«Նորվեգիայի կոմունաներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 8. Տող 8.
Կոմունաների մոտավորապես 40 %-ի անունը համընկնում է նրա կենտրոնի անվան հետ, իսկ մյուսների դեպքում մասնամբ կամ ամբողջովին տարբերվում է։
Կոմունաների մոտավորապես 40 %-ի անունը համընկնում է նրա կենտրոնի անվան հետ, իսկ մյուսների դեպքում մասնամբ կամ ամբողջովին տարբերվում է։
== Լեզվական ձևեր ==
== Լեզվական ձևեր ==
Կոմունաները կարող են ընտրել նորվեգերենի երկու տարբերակներից մեկը՝ որպես պաշտոնական լեզու, կամ երկուսն էլ ընդունել որպես հավասարազոր լեզուներ (չեզոք դիրքարոշում)։ Ներկայում 160 կոմունաներ որպես պաշտոնական լեզու ընտրել են բուկմոլը, 114 կոմունաներ՝ Նյունորսկը, իսկ 156 կոմունաներ չեզոք են մնացել լեզվի տարբերակի ընտրության հարցում։ Դրանցից բացի Նորվեգիայի ութ կոմունաներում որպես լրացուցիչ պաշտոնական լեզու ընդունված է սաամական լեզուներից մեկը։ Փորսանգեր կոմունայում ընդունված են երեք պաշտոնական լեզուներ՝ նորվեգերեն, հյուսիսսաամերեն և [[Քվեներեն|քվեներեն]] ([[ֆիններեն]]ի բարբառ)։
Կոմունաները կարող են ընտրել [[նորվեգերեն|նորվեգերենի]] երկու տարբերակներից մեկը՝ որպես [[պաշտոնական լեզու]], կամ երկուսն էլ ընդունել որպես հավասարազոր լեզուներ (չեզոք դիրքարոշում)։ Ներկայում 160 կոմունաներ որպես պաշտոնական լեզու ընտրել են բուկմոլը, 114 կոմունաներ՝ նյունորսկը, իսկ 156 կոմունաներ չեզոք են մնացել լեզվի տարբերակի ընտրության հարցում։ Դրանցից բացի Նորվեգիայի ութ կոմունաներում որպես լրացուցիչ պաշտոնական լեզու ընդունված է սաամական լեզուներից մեկը։ Փորսանգեր կոմունայում ընդունված են երեք պաշտոնական լեզուներ՝ նորվեգերեն, հյուսիսսաամերեն և [[Քվեներեն|քվեներեն]] ([[ֆիններեն]]ի բարբառ)։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

18:06, 16 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Նորվեգիայի կոմունաներ

Կոմունան (նորվ.՝ kommune, -er) Նորվեգիայի վարչական բաժանման երկրորդ մակարդակն է նահանգներից (ֆյուլկեներից) հետո։ Մինչև 2009 թվականի վերջը երկիրը բաժանված է եղել 430 կոմունաների[1]։ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն նաև նահանգ է և նրա միակ կոմունան։

Կոմունաները պատասխանատվություն են կրում մի շարք հիմնական խնդիրների իրականացման համար, որոնցից են տարրական դպրոցները, մանկապարտեզները, շրջանների նախագծումն ու տեխնիկական ծառայությունները։

Կոմունաների թվը հետզհետե նվազում է փոքր կոմունաների միավորման պատճառով։ 1930 թվականին Նորվեգիայի կոմունաների թիվը եղել է 747, 1957 թվականին՝ 744, 1967 թվականին՝ 454, 2008 թվականին՝ 430, և գոյություն ունեն այդ թվի կրճատման նախագծեր։

Կոմունաների մոտավորապես 40 %-ի անունը համընկնում է նրա կենտրոնի անվան հետ, իսկ մյուսների դեպքում մասնամբ կամ ամբողջովին տարբերվում է։

Լեզվական ձևեր

Կոմունաները կարող են ընտրել նորվեգերենի երկու տարբերակներից մեկը՝ որպես պաշտոնական լեզու, կամ երկուսն էլ ընդունել որպես հավասարազոր լեզուներ (չեզոք դիրքարոշում)։ Ներկայում 160 կոմունաներ որպես պաշտոնական լեզու ընտրել են բուկմոլը, 114 կոմունաներ՝ նյունորսկը, իսկ 156 կոմունաներ չեզոք են մնացել լեզվի տարբերակի ընտրության հարցում։ Դրանցից բացի Նորվեգիայի ութ կոմունաներում որպես լրացուցիչ պաշտոնական լեզու ընդունված է սաամական լեզուներից մեկը։ Փորսանգեր կոմունայում ընդունված են երեք պաշտոնական լեզուներ՝ նորվեգերեն, հյուսիսսաամերեն և քվեներեն (ֆիններենի բարբառ)։

Ծանոթագրություններ

  1. «Kristiansund + Frei = Sant» (Norwegian). www.ks.no. Արխիվացված է օրիգինալից 2012-04-15-ին. Վերցված է 2008-01-09-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգիայի կոմունաներ» հոդվածին։