Սողքի տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սողքի տեսություն, հոծ միջավայրի մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է պինդ մարմինների շատ դանդաղ հոսքը։ Միաչափ սողքի տեսության խնդիրը՝ չափվող մեծությունների (լարման, դեֆորմացիայի, ջերմաստիճանի, ժամանակի) միջև կապ հաստատելն է։ Սողքի տեսությունը հարում է պլաստիկության տեսությանը, սակայն պինդ մարմինների մեխանիկական հատկությունների բազմազանության պատճառով գոյություն չունի սողքի միասնական տեսություն։ Առավել մեծ տարածում է ստացել մետաղների և բետոնի սողքի տեսությունը։

Մետաղների սողքի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղների համար մեծ մասամբ օգտվում են հոսքի տեսությունից, սողքի դեֆորմացիայի արագությունը՝

,

որտեղ σ-ն լարումն է, t-ն՝ ժամանակը։ Այս տեսությունը բավարար կերպով է նկարագրում սողքը դանդաղ և մոնոտոն փոփոխվող լարումների դեպքում, սակայն σ-ից -ի կախումն ունի ոչ գծային բնույթ։ Սողքի առավել լրիվ նկարագրությունը տալիս է ամրացման տեսությունը

,

որը հարմար է լարման բարձր մակարդակի դեպքում կարճատև սողքի մոտավոր վերլուծության համար։ Այս տեսությունը լավ է հաստատվում փորձի արդյունքներով։

Պոլիմերների մեխանիկայի սողքի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլիմերների մեխանիկայում սովորաբար օգտվում են ժառանգականության տեսությունից

,

որտեղ ε-ն լրիվ դեֆորմացիան Է, իսկ K(t—τ)-ն՝ այսպես կոչված հետազդեցության միջուկը (կամ հիշողության ֆունկցիան)։ Նշված տեսությունը որոշում է լրիվ դեֆորմացիան և տալիս որոշ ավելի բարդ երևույթների (օրինակ, հակադարձ սողքի էֆեկտի) որակական բնութագիրը։

Մեխանիկական մոդելների սողքի տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի թվարկած տեսություններից, կան մեխանիկական մոդելների (Մաքսվելի մոդել, Ֆոյգտի մոդել) վրա հիմնված տեսություններ, որոնք տալիս են նյութերի դեֆորմացման բարդ պրոցեսների որակական վերլուծությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Арутюнян Н․ X․, Некоторые вопросы теории ползучести, М․, 1952.
  • Работнов Ю․ Н, Ползучесть элементов конструкций, М․, 1966.
  • Малинин Н․ Н․, Прикладная теория пластичности и ползучести, М․, 1968․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Սողքի տեսություն» հոդվածից (հ․ 10, էջ 499 )։ CC-BY-SA-icon-80x15.png