«Սողք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
'''Սողք''', նյութերի, հաստատուն բեռնվածքի կամ [[մեխանիկական լարում|մեխանիկական լարման]] ազդեցությամբ ժամանակի ընթացքում պինդ մարմնի [[պլաստիկ դեֆորմացիա]]յի դանդաղ աճ։ Սողքի հատկությամբ այս կամ այն չափով օժտված են բոլոր պինդ մարմինները՝ թե բյուրեղային, թե ամորֆ։ [[Մետաղներ]]ում և [[համաձուլվածքներ]]ում սողքը հիմնականում դիտվում է բարձր [[ջերմաստիճան]]ների դեպքում։ [[Պլաստմասսա]]ներում, [[բետոն]]ում և այլ նյութերում այն ի հայտ է գալիս նույնիսկ սենյակի ջերմաստիճանի պայմաններում։ Սողքի մասին հիմնական տեղեկություններն ստացվում են հաստատուն բեռնվածքի ներգործությամբ ձգման և սեղմման ստանդարտ փորձարկումերից։

== Սողքի կոր ==
== Սողքի կոր ==
Տող 6. Տող 6.

== Սողքի սահման ==
== Սողքի սահման ==
[[Կոնստրուկցիա]]ների և [[մեքենա]]ների նյութերի սողքի հաշվարկների ժամանակ որպես հիմնական բնութագիր ծառայում է սողքի սահմանը՝ այն առավելագույն լարումը, որի դեպքում դեֆորմացիայի ընդհանուր մեծությունը չի գերազանցում թույլատրելի արժեքը (որոշակի ջերմաստիճանի դեպքում)։

== Տես նաև ==
== Տես նաև ==

12:01, 3 Օգոստոսի 2016-ի տարբերակ

Սողք, նյութերի, հաստատուն բեռնվածքի կամ մեխանիկական լարման ազդեցությամբ ժամանակի ընթացքում պինդ մարմնի պլաստիկ դեֆորմացիայի դանդաղ աճ։ Սողքի հատկությամբ այս կամ այն չափով օժտված են բոլոր պինդ մարմինները՝ թե բյուրեղային, թե ամորֆ։ Մետաղներում և համաձուլվածքներում սողքը հիմնականում դիտվում է բարձր ջերմաստիճանների դեպքում։ Պլաստմասսաներում, բետոնում և այլ նյութերում այն ի հայտ է գալիս նույնիսկ սենյակի ջերմաստիճանի պայմաններում։ Սողքի մասին հիմնական տեղեկություններն ստացվում են հաստատուն բեռնվածքի ներգործությամբ ձգման և սեղմման ստանդարտ փորձարկումերից։

Սողքի կոր

Պատկեր:Soghq.png
Սողքի կոր

Սողքը բնութագրվում է, այսպես կոչված, սողքի կորով, որը տալիս է դեֆորմացիայի կախումը ժամանակից՝ հաստատուն ջերմաստիճանի և բեռնվածքի դեպքում։ Կորը պայմանականորեն բաժանում են երեք հատվածի կամ փուլի․ AB-ն չհաստատված (կամ մարող) սողքի հատվածն է, BC-ն՝ հաստատված սողքի հատվածը (հաստատուն արագությամբ ընթացող դեֆորմացիայի հատված) և CD-ն՝ արագացված սողքի հատվածը։ E0-ն սկզբնական դեֆորմացիայի արժեքն է, D կետը՝ քայքայման պահը։ Միշտ չէ, որ սողքի պրոցեսն ընթանում է նշված սխեմայի համաձայն։ Կարող է բացակայել կորի 1-ին կամ 3-րդ հատվածը, 1-ին կարող է հաջորդել 3-րդը։ Երբեմն դիտվում է նյութի ավելի բարդ վարք։ Սողքի ֆիզիկական մեխանիզմը նույնն է, ինչ պլաստիկության մեխանիզմը։

Սողքի սահման

Կոնստրուկցիաների և մեքենաների նյութերի սողքի հաշվարկների ժամանակ որպես հիմնական բնութագիր ծառայում է սողքի սահմանը՝ այն առավելագույն լարումը, որի դեպքում դեֆորմացիայի ընդհանուր մեծությունը չի գերազանցում թույլատրելի արժեքը (որոշակի ջերմաստիճանի դեպքում)։

Տես նաև

Սողքի տեսություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Սողք» հոդվածից (հ․ 10, էջ 498 )։