«Անտոն Չեխովի հուշարձան (Մոսկվա, Կամերգերսկի նրբանցք)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
 
No edit summary
Տող 1. Տող 1.
{{խմբագրում եմ|[[Մասնակից:23artashes|23artashes]] ([[Մասնակցի քննարկում:23artashes|քննարկում]])|2018-04-07 10:19:56}}
<ref>[http://www.mosproject2.ru/project_popup.asp?id=54 Реконструкция пешеходной зоны в Камергерском переулке с установкой памятника А. П. Чехову]</ref>'''Անտոն Չեխովի հուշարձան, '''հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս մեծանուն գրող [[Անտոն Չեխով|Անտոն Պավլովիչ Չեխովին]]։ Տեղադրվել է 1998 թվականին քաղաքի Կամերգերսկի նրբանցքում։
<ref>[http://www.mosproject2.ru/project_popup.asp?id=54 Реконструкция пешеходной зоны в Камергерском переулке с установкой памятника А. П. Чехову]</ref>'''Անտոն Չեխովի հուշարձան, '''հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս մեծանուն գրող [[Անտոն Չեխով|Անտոն Պավլովիչ Չեխովին]]։ Տեղադրվել է 1998 թվականին քաղաքի Կամերգերսկի նրբանցքում։



06:19, 7 Ապրիլի 2018-ի տարբերակ


[1]Անտոն Չեխովի հուշարձան, հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս մեծանուն գրող Անտոն Պավլովիչ Չեխովին։ Տեղադրվել է 1998 թվականին քաղաքի Կամերգերսկի նրբանցքում։

Հասցեն՝ Մոսկվա, Տվերսկայա փողոց, թիվ 2 շենքի մոտ։

Նկարագրություն Անտոն Չեխովի հուշարձանը գտնվում է հետիոտնային գոտում։

Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Միխայիլ Անիկուշինը, ճարտարապետներ Միխայիլ Պոսոխինը և Մարկ Ֆելդմանը։

Գրողի քանդակը պատրաստված է բրոնզից, իսկ պատվանդանը՝ գրանիտից։

Հուշարձանը բացվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի 100-ամյակի տոնակատարության ընթացքում՝ 1998 թվականի հոկտեմբերի 27-ին (քանդակագործ Միխայիլ Անիկուշինը չի ապրել մինչև այդ օրը, և ըստ որոշ տեղեկությունների հուշարձանի տեղադրման վայրն ընտրել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը[2]

Մոսկվայի քաղաքապետարանը հուշարձանը կառուցելու նպատակով հատկացրել է 5 միլիոն ռուբլի[3]։

2012 թվականի հունվարին «Ժառանգություն» տարածաշրջանային հասարակական շարժման նախագահի տեղակալ Վլադիմիր Չուդինովը ուղերձ է հղել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին՝ խնդրելով քննարկել Անտոն Չեխովի հուշարձանը Ստրաստնոյ բուլվար տեղափոխելու հնարավորության հարցը, որտեղ այն ի սկզբանե նախատեսել էին տեղադրել՝ հաշվի առնելով քանդակագործ Միխայիլ Անիկուշինի գեղարվեստական մտահղացումը։ Հորինվածքը նախատեսում էր հուշարձանի մոտ տեղադրել նստարան, լապտերասյուն և դեկորատիվ ցանկապատ։

2013 թվականի մարտին Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի ղեկավար Օլեգ Տաբակովն առաջարկել էր հուշարձանը թողնել Կամերգերյան նրբանցքում, բայց տեղափոխել Բոլշայա Դմիտրովկա փողոցին մոտ[4]։

Արտաքին հղումներ

Памятник Антону Чехову в Камергерском переулке. Фото Памятник Антону Чехову в Камергерском переулке

Նշումներ