«Սյունաշար»–ի խմբագրումների տարբերություն
հեռացվել է Կատեգորիա:Ճարտարապետություն, ավելացվեց Կատեգորիա:Ճարտարապետական տարրեր ՀոթՔաթ գործիքով |
չ +անավարտ։ Special:Permalink/4212167#Անավարտի կաղապար, մաս N oգտվելով ԱՎԲ |
||
Տող 4. | Տող 4. | ||
[[Կատեգորիա:Ճարտարապետական տարրեր]] |
[[Կատեգորիա:Ճարտարապետական տարրեր]] |
||
{{Stub}} |
11:03, 13 Հունիսի 2016-ի տարբերակ
Սյունաշար, Սյունաշարք, ուղիղ կամ կոր գծով դասավորված սյուների շարք կամ շարքեր միջսյունային որոշակի ռիթմական քայլով՝ միավորված հորիզոնական հեծանային գոտիով և ծածկով։ Շենքերի արտաքին հորինվածքում կիրառվում է մասնակիորեն կամ ողջ շրջագծով նախամուտքերի սյունասրահների ձևով՝ հարստացնելով ու ամբողջացնելով ծավալները, կապելով դրանք բակի կամ հրապարակի տարածքի, ինչպես նաև շրջապատող բնության հետ։ Ներսում սովորաբար մասնահատում է ընդարձակ դահլիճները՝ ինտերիերին հաղորդելով արտահայտիչ և հանդիսավոր տեսք, լուծելով նաև կոնստրուկտիվ խնդիրներ։ Երբեմն հանդես է գալիս որպես ինքնուրույն կառույց՝ տաղավարի, հաղթադարպասի, բելվեդերի ձևով։ Լայնորեն կիրառվել է Հին Արևելքի, անտիկ աշխարհի, իտալական Վերածննդի, Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի շինություններում։ Սյունաշարը Հայաստանում հայտնի է դեռևս ուրարտական շրջանից։ Մեծ տարածում է ստացել անտիկ և վաղ միջնադարյան տաճարային և պալատական շենքերի հորինվածքներում (Գառնիի տաճար, Դվինի, Զվարթնոցի կաթողիկոսական պալատներ և այլն), հայկական ժողովրդական ճարտարապետության մեջ (սյունասրահներ, տնտեսական շինություններ և այլն)։ Մեծ տեղ է գտել նաև Խորհրդային Հայաստանի ճարտարապետության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |