«Գանգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 12. Տող 12.
* որոշ կենդանիների մոտ կրում է եղջյուրներ, որոնք ամրանում են ճակատային մասին
* որոշ կենդանիների մոտ կրում է եղջյուրներ, որոնք ամրանում են ճակատային մասին
== Կառուցվածք ==
== Կառուցվածք ==

Գանգը կազմված է երկու բաժնից՝ դիմային և ուղեղային։ Ի տարբերություն կենդանիների, մարդկանց մոտ ուղեղային բաժինն ավելի մեծ է։ Բացի [[ստորին ծնոտ]]ից գանգի մնացած բոլոր ոսկրերը միացած են անշարժ։ Գանգի դիմային բաժինը կազմված է 15 ոսկրից, որոնց մի մասը կենտ է, մյուս մասը՝ զույգ։ Գանգի դիմային բաժնի ոկրերից են [[ակնակապիճ]]ները, որտեղ տեղակայված են [[աչք]]երը, մաղոսկրը, [[այտոսկր]]երը, ստորին և վերին [[ծնոտ]]ը։ Գանգի ուղեղային և դիմային բաժինների ոսկրերը միացած են իրար անշարժ՝բացառությամբ ստորին ծնոտի, որը կարող է շարժվել բոլոր ուղղություններվ։ Դա հնարավորություն է տալիս մարդուն ծամելու և խոսելու, քանի որ ստորին ծնոտին միանում են խոսելուն մասնակցող մկանները։ Գանգի ուղեղային բաժինը կազմված է վեց ոսկրերից՝ կենտ ճակատային ու ծոծրակային և զույգ գագաթային և քունքային։
Գանգը կազմված է երկու բաժնից՝ դիմային և ուղեղային։ Ի տարբերություն կենդանիների, մարդկանց մոտ ուղեղային բաժինն ավելի մեծ է։ Ուղեղային մասը կազմված է 2 քունքոսկրից, 2 գագաթոսկրից, մաղոսկրից, ճակատոսկրից, սեպոսկրից և ծոծրակոսկրից, որոնք կազմում են գանգատուփը, ուր գտնվում են լսահավասարակշռության օրգանները և գլխուղեղը։ Դիմային մասը կազմված է 6 զույգ և երեք կենտ ոսկրերից, որոնցից միայն ստորին ծնոտն է շարժուն (հոդավորված է քունքոսկրերի հետ)։ Դիմային մասի վրա են ակնակապիճները, քթանցքերը, բերանի բացվածքը, [[այտոսկր]]երը, ստորին և վերին [[ծնոտ]]ը և այլն։ Քթախոռոչի շուրջը դասավորված ոսկրերից մի քանիսն ունեն օդով լի խոռոչներ, որոնք կապված են քթի ընդհանուր խոռոչի հեա և կոչվում են ծոցեր։

Գանգի ուղեղային և դիմային բաժինների ոսկրերը միացած են իրար անշարժ՝բացառությամբ ստորին ծնոտի, որը կարող է շարժվել բոլոր ուղղություններվ։ Դա հնարավորություն է տալիս մարդուն ծամելու և խոսելու, քանի որ ստորին ծնոտին միանում են խոսելուն մասնակցող մկանները։


== Մարդու գանգ ==
== Մարդու գանգ ==

09:17, 14 հունվարի 2018-ի տարբերակ

Կովկասյան մարդու գանգ

Գանգ (լատին․՝ cranium), ողնաշարավորների գլխի ոսկրային մասն է, գլխի ոսկրային հիմքը, որը կատարում է պաշտպանական դեր և հանդիսանում է փափուկ հյուսվածքների կպման վայր։

Զարգացման փուլերը

Իր զարգացման ընթացքում գանգն անցնում է երեք փուլ՝ թաղանթային, աճառային և ոսկրային։

Գործառույթներ

  • գանգուղեղի պաշտպանություն
  • ատամների տեղադրություն
  • ծամիչ մկանների ամրացում
  • ակնագնդերի միջև տարածության ապահովում ստերեոսկոպիկ տեսողության համար
  • ականջերի միջև տարածության ապահովում ձայնի և տարածության ճիշտ ըմբռման համար
  • որոշ կենդանիների մոտ կրում է եղջյուրներ, որոնք ամրանում են ճակատային մասին

Կառուցվածք

Գանգը կազմված է երկու բաժնից՝ դիմային և ուղեղային։ Ի տարբերություն կենդանիների, մարդկանց մոտ ուղեղային բաժինն ավելի մեծ է։ Ուղեղային մասը կազմված է 2 քունքոսկրից, 2 գագաթոսկրից, մաղոսկրից, ճակատոսկրից, սեպոսկրից և ծոծրակոսկրից, որոնք կազմում են գանգատուփը, ուր գտնվում են լսահավասարակշռության օրգանները և գլխուղեղը։ Դիմային մասը կազմված է 6 զույգ և երեք կենտ ոսկրերից, որոնցից միայն ստորին ծնոտն է շարժուն (հոդավորված է քունքոսկրերի հետ)։ Դիմային մասի վրա են ակնակապիճները, քթանցքերը, բերանի բացվածքը, այտոսկրերը, ստորին և վերին ծնոտը և այլն։ Քթախոռոչի շուրջը դասավորված ոսկրերից մի քանիսն ունեն օդով լի խոռոչներ, որոնք կապված են քթի ընդհանուր խոռոչի հեա և կոչվում են ծոցեր։

Գանգի ուղեղային և դիմային բաժինների ոսկրերը միացած են իրար անշարժ՝բացառությամբ ստորին ծնոտի, որը կարող է շարժվել բոլոր ուղղություններվ։ Դա հնարավորություն է տալիս մարդուն ծամելու և խոսելու, քանի որ ստորին ծնոտին միանում են խոսելուն մասնակցող մկանները։

Մարդու գանգ

Մարդու և մարդանման կապկի գանգի տարբերությունը հիմնականում կայանում է նրանում, որ մարդու գանգն իր ձևով հարմարեցված է ուղղաձիգ քայլվածքին։ Գանգը հավասարակշռված է ողնաշարի վրա, այդ իսկ պատճառով պարանոցային բաժնի մկանները ավելի թույլ են զարգացած, իսկ գանգն ավելի բարակ է։ Մարդու մոտ դիմային բաժինն ավելի տափակ է, իսկ ծավալը՝ ավելի մեծ։ Դրա հիմնական պատճառն այն է, որ մարդու մոտ ուղեղի ծավալն ավելի մեծ է։

Աղբյուրներ

↑ С. В. Лобанов, Капала. Как используют череп в тантре?

Ընթերցե՛ք «գանգ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։