Օդային ջեռուցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օդային ջեռուցում, ջեռուցման համակարգ, որի դեպքում շենքերը ջեռուցվում են տաք օդով։

Ընդգրկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդային ջեռուցումը ընդգրկում է օդատաքացուցիչներ (դրանցում օդը կարող է տաքացվել տաք ջրով, գոլորշիով, տարբեր վառելանյութերի այրումից անջատվող ջերմությամբ, ինչպես նաև էլեկտրականությամբ), օդատարներ (օդը հասցնում են ջեռուցվող շենքերին), օդամատուցիչ և օդառու ցանցեր (դրանցով օդը մատուցվում է ջեռուցվող շենքերին ն հավաքվում՝ օդատաքացուցիչին մատուցելու համար), օդատարների փակիչ–կարգավորիչ կափույրներ։ Տարբերում են վերաշրջանառու (օդատաքացուցիչին մատուցվող ամբողջ օդը հավաքվում է այդ օդով տաքացվող շենքից) և օդափոխության հետ համակցված (օդի մատուցումն իրականացվում է մասամբ ջեռուