«Թարխուն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 30. Տող 30.
}}
}}
'''Թարխուն''' ({{lang-la|''Artemísia dracuncúlus''}}), [[աստղածաղկազգիներ]]ի ([[բարդածաղկավորներ]]) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս։
'''Թարխուն''' ({{lang-la|''Artemísia dracuncúlus''}}), [[աստղածաղկազգիներ]]ի ([[բարդածաղկավորներ]]) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս։
Տարածված տերևաբանջար, որն օգտագործվում է բացառապես թարմ վիճակում որպես կանաչի, իսկ կերակուրների մեջ գրեթե չի օգտագործվումն։
Տարածված տերևաբանջար, որն օգտագործվում է բացառապես թարմ վիճակում որպես կանաչի, իսկ կերակուրների մեջ գրեթե չի օգտագործվում։


== Կենսաբանական նկարագիր ==
== Կենսաբանական նկարագիր ==

18:55, 2 Մայիսի 2017-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թարխուն (այլ կիրառումներ)
Թարխուն
Բույսի ընդհանուր տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բարդածաղկավորներ
Ընտանիք Աստղածաղկազգիներ
Ցեղ Թարխուն
Լատիներեն անվանում
Artemisia dracunculus L., 1753



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Թարխուն (լատին․՝ Artemísia dracuncúlus), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս։ Տարածված տերևաբանջար, որն օգտագործվում է բացառապես թարմ վիճակում որպես կանաչի, իսկ կերակուրների մեջ գրեթե չի օգտագործվում։

Կենսաբանական նկարագիր

Երիտասարդ թարխունը տերևներով

Ցողունը կանգուն է, բարձրությունը՝ 60-80 սմ, տերևները հերթադիր են, նեղ-նշտարաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։

Կիրառություն և նշանակություն

Թարխունը ունի սուր, դուրեկան համ ու հոտ, օգտագործում են սննդի մեշ՝ որպես համեմունք: Պարունակում է եթերայուղեր, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), հանքային աղեր։ Կարգավորում է նյութափոխանակությունը, ախորժաբեր է։ Բազմանում է վեգետատիվ ճանապարհով և սերմերով։ Որոշ չափով թարխունն օգտագործվում է թթուների մեջ։ Թարխունի ծաղկած բույսերն օգտագործվում են լիկյորներ պատրաստելու համար։

Տարածում

ՀՀ-ում մշակվում է ամենուր՝ տնամերձ տարածություններում, ջերմոցներում։ Վայրի տեսքով աճում է Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայում, Պակիստանում և Հնդկաստանում, Հյուսիսային Ամերիկայում աճում է կենտրոնական Մեքսիկայից մինչև Կանադա և Ալյասկա։ Աճում է լեռնային գոտիներում։

Բուսական հումք

Արմատային համակարգը պարունակում է կարոտին (մինչև 15 %), ասկորբինաթթու (0,19 %)։ Պարունակում է եթերային յուղեր, կանաչ մասում կազմում է 0,1—0,4 % իսկ չմշակվածներինը՝ 0,25—0,8 %:

Մշակույթյան և բժշկության մեջ օգտագործում են կանաչ մասը, որը հավաքում են մինչև բույսի ծաղկելը։

Դասակարգում

Տաքսոնոմիա
  12 ընտանիք (համաձայնAPG II Համակարգի)   ևս 200 մինչև 400 տեսակ  
         
  Կարգ Բարդածաղկավորներ     դաս Օշինդր     f1
               
  Բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     ընտանիք Աստղածաղկազգիներ     տեսակ
Թարխուն
   
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  մոտ 900-100 տեսակ   f2
     
Հոմանիշներ

Ըստ 2010 թվականի տվյալների The Plant List[2], հոմանիշներ են նաև՝

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. По данным сайта GRIN (см. раздел Ссылки).
  2. «Artemisia dracunculus L. is an accepted name». The Plant List (2010). Version 1. Published on the Internet; http://www.theplantlist.org/ (անգլերեն). Royal Botanic Gardens, Kew and Missouri Botanical Garden. 2010. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)

Գրականություն

  • Дудченко Л. Г., Козьяков А. С., Кривенко В. В. Пряно-ароматические и пряно-вкусовые растения: Справочник / Отв. ред. К. М. Сытник. — К.: Наукова думка, 1989. — 304 с. — 100 000 экз. — ISBN 5-12-000483-0.
  • Губанов И. А. и др. 1276. Artemisia dracunculus L. — Полынь эстрагон // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.: Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2004. — Т. 3. Покрытосеменные (двудольные: раздельнолепестные). — С. 340. — ISBN 5-87317-163-7.
  • Liste der Küchenkräuter und Gewürzpflanzen
  • Anne Iburg (Hrsg.)։ Dumonts kleines Gewürzlexikon. 1. Auflage. Edition Dörfler im Nebel Verlag, Egolsheim 2004, ISBN 3-89555-202-X.
  • Avril Rodway: Kräuter und Gewürze. Tessloff, Hamburg 1980, ISBN 3-7886-9910-8.

Արտաքին հղումներ

Ընթերցե՛ք «թարխուն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։