Սուրսոկ (թանգարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրսոկ
Տեսակպատկերասրահ
Երկիր Լիբանան
ՏեղագրությունԲեյրութ
Ղեկավարության նստավայրԲեյրութ, Լիբանան
Հիմնադրվել է1961
Կայքsursock.museum(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Սուրսոկ թանգարան, ինչպես նաև, պաշտոնապես կոչվում է Սուրսոկ Նիկոլի թանգարան, ժամանակակից արվեստի թանգարան Բեյրութում (Լիբանան)։ Տեղակայված է Բեյրութի Աշրաֆի շրջանի Ռու Սուրոկ փողոցում։ Այդ փողոցում տեղակայված են Բեյրութում 18-րդ դարում Սարսոկով և Բուստրոսով հայտնի ընտանիքների կողմից կառուցված մի շարք ամրոցներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրսոկի թանգարանի շենքը լիբանանյան ճարտարապետության հիանալի օրինակ է, որը մեծապես կրել է իտալական, հատկապես, վենետիկյան և օսմանյան ճարտարապետությունների ազդեցությունը։ Բեյրութի ամենահաջողված և հարուստ ընտանիքներից մեկի անդամ Նիկոլա Սուրսոկը 19-րդ դարում կառուցել է թանգարանի այսօրվա շենքը որպես վիլլա։ Նիկոլա Սուրսոկը, ով մահացել է 1961 թվականին, իր վիլլան կտակել է Բեյրութ քաղաքին[1]։ Նրա ցանկության համաձայն` վիլլան վերաձևափոխվել է թանգարանի[2]։

Սուրսոկի թանգարանի մարմարյա աստիճանները

Թանգարանը բացվել է 1961 թվականին, լիբանանյան ժամանակակից նկարիչների աշխատանքների ցուցահանդեսով` Բեյրութի մշակութային կյանքում նախադեպ ստեղծելով[3]։ Դրանից հետո թանգարանում անց են կացվել ինչպես լիբանանյան, այնպես էլ` արտասահմանցի նկարիչների աշխատանքների հարյուրավոր ցուցադրություններ։ Ժամանակակից արվեստի գործերից բացի, թանգարանում պահվում են նաև ճապոնական փորագրություններ և իսլամական արվեստի աշխատանքներ[4]։

Թանգարանի ընդլայնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի տարածքի ընդլայնումը ենթադրում էր չորս նոր ստորգետնյա հարկերի կառուցում` 12 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ[5]։ Ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտն ու լիբանանցի ճարտարապետ Ժակ Աբու Հալեդն ստեղծել են ընդլայնման նախագիծը[6]։ Ընդլայնման այդ նախագիծը թույլ էր տալիս մեծացնել թանգարանի տարածքը 2.000-7.000 քմ, ներառյալ նոր ցուցասրահները, գրադարանները, գրախանութը և երաժշտական սենյակներ։

Թանգարանի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն ներառում է արվեստի 5.000 նմուշ, որոնց մեջ մտնում են նկարներ, քանդակներ, ճենապակի, ապակե աշխատանքներ, որոնք թվագրվում են 18-20-րդ դարեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Daratalfunun.org
  2. Guides.hotelbook.com Արխիվացված 2007-09-29 Wayback Machine, Events Guide: Sursock Museum (Sursock Museum, Beirut, Lebanon)
  3. Galleries Beirut, Sursock museum, Georges Guv Aref Rayess, John Haddian, Levon Moumjian. Madi Hussein
  4. «Lebanon-tourism.gov.lb». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  5. «Annahar.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  6. «Jadesigns-architects.com». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Onefineart.com կայքում:

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրսոկ (թանգարան)» հոդվածին։