«Խրոնիկական հեպատիտներ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 122. | Տող 122. | ||
Խրոնիկական հեպատիտի պասիվ փուլերում լյարդը կարող է մնալ մեծացած, բայց ֆունկցիաները լինեն նորմալ: |
Խրոնիկական հեպատիտի պասիվ փուլերում լյարդը կարող է մնալ մեծացած, բայց ֆունկցիաները լինեն նորմալ: |
||
Խրոնիկական հեպատիտով տառապողների մեծ մասը լավանում է, 25-30%-ի մոտ հեպատիտը կարող է անցնել ցիռոզի` հաճախ նրա հետնեկրոտիկ և խառը, ավելի քիչ` դռներակային և հազվադեպ` բիլիար ձևերի: |
Խրոնիկական հեպատիտով տառապողների մեծ մասը լավանում է, 25-30%-ի մոտ հեպատիտը կարող է անցնել ցիռոզի` հաճախ նրա հետնեկրոտիկ և խառը, ավելի քիչ` դռներակային և հազվադեպ` բիլիար ձևերի: |
||
== Գրականություն == |
|||
*Հ. Բ. Բաղդասարյան– Մարսողական օրգանների հիվանդություններ, Երևան, 1984, 422 |
|||
[[Կատեգորիա:Հեպատոլոգիա]] |
[[Կատեգորիա:Հեպատոլոգիա]] |
09:26, 17 Հունիսի 2016-ի տարբերակ
Առաջարկվում է այս և Հեպատիտ հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Խրոնիկական հեպատիտներ | |
---|---|
Հիվանդության ախտանշաններ | հատուկ ախտանիշներ չկան |
Վնասում է | լյարդը |
Խրոնիկական հեպատիտ- լյարդի խրոնիկական (սուր շրջանից 6 ամիս ավելի տևողությամբ) հարաճուն ախտահարում է, որը լյարդի բլթակներում կառուցվածքային կոպիտ փոփոխություններ չի առաջացնում:
Դասակարգումը
Ըստ Եվրոպայի լյարդաբանների միավորման 1968 թվականին առաջարկած դասակարգման տարբերում են խրոնիկական հեպատիտների 2 ձև`
Որոշ հեղինակներ տարբերում են նաև հեպատիտների 3-րդ` խոլեստատիկ ձևը: Ըստ Ս. Դ. Պոդիմովայի (1975 թվական) հեպատիտները դասակարգվում են ըստ պատճառի, կազմաբանական փոփոխությունների, կլինիկական ընթացքի, լյարդի ֆունցիոնալ վիճակի: Սրանք ևս ունեն ենթատիպեր:
- Ըստ պատճառի
- վարակային
- թունային
- թունա-ալերգիական
- ալկոհոլային
- ոչ սպեցիֆիկ ռեակտիվ
- երկրորդային բիլիար (արտալյարդային լեղականգի ժամանակ)
Թունային և թունա-ալերգիական գործոններից են արդյունաբերական և քիմիական նյութերով թունավորումնորը, որոշ դեղորայքային պրեպարատներ, թմրադեղերը և այլն:
- Ըստ կազմաբանական փոփոխությունների
- ագրեսիվ (ակտիվ)
- պերսիստվող (բարորակ, կայուն)
- խրոնիկական (լեղականգային)
- Ըստ կլինիկական ընթացքի
- խրոնիկական ակտիվ
- լյուպոիդ (աուտոիմուն)
- դանդաղ ընթացող (բարորակ)
- լեղականգային
- Ըստ լյարդի ֆունկցիոնալ վիճակի
- կոմպենսացված
- դեկոմպենսացված
Խրոնիկական հեպատիտը կարող է հանդես գալ որպես առանձին ինքնուրույն հիվանդություն կամ որպես համախտանիշ (ռեակտիվ հեպատիտ), ուղեկցել մի շարք հիվանդությունների (մալարիա, տուբերկուլյոզ և այլն):
Պատճառագիտությունը
Խրոնիկական հեպատիտի առաջացման հիմնական գործոններն են`
- սուր վիրուսային հիվանդություններ
- վարակային հիվանդություննր
- պարազիտային հիվանդություններ
- թունային պրոցեսներ
- թունա-ալերգիական պրոցեսներ
- անբավարար սպիտային սնունդ
- ստամոքսազիքային ուղու հիվանդություններ
- լեղապարկի հիվանդություններ
- մի շարք այլ օրգանների հիվանդություններ
Պաթոլոգիան
