«Բերենիկա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 22. Տող 22.


Պոն համաձայն չէր այդպիսի բողոքների հետ: Բերենիկայի հրատարակումից մեկ ամիս հետո նա գրեց նամակ Ուայթին, որում հաստատում էր, որ այլ ամսագրերին այդպիսի պատմվածքները միայն հայտնիություն են բերում: Վատ ճաշակով թե ոչ, նա ընդունեց, որ «ձգտում էր հայտնիության, որին կարելի էր հասնել, եթե քեզ կարդան»<ref name="Silverman" />:
Պոն համաձայն չէր այդպիսի բողոքների հետ: Բերենիկայի հրատարակումից մեկ ամիս հետո նա գրեց նամակ Ուայթին, որում հաստատում էր, որ այլ ամսագրերին այդպիսի պատմվածքները միայն հայտնիություն են բերում: Վատ ճաշակով թե ոչ, նա ընդունեց, որ «ձգտում էր հայտնիության, որին կարելի էր հասնել, եթե քեզ կարդան»<ref name="Silverman" />:

== Գրականություն ==
* {{книга|автор=Davidson, Frank|заглавие=«A Note on Poe’s ‘Berenice»|место=|издательство=American Literature|год=1913 թվականի մայիս|страниц=}}
* {{книга|автор=Brown, Arthur A.|заглавие=«Literature and the Impossibility of Death: Poe’s „Berenice“»|место=|издательство=Nineteenth-Century Literature|год=1996 թվականի մարտ|страниц=}}

=== Ֆիլմեր ===
Պատմվածքը եղել է մի քանի գեղարվեստական ֆիլմերի հիմքը, որոնք սարսափ ժանրի էին
* [[1954 թվական]]՝ «Береника» ([[Ֆրանսիա]]), ռեժ. Էրիկ Ռոմեր<ref>{{imdb title|0208836|Bérénice (1954)}}</ref>
* [[1959 թվական]]՝ «Բերենիսա» ([[Արգենտինա]]), ռեժ. Մարթա Ռեգուերրա<ref>{{imdb title|0486807|Berenice (1959) (TV)}}</ref>
* [[1985 թվական]]՝ «Բերենիսա» ([[Իսպանիա]]), ռեժ. Խուան Մանուել Չումիլլա<ref>{{imdb title|0474560|Berenice (1985)}}</ref>
* [[2004 թվական]]՝ «Բերենիսա» ([[ԱՄՆ]]), ռեժ. Ջեֆրի Ցիանի, Քրիստիան Թվիստ<ref>{{imdb title|0428259|Berenice (2004)}}</ref>
* [[2005 թվական]]՝ «Բերենիսա» ([[Բրազիլիա]]), ռեժ. Բրունո Դուարտե<ref>{{imdb title|1155048|Berenice (2005)}}</ref>
* [[2007 թվական]]՝ «Բերենիսա» ([[Մեքսիկա]]), ռեժ. Ալեխանդրո Ագիլլերա]]<ref>{{imdb title|1081937|Berenice (2007)}}</ref>
* [[2015 թվական]]՝ «Բերենիկա» ([[ՌԴ]]) <ref>[https://www.youtube.com/watch?v=BTm0i9k12Ig Poe's Berenice (2015) by Vincent Price - YouTube<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>

=== Համակարգչային խաղեր ===
* ''The Dark Eye'' ''(1995 թվական)'' խաղում խաղացողին հնարավորություն է տրվում խաղալու այս պատմությունը ինչպես Մարդասպանի կողմից, այնպես էլ Զոհի:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

18:09, 16 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-27 01:52:27 ֆորմատով

Բերենիկա
անգլ.՝ Berenice – A Tale
ՀեղինակԷդգար Ալլան Պո
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսարսափ
Բնօրինակ լեզուամերիկյան անգլերեն և անգլերեն
Ստեղծման տարեթիվ1835
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչSouthern Literary Messenger?
Հրատարակման տարեթիվ1835

«Բերենիկա» կամ «Բերենիսա» (անգլ.՝ Berenice), ամերիկացի գրող Էդգար Ալլան Պոյի գոթական գրականության ժանրի պատմվածքը՝ գրված 1835 թվականին: Պատմվածքը ցնցեց ժամանակորդներին: Հետագայում Էդգար Պոն հրատարակում է պատմվածքի խմբագրված տարբերակը[1]:

Սյուժե

Պատմությունը պատմվում է գլխավոր հերոսի՝ Էգեուսի անունից: Նա ունի հորեղբոր աղջիկ Բերենիկա անունով, որը նրա հարսնացուն է: Վերջինս երջանիկ և անհոգ անձնավորություն էր, բայց նրա մոտ առաջանում է սարսափելի հիվանդություն: Աղջնակը մե՛կ տառապում էր էպիլեպտիկ նոպաներով, մե՛կ ընկնում էր լեթարգիայի վիճակի մեջ: Նախկին ուրախ Բերենիկան այլևս չկար: Հիվանդությունը գողացել էր աղջկա գեղեցկությունը. մազերը խամրել էին, աչքերը մթագնել էին, թարթիչները՝ թափվել: Եվ ահա Էգեուսը մի անգամ տեսնում է իր վրա նայող Բերենիկային, որն անսպասելի ժպտաց՝ ցուցադրելով հիվանդությանը դեռ չհանդիպած իր հիասքանչ սպիտակ ատամները: Այդ ատամներն այնպես էին դրոշմվել երիտասարդի հիշողության մեջ, որ նա չէր կարողանում դադարել դրանց մասին մտածել: Էգեուսը համակվել էր մենագարությամբ. նա տեսնում էր ատամների ուրվականը: Երբ Բերենիկան մահացավ, Էգեուսը գնաց նրան հրաժեշտ տալու: Դագաղում պառկած աղջկա բերանը բացված էր. անգույն շրթունքների ետևից երևում էին փայլուն ատամները: Այդ տեսարանը այնպես էր ապշեցրել Էգեուսին, որ նա դժվարությամբ էր հիշում վերջին իրադարձությունները՝ նաև հուղարկավորությունը: Ծառան պատմում է նրան այն սարսափելի դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել գերեզմանոցում: Աղջկա մարմինը հանված էր և այլանդակված: Այդ ժամանակ Էգեուսը նկատում է, որ նա թաթախված է արյունով և հողով, իսկ իր սեղանին դրված է փոքրիկ տուփը, որի մեջ էլ պահվում են 32 սպիտակ ատամները...

