«Սուրսոկ (թանգարան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Արևմտահայերեն|Սուրսոք Թանգարան}}
{{Տեղեկաքարտ Թանգարան}}
{{Տեղեկաքարտ Թանգարան}}



16:27, 4 Սեպտեմբերի 2017-ի տարբերակ

Սուրսոկ
Տեսակպատկերասրահ
Երկիր Լիբանան
ՏեղագրությունԲեյրութ
Ղեկավարության նստավայրԲեյրութ, Լիբանան
Հիմնադրվել է1961
Կայքsursock.museum(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Սուրսոկ թանգարան, ինչպես նաև, պաշտոնապես կոչվում է Սուրսոկ Նիկոլի թանգարան, ժամանակակից արվեստի թանգարան Բեյրութում (Լիբանան): Տեղակայված է Բեյրութի Աշրաֆի շրջանի Ռու Սուրոկ փողոցում: Այդ փողոցում տեղակայված են Բեյրութում 18-րդ դարում Սարսոկով և Բուստրոսով հայտնի ընտանիքների կողմից կառուցված մի շարք ամրոցներ:

Պատմություն

Սուրսոկի թանգարանի շենքը լիբանանյան ճարտարապետության հիանալի օրինակ է, որը մեծապես կրել է իտալական, հատկապես, վենետիկյան և օսմանյան ճարտարապետությունների ազդեցությունը: Բեյրութի ամենահաջողված և հարուստ ընտանիքներից մեկի անդամ Նիկոլա Սուրսոկը 19-րդ դարում կառուցել է թանգարանի այսօրվա շենքը որպես վիլլա: Նիկոլա Սուրսոկը, ով մահացել է 1961 թվականին, իր վիլլան կտակել է Բեյրութ քաղաքին[1]: Նրա ցանկության համաձայն` վիլլան վերաձևափոխվել է թանգարանի[2]:

Սուրսոկի թանգարանի մարմարյա աստիճանները

Թանգարանը բացվել է 1961 թվականին, լիբանանյան ժամանակակից նկարիչների աշխատանքների ցուցահանդեսով` Բեյրութի մշակութային կյանքում նախադեպ ստեղծելով[3]: Դրանից հետո թանգարանում անց են կացվել ինչպես լիբանանյան, այնպես էլ` արտասահմանցի նկարիչների աշխատանքների հարյուրավոր ցուցադրություններ: Ժամանակակից արվեստի գործերից բացի, թանգարանում պահվում են նաև ճապոնական փորագրություններ և իսլամական արվեստի աշխատանքներ[4]:

Թանգարանի ընդլայնում

Թանգարանի տարածքի ընդլայնումը ենթադրում էր չորս նոր ստորգետնյա հարկերի կառուցում` 12 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ[5]: Ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտն ու լիբանանցի ճարտարապետ Ժակ Աբու Հալեդն ստեղծել են ընդլայնման նախագիծը[6]: Ընդլայնման այդ նախագիծը թույլ էր տալիս մեծացնել թանգարանի տարածքը 2.000-7.000 քմ, ներառյալ նոր ցուցասրահները, գրադարանները, գրախանութը և երաժշտական սենյակներ:

Թանգարանի հավաքածու

Թանգարանի հավաքածուն ներառում է արվեստի 5.000 նմուշ, որոնց մեջ մտնում են նկարներ, քանդակներ, ճենապակի, ապակե աշխատանքներ, որոնք թվագրվում են 18-20-րդ դարեր:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Onefineart.com կայքում:

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրսոկ (թանգարան)» հոդվածին։