«Օդափոխություն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1. | Տող 1. | ||
'''Օդափոխություն''', կարգավորվող օդափոխանակություն շենքերում, ինչպես նաև այն ստեղծող տեխնիկական միջոցների համախումբ։ Օդափոխությունը նախատեսված է [[օդ]]ի անհրաժեշտ մաքրությունը, ջերմաստիճանը, խոնավությունն ու շարժունությունն ապահովելու համար։ [[ԽՍՀՄ]]-ում գործող հիգիենիկ նորմաների համաձայն բնակելի շենքերում օդի ջերմաստիճանը ([[ձմեռ|ձմռանը]]) պետք է լինի 18-22°C, հարաբերական խոնավությունը՝ 40-60 , շարժունությունը՝ 0,1-0,2 մ/վրկ, CՕշ-ի պարունակությունը՝ 0,1%-ից ոչ ավելի։ Օդը չպետք է պարունակի վնասակար գազերի խառնուկներ։ |
'''Օդափոխություն''', կարգավորվող օդափոխանակություն շենքերում, ինչպես նաև այն ստեղծող տեխնիկական միջոցների համախումբ։ Օդափոխությունը նախատեսված է [[օդ]]ի անհրաժեշտ մաքրությունը, ջերմաստիճանը, խոնավությունն ու շարժունությունն ապահովելու համար։ [[ԽՍՀՄ]]-ում գործող հիգիենիկ նորմաների համաձայն բնակելի շենքերում օդի ջերմաստիճանը ([[ձմեռ|ձմռանը]]) պետք է լինի 18-22 °C, հարաբերական խոնավությունը՝ 40-60 , շարժունությունը՝ 0,1-0,2 մ/վրկ, CՕշ-ի պարունակությունը՝ 0,1%-ից ոչ ավելի։ Օդը չպետք է պարունակի վնասակար գազերի խառնուկներ։ |
||
== Տեսակները == |
== Տեսակները == |
||
Տող 15. | Տող 15. | ||
Բնակելի տներում առավել տարածված է խոհանոցներից և սանհանգույցներից բնական հարկադրումով (արտաքին օդը մտնում է պատուհանների փեղկերով, օդանցքներով են) արտածծիչ օդափոխանակություն։ Ժամանակակից արտադրական և հասարակական շենքերում լայնորեն կիրառվում է մեխանիկական հարկադրումով ներծծիչ-արտածծիչ օդափոխիչ։ Մի շարք դեպքերում ներծծիչ օդափոխիչը համատեղում են [[օդային ջեռուցում|օդային ջեռուցման]] հետ, որի համար այն հանդերձվում է հզոր [[օդատաքացուցիչ]]ով։ Եթե շենքում օդի պարամետրերը մշտապես պետք է համապատասխանեն խիստ որոշակի պայմանների, ապա կիրառվում է [[օդի կոնդիցիոնում]]։ |
Բնակելի տներում առավել տարածված է խոհանոցներից և սանհանգույցներից բնական հարկադրումով (արտաքին օդը մտնում է պատուհանների փեղկերով, օդանցքներով են) արտածծիչ օդափոխանակություն։ Ժամանակակից արտադրական և հասարակական շենքերում լայնորեն կիրառվում է մեխանիկական հարկադրումով ներծծիչ-արտածծիչ օդափոխիչ։ Մի շարք դեպքերում ներծծիչ օդափոխիչը համատեղում են [[օդային ջեռուցում|օդային ջեռուցման]] հետ, որի համար այն հանդերձվում է հզոր [[օդատաքացուցիչ]]ով։ Եթե շենքում օդի պարամետրերը մշտապես պետք է համապատասխանեն խիստ որոշակի պայմանների, ապա կիրառվում է [[օդի կոնդիցիոնում]]։ |
||
{{ՀՍՀ}} |
{{ՀՍՀ|հատոր=12|էջ=520}} |
16:21, 9 Ապրիլի 2016-ի տարբերակ
Օդափոխություն, կարգավորվող օդափոխանակություն շենքերում, ինչպես նաև այն ստեղծող տեխնիկական միջոցների համախումբ։ Օդափոխությունը նախատեսված է օդի անհրաժեշտ մաքրությունը, ջերմաստիճանը, խոնավությունն ու շարժունությունն ապահովելու համար։ ԽՍՀՄ-ում գործող հիգիենիկ նորմաների համաձայն բնակելի շենքերում օդի ջերմաստիճանը (ձմռանը) պետք է լինի 18-22 °C, հարաբերական խոնավությունը՝ 40-60 , շարժունությունը՝ 0,1-0,2 մ/վրկ, CՕշ-ի պարունակությունը՝ 0,1%-ից ոչ ավելի։ Օդը չպետք է պարունակի վնասակար գազերի խառնուկներ։