Հերոսներ

  • Էգեուս , հոգեպես անկայուն երիտասարդ: Ապրում է մեծ կալվածքում, որտեղ նրա կողքին մեծացել է Բերենիկան: Հնարավոր է, որ գլխավոր հերոսի անունը համապատասխանեցված է հին հունական առասպելական արքա Էգեյի անվան հետ[2]:
  • Բերենիկա , Էգեուսի քույրը և հարսնացուն: Աղջիկն ունի զարմանալի գեղեցկություն և նրբագեղություն: Նրա անունը կարող է ծագել հին հուներեն berenike-ից. նա, ով հաղթանակ է բերում[2]:
  • Աղախինը և ծառան
  • Բժիշկ, ընտանեկան բժիշկը, ով հեռանալով գլխավոր հերոսի սեղանին է թողնում փոքրիկ տուփը[2]:
  • Պատմողի մայրը, վաղուց մահացած կին, որը ծնել է Էգեուսին այդ կալվածքի գրադարանում[2]:

Մեջբերում

«Գրադարանի դուռն ինչ-որ մեկը կամաց թակեց, և ներս մտավ ծառան՝ անգույն, ինչպես մեռյալը: Նրա աչքերը սարսափած էին, և նա խոսեց ինձ հետ ցածր, դողացող ձայնով: Ի՞նչ էր նա ինձ ասում: Ես հասկացա միայն մի քանի արտահայտություններ: Թվում էր, թե նա պատմում էր, որ գիշերը ապարանքում լսել է սարսափելի ճիչ, որ բոլոր սպասավորները հավաքվել են և վազել դեպի ճիչը: Այդտեղ նրա ձայնը հասկանալի դարձավ. նա խոսում էր գերեզմանոցի անարգման, դագաղից հանված այլանդակված դիակի մասին, դիակի՝ դեռ շնչող, դեռ շարժվող, դեռ կենդանի»

Ընթերցողի արձագանք և գրական քննադատություն

Պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է 1835 թվականի մարտին՝ Southern Literary Messenger ամսագրում: Շատ ընթերցողներ ապշել էին «Բերենիկայի» դաժանությունից և բողոքներով դիմել էին ամսագրի խմբագրին՝ Թոմաս Ուայթին (անգլ.՝ Thomas W. White)[3]: Դա հանգեցրեց նրան, որ 1840 թվականին հրատարակվեց պատմվածքի խմբագրված տարբերակը: Նոր տարբերակի մեջ չներառվեց հատվածը, երբ Էգեուսը հուղարկավորությունից առաջ այցելում է Բերենիկային և հասկանում, որ նա դեռ կենդանի է:

Պոն համաձայն չէր այդպիսի բողոքների հետ: Բերենիկայի հրատարակումից մեկ ամիս հետո նա գրեց նամակ Ուայթին, որում հաստատում էր, որ այլ ամսագրերին այդպիսի պատմվածքները միայն հայտնիություն են բերում: Վատ ճաշակով թե ոչ, նա ընդունեց, որ «ձգտում էր հայտնիության, որին կարելի էր հասնել, եթե քեզ կարդան»[3]:

Գրականություն

  • Davidson, Frank «A Note on Poe’s ‘Berenice». — American Literature, 1913 թվականի մայիս.
  • Brown, Arthur A. «Literature and the Impossibility of Death: Poe’s „Berenice“». — Nineteenth-Century Literature, 1996 թվականի մարտ.

Ֆիլմեր

Պատմվածքը եղել է մի քանի գեղարվեստական ֆիլմերի հիմքը, որոնք սարսափ ժանրի էին

Համակարգչային խաղեր

  • The Dark Eye (1995 թվական) խաղում խաղացողին հնարավորություն է տրվում խաղալու այս պատմությունը ինչպես Մարդասպանի կողմից, այնպես էլ Զոհի:

Ծանոթագրություններ

  1. Berenice: Manuscripts and Authorized Printings(անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Michael J. Cummings (2008). «Berenice: A study guide» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-05-07-ին. Վերցված է 2010-08-08-ին.
  3. 3,0 3,1 Silverman, Kenneth «Edgar A. Poe: Mournful and Never-ending Remembrance». — Harper Perennial, 1991. — ISBN 0060923318
  4. Bérénice (1954)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  5. Berenice (1959) (TV)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  6. Berenice (1985)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  7. Berenice (2004)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  8. Berenice (2005)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  9. Berenice (2007)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  10. Poe's Berenice (2015) by Vincent Price - YouTube