«Սեղանի վրայի խաղաքարտերը»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիրք}} '''«Սեղանի վրա խաղաքարտերը»''' ({{lang-en|Cards on the Table}}), դետեկտիվ վեպ, որը գրել է անգլիա...»: |
(Տարբերություն չկա)
|
07:57, 9 հունվարի 2017-ի տարբերակ
Սեղանի վրայի խաղաքարտերը անգլ.՝ Cards on the Table | |
---|---|
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Էրքյուլ Պուարո |
Նկարագրում է | Ագաթա Քրիստիի մտացածին տիեզերք |
Շարք | Էրքյուլ Պուարոյի կանոնը |
Նախորդ | Սպանություն Միջագետքում |
Հաջորդ | Սպանություն անցողիկ բակում |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Collins Crime Club |
Հրատարակման տարեթիվ | նոյեմբերի 2, 1936 |
«Սեղանի վրա խաղաքարտերը» (անգլ.՝ Cards on the Table), դետեկտիվ վեպ, որը գրել է անգլիացի գրող Ագաթա Քրիստին։ Գրվել և առաջին անգամ հրատարակվել է 1936 թվականին։ «Սեղանի վրա խաղաքարտերը» վեպում հանդես են գալիս Ագաթա Քրիստիի միանգամից 4 կերպարներ՝ Էրքյուլ Պուարո, Արիադնա Օլիվեր, Բաթլ և գնդապետ Ռեյս («Շագանակագույն կոստյումով մարդը», «Մահ Նեղոսում», «Փայլող ցիանիդ»)։
Սյուժե
Պարոն Շայտանա, շատ հարուստ և միևնույն ժամանակ շատ տարօրինակ մարդ։ Նա զբաղվում է սպանություններով և հավաքում է մարդասպաններին։ Մի անգամ նա իր տուն է հրավիրում ութ մարդկանց․ Էրքյուլ Պուարո, Արիադնա Օլիվոր, գնդապետ Ռեյս, սուպերինտենդանտ Բաթլ, մայոր Դեսպարդ, բժիշկ Ռոբերտս, Էնն Մերեդիտ և տիկին Լորիմեր։ Ընթրիքի ժամանակ նա սկսում է խոսակցություն սպանությունների մասին և ասում է, որ սպանություններից շատերը այդպես էլ չեն բացահայտվել։ Այնուհետև նրանց առաջարկում է բրիջ խաղալ։ Չորս խուզարկու մտնում են մի սենյակ, մյուս չորսը՝ ուրիշ սենյակ։ Նա նստում է բուխարու մոտ։
Երբ խաղը վերջանում է, մարդիկ գտնում են պարոն Շայտանին սվինադաշույնը սրտի մեջ խրված։ Պուարոյի գլխավորությամբ չորս խուզարկուներ սկսում են հետաքննություն։ Հայտնի է, որ Շայտանին սպանել է մյուս սենյակի չորսից մեկը։
Հետաքրքիր է, որ Պուարոյի հետաքննությունի կարևոր դերը խաղի ընթացքի վերլուծումն է։
Գործող դեմքեր
Խուզարկուներ
- Էրքյուլ Պուարո՝ բելգիացի խուզարկու
- Արիադնա Օլիվեր՝ դետեկտիվ գրող
- Սուպերինտենդանտ Բաթլ՝ ոստիկան Սքոտլանդ Յարդից
- Գնդապետ Ռեյս՝ գաղտնի զիվորական ծառայության գնդապետ
Կասկածյալներ
- Էնն Մերեդիտ՝ երիտասարդ աղջիկ, նախկին գող և մարդասպան։ Ունի իր «կմախքը պահարանում»։ Նրա պատճառով մահացել է նրա տնտեսուհին
- Մադամ Լորիմեր՝ խելացօ այրի կին, որը սպանել է իր ամուսնուն
- Մայոր Դեսպարդ՝ հմայիչ մայոր, որը սիրահարված է Ռոդային։
- Բժիշկ Ռոբերտս՝ բժիշկ Հարլի֊սթրիթից։ Նրա բժշկական կենսագրությունը ոչ անբասիր է։
Ուրիշ կերպարներ
- Ռոդա Դոուզ՝ Էննի հարուստ ընկերուհին և հարևանը
- Տիկին Լակսմոր՝ նրա ամուսինը մահացել է կասկածելի հանգամանքներով
- Միսս Բերջես՝ բժիշկ Ռոբերտսի հավատարիմ քարտուղար
Զոհ
- Պարոն Շայտանա՝ հազվադեպ իրերի հավաքող, այդ թվում՝ մարդասպաններ։ Շատ հարուստ և տարօրինակ։
Էկրանավորում
Վեպը էկրանավորված է «Ագաթա Քրիստիի Պուարոն» հեռուսասերիալում 2006 թվականին (գլխավոր դերում՝ Դևիդ Սուշե), բայց շատ փոփոխություններով։
- Սուպերինտենդանտ Բաթլը սերիալում վերափոխվել է տեսուչ Ուիլերի, իսկ գնդապետ Ռեյսը՝ գնդապետ Հյուզի։
- Շատ կերպարների մոտ փոխված է պատմությունը։ Շայտանան դառնում է թմրամոլև ուզում է, որ նրան սպանեն։ Վեպում նա ուղղակի հարուստ և էքսցենտրիկ տղամարդ է։ Բացի դրանից, նա սերիալում համասեռամոլ է, որը սիրային կապեր ունի տեսուչ Ուիլերի հետ։
- Լրիվությամբ փոխված է մարդասպանի շարժառիթը։ Վեպում, բժիշկ Ռոբերտսը սպանել է Շայտանին և տիկին Լորիմերին փողերի համար, իսկ ֆիլմում սպանում է միայն Շայտանին, որպեսզի բացահայտի իր համասեռամոլությունը և այն, որ նա սիրային կապեր ունի տղամարդկանց հետ, այդ թվում՝ իր հիվանդների։ Անցյալում նա գործեր ուներ տիկին Քրեդոկի հետ, որը սպառնում էր բացահայտել գաղտնիքը։ Որից հետո նա կնոջը սպանում է և շարունակում հանդիպել իր ամուսնու հետ։
- Տիկին Լորիմերը մնում է կենդանի, իսկ վեպում նա մահանում է քնաբերից։ Ինչպես նաև նա դառնում է Էնն Մերեդիտի մայրը։
- Էնն Մերեդիտը չի մահանում վեպում, իր փոխարեն մահանում է Ռոդա Դեսպարդը, որի պատճառով ոչ թե Ռոդան է դառնում մայոր Դեսպարդի ընտրյալը, այլ Էննը։ Էննի պատմությունը մաքրված է, նա չի հանդիսանում դաժան մարդասպան։
Ուրիշ աշխատությունների հղումներ
- Մայոր Դեսպարդը ինչպես նաև հայտնվում է «Սպիտակ ձին» վեպում, որտեղ Ռոդան (հերոսուհիներից մեկը) հանդիսանում է նրա կինը և գլխավոր հերոսի զարմուհին։
- Էնն Մերեդիտը իմանում է Պուարոյին «Սպանություն այբբենական կարգով» գործով։
- Էնն Մերեդիտն ասում է, որ կարդացել է Արիադնա Օլիվերի «Մարմինը գրադարանում» վեպը։ Հետագայում Ագաթա Քրիստին գրում է վեպ պարոն Մարփլի մասին համանուն վերնագրով։
- Պուարոն հիշեցնում է իր հետաքննությունների մասին Արևելյան էքսպրեսում։