Տեսակները
Տարբերում են ներծծիչ, արտածծիչ, ընդհանուր փոխանակման, տեղային, բնական և մեխանիկական օդափոխություններ։
- Ներծծիչ օդափոխությունը ապահովում է միայն մաքուր օդի մատուցումը շենքին, որտեղից օդի հեռացումը հիմնականում կատարվում է պատող կոնստրուկցիաների ծակոտիների և բացվող դռների միջոցով՝ առաջացող հավելյալ ճնշման հաշվին։
- Արտածծիչ օդափոխությունը նախատեսված է օդափոխվող շենքից օդը հեռացնելու և նոսրացում ստեղծելու համար, որի հաշվին կոնստրուկցիաների ծակոտիների և դռների միջոցով օդն այդ շենք կարող է թափանցել դրսից և կից շինություններից։
- Ներծծիչ արտածծիչ օդափոխանակությունը օդի մատուցումը և կազմակերպված հեռացումն ապահովում է միաժամանակ, ընդ որում, կախված մատուցվող և հեռացվող օդի քանակների հարաբերությունից, շենքի ներսում կարող է առաջանալ հավելյալ ճնշում կամ նոսրացում։ Կից շենքերում հավելյալ ճնշումը և նոսրացումը խոչընդոտում են ապականված օդի ներթափանցմանը մի շենքից մյուսը։
- Ընդհանուր փոխանակման օդափոխության դեպքում (կիրառվում է բոլոր բնակելի և հասարակական շենքերում) շենքում առաջացող վտանգավոր նյութերը մատուցվող թարմ օդով նոսրացվում են (մինչև թույլատրելի կոնցենտրացիաները)։ Ջերմության և խոնավության ավելցուկներն ասիմիլացվում են առավել ցածր ջերմաստիճան և խտություն ունեցող ներծծիչ օդով։
- Տեղային ներծծիչ օդափոխանակությունը օդային ջրցանների և օազիսների օգնությամբ նպաստավոր օդային միջավայր է ստեղծում արտադրական շենքերի սահմանափակ տարածությունում։
- Բնական օդափոխանակության դեպքում օդը շենք է թափանցում և դուրս գալիս ջերմաստիճանների տարբերության հետևանքով, ինչպես նաև քամու ներգործությամբ։ Չկազմակերպված բնական օդափոխանակությունը իրականացվում է պատուհանների, դռների ճեղքերով, շենքի պատող կոնստրուկցիաների ծակոտիներով օդի ներթափանցմամբ և դուրս գալով, իսկ կազմակերպված բնական օդափոխանակությունը՝ օդատարներով տեղափոխվող, ինչպես նաև պատերի, լուսամուտների, երդիկների՝ որոշակի կարգով բացված անցքերով օդի մատուցմամբ և հեռացմամբ (տես՝ Աերացիա)։
- Մեխանիկական օդափոխանակությունը իրականացվում է առավելապես էլեկտրական հաղորդակով օդափոխիչների միջոցով։
Առավել տարածված եղանակը բնակելի տներում, հասարակական և արտադրական շենքերում
Բնակելի տներում առավել տարածված է խոհանոցներից և սանհանգույցներից բնական հարկադրումով (արտաքին օդը մտնում է պատուհանների փեղկերով, օդանցքներով են) արտածծիչ օդափոխանակություն։ Ժամանակակից արտադրական և հասարակական շենքերում լայնորեն կիրառվում է մեխանիկական հարկադրումով ներծծիչ-արտածծիչ օդափոխիչ։ Մի շարք դեպքերում ներծծիչ օդափոխիչը համատեղում են օդային ջեռուցման հետ, որի համար այն հանդերձվում է հզոր օդատաքացուցիչով։ Եթե շենքում օդի պարամետրերը մշտապես պետք է համապատասխանեն խիստ որոշակի պայմանների, ապա կիրառվում է օդի կոնդիցիոնում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 520)։ |