Ժառանգականորեն պամանավորված խրոնիկական հեպատիտների գոյության մասին են վյակում դրանց, ընտանեկան տարածվածության դեպքերը: Նման ընտանիքների անդամների արյան շիճուկում հաճախ նկատվում է գլոբուլինների ավելացում, իմունոգլոբուլինների տիտրի բարձրացում, հակակորիզային հակամարմինների, ռևմատոիդ գործոնի առկայություն: Նման ընտանիքների որոշ անդամներ տանում են խրոնիկական հեպատիտ կամ ցիռոզ: Խրոնիկական խոլեստատիկ հեպատիտի պաթոլոգիան կապված է նաև խոլեստերինի և լեղաթթուների փոխանակության խանգարումներ առաջացնող հիվանդությունների հետ:
Խրոնիկական հեպատիտի զարգացման և հետագա ընթացքի ուղիները վերջնականապես պարզնած չեն: Գոյությոն ունի 2 տեսություն`
- Վիրուսային
- Իմունաախտաբանական
Վիրուսային տեսություն
Վիրուսային ծագման դեպքում, լյարդում վիրուսային պրոցեսը վերագրվում է վիրուսակրությանը կամ իմունաախտաբանությանը: Վիրուսային հեպատիտի սուր շրջանից հետո վիրուսը շարունակում է մնալ հիվանդի օրգանիզմում: Այն դանդաղորեն զարգանում է և քայքայում լյարդի բջիջները, որով և պայմանավորվում է լյարդի բորբոքային պրոցեսի անցումը խրոնիկական ընթացքի: Կլինկո-էպիդեմիոլոգիական դիտումները, վիրուսոլոգիական հետազոտությունները վկայում են վիրուսակրության հնարավորության մասին:
Իմունաախտաբանական տեսություն
Ըստ այս տեսության, հեպատոցիտները վիրուսի ազդեցության տակ ձեռք են բերում անտիգենային հատկություններ, առաջացնում են իմունիտետի տարբեր օղակների ակտիվացում և հանգեցնում են լյարդի բջիջների աստիճանական ախտահարման և հիվանդագին պրոցեսի շարունակման: Իմունաախտաբանական տեսությունը հաստատում է նաև լյարդի խրոնիկական հիվանդություննր ունեցող մարդկանց արյան շիճուկում լեղուղիների բջիջների կորիզի, ցիտոպլազմայի միտոքոնդրիումների, հարթ մկանաթելերի, այլ տարրերի նկատմամբ հակամարմիների առկայությամբ: Խրոնիկական հեպատիտների դեպքերի մի մասում արյան շիճուկում հայտնաբերվում է ավստրալական անտիգեն:
Կազմաբանական փոփոխությունները
Խրոնիկական հեպատիտի ժամանակ լյարդի չափերը մեծանու են, թաղանթապատիճը դիֆուզ կամ օջախային կպումների պատճառով ստանում է սպիտակ գույն, հետագայում հեպատոցիտների ռեգեներացված հանգույցների` թաղանթապատիճից երևալու հետևանքով դառնում է խայտաբղետ: Դրանից հետո աստիճանաբար լյարդը սկսում է փոքրանալ, մակերեսը հանգույցների պատճառով դառնում է անհարթ (լյարդի այս վիճակը համարվում է ցիռոզի սկսման նախաշրջանը):
Մանրադիտակային հետազոտությամբ` խրոնիկական հեպատիտի ժամանակ լյարդի բլթակային կառուցվածքը պահպանված է, երբ դիտվում է հեպատոցիտի թույլ արտահայտված վակուոլային, հիդրոպիկ, հատիկավոր, հազվադեպ նաև ճարպային դիստրոֆիա: Ինֆիլտրատիվ խրոնիկական հեպատիտի ժամանակ դռներակային դաշտերը օջախային բնույթի չափավոր կարմրած են: Խրոնիկական հեպատիտի ախտաբանական անատոմիական փոփոխությունները կապված են լյարդի վրա թունային գործոնի ազդեցության ինտենսիվության և տևողության հետ, կարող են երկար ժամանակ կայուն բնույթ ունենալ, հետաճել կամ զարգանալ:
Կազմափոխված խրոնիկական հեպատիտ
