«Հիդրավլիկական շառավիղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հայերեն անվանում
Տող 5. Տող 5.




{{Stub}}
{{Անավարտ}}

13:57, 30 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Հիդրավլիկական շառավիղ, հեղուկի հոսքի լայնական հատվածքի հիդրավլիկական բնութագիր, որն արտահայտվում է այդ հատվածքի մակերեսի և նրա, այսպես կոչված, թրջված պարագծի (պարագծի այն մասը, որով հոսքը հպվում է պատերին) հարաբերությամբ։ Հիդրավլիկական շառավղի մեծությունը կախված է հունի լայնական հատվածքի չափերից և ձևից։ Հեղուկով լցված կլոր հատվածքով խողովակի հիդրավլիկական շառավիղը հավասար է տրամագծի քառորդին, մեծ լայնություն ունեցող բաց հուների համար այն ընդունվում է հավասար հոսքի միջին խորությանը։ Հիդրավլիկական շառավիղը լայնորեն օգտագործում են հիդրավլիկական հաշվարկներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 389