Թարխուն (լիմոնադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թարխուն (այլ կիրառումներ)
Թարխուն
Тархун.jpg
Ենթատեսակոչ ոգելից ըմպելիքներ
Ծագման երկիրՎրաստան Վրաստան
Ստեղծման տարի1887
Գույնկանաչ
Commons-logo.svg Tarkhuna Վիքիպահեստում

«Թարխուն», վրացական[1] քաղցր, ոչ ալկոհոլային զովացուցիչ գազավորված, կանաչ գույնի ըմպելիք։ Պատրաստվում է ջրից, կիտրոնաթթվից, շաքարից և թարխունի հյութից։

Առաջին անգամ պատրաստվել է 1887 թվականին թիֆլիսցի դեղագործ Միտրոֆան Լագիձեի կողմից, ով առաջինը կռահեց սեփական արտադրության բնական օշարակով գազավորված ջրին ավելացնել կովկասյան թարխունի հոտավետ մզվածքը։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Լագիձեն բազմաթիվ առիթներով միջազգային ցուցահանդեսների ժամանակ իր ջրի համար արժանանում էր ոսկե մեդալների։

ԽՍՀՄ-ում առաջին զանգվածային վաճառքը եղել է 1981 թվականին։ Փորձնական խմբաքանակը վաճառվել է Ցիցինի անվան Մոսկվայի գլխավոր բուսաբանական այգում՝ 0,33 լիտր տարողությամբ ստանդարտ շշերով։ Հետագայում բաղադրատոմսը հանձնվել է սննդի արդյունաբերությանը, և 1983 թվականից սկսած «Թարխունը» վաճառվել է ԽՍՀՄ երկրների մեծ մասում և ՌԽՖՍՀ վարչական շրջաններում։

Թարխունի իսկական հյութից իսկական «Թարխունը» այժմ արտադրվում է դեղին գույնի, բայց կանաչ շշերով, որպեսզի համապատասխանի սպառողների սովորույթներին։ Ներկայումս առավել հաճախ «Թարխուն» արտադրում են՝ օգտագործելով բաց դեղին E102 և կապույտ E133 ներկեր[2], սակայն կա նաև ըմպելիքի լրիվ բնական տարբերակը, օրինակ՝ գերմանական ապրանքանիշով վաճառվող «Wostok» լիմոնադը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]