Կազմափոխված խրոնիկական հեպատիտի ժամանակ ինֆիլտրացիան լինում է դռներակային և շուրջդռներակային դաշտերում, ներբլթային հենքը ենթարկվում է կալոգենիզացիայի, խանգարվում է բջջի թաղանթի ամբողջականությունը: Կուպֆերային բջիջները ակտիվանում են, դիտվում է նաև մանր լեղուղիների պրոֆերացիա:
Խրոնիկական բարորակ հեպատիտ
Խրոնիկական բարորակ հեպատիտը կազմաբանորեն բնորոշվում է դռներակային և շուրջդռներակային գոտիներում բջիջների դիստրոֆիկ և օջախային նեկրոզով, շուրջբլթային տիպի չափավոր ցիռոզի երևույթներով:
Ագրեսիվ խրոնիկական հեպատիտ
Ագրեսիվ խրոնիկական հեպատիտը բնորոշվում է լյարդի բջիջների դիստրոֆիայով և շարակցական հյուսվածքի բորբոքային-պրոլիֆերատիկ պրոցեսներով: Բորբոքային ինֆիլտրատը լյարդի տարբեր հատվածներում տեղաբաշխված է ոչ հավասարաչափ, զուգորդվում է լյարդային երակների բորբոքումների հետ: Կախված շարակցական հյուսվածքի աճի տեմպերից խրոնիկական հեպատիտը կարող է ոնենեալ 2 արտահայտություն` մանր օջախային կարծրացնող և անհավասարաչափ կարծրացող:
Լյուպոիդ հեպատիտ
Լյուպոիդ հեպատիտի համար բնորոշ է դռներակային և շուրջդռներակային դաշտերի և ներբլթային հենքի, երբեմն պարենխիմայի` հիստիոցիտներով, լիմֆոիդ տարրերով, պլազմատիկ բջիջներով և ֆիբրոբլաստներով խիստ արտահայտված ինֆիլտրացիան: Դռներակային դաշտերը լայնացած են, որոշ դեպքերում բլթային կառուցվածքը խանգարված է: Պարենխիմատոզ բջիջներում տեղի է ունենում սպիրտային դիոտրոֆիա, հեպատոցիտների դեգեներացիա` նեկրոզի օջախներով: Ի վերջո պատկերը նմանվում է հետնեկրոտիկ ցիռոզի:
Խրոնիկական լեղականգային հեպատիտ
Խրոնիկական լեղականգային հեպատիտին բնորոշ է ինֆիլտրատիվ կամ կազմափոխված հեպատիտի ախտահյուսվածաբանական նշանների զուգորդումը, ներլյարդային լեղուղիների ախտահարման և լեղու կանգի հետ: Հիվանդության երկարատևության դեպքում լեղուղիների և լյարդի բլթակների շուրջ առաջանում է ֆիբրոզ, որը հարուցում է բիլիար ցիռոզ:
Կլինիկան
Այս հիվանդությամբ կարող են տառապել բոլոր տարիքային խմբերը: Հատկապես տարածված է երիտասարդների շրջանում: Խրոնիկական հեպատիտի համար հատուկ ախտանիշներ չկան, բայց հաճախ ընթանում են ասթենո-վեգետատիվ, դիսպեպտիկ և լեղականգային համախտանիշներով: Կախված հիվանդության հիվանդության շրջանի և ախտաբանական ակտիվության հետ, այն կարող է ընթանալ մի շարք տարբերակներով և առաջացնել խառը կլինիկական պատկեր: Հիվանդությունն ընթանում է սրացումների և հանդարտումների շրջաններով: Սրացումներն առաջանում են զուգորդված ինֆեկցիոն հիվանդություններից, դիետայի խախտումներից, ֆիզիկական կամ նյարդային լարվածության, արևահարության կամ ցրտահարության հետևանքով, վիրահատումից հետո, դեղորայքի չարաշահոըմից և այլն: Խրոնիկական հեպատիտի պասիվ փուլերում լյարդը կարող է մնալ մեծացած, բայց ֆունկցիաները լինեն նորմալ: Խրոնիկական հեպատիտով տառապողների մեծ մասը լավանում է, 25-30%-ի մոտ հեպատիտը կարող է անցնել ցիռոզի` հաճախ նրա հետնեկրոտիկ և խառը, ավելի քիչ` դռներակային և հազվադեպ` բիլիար ձևերի:
Գրականություն
- Հ. Բ. Բաղդասարյան– Մարսողական օրգանների հիվանդություններ, Երևան, 1984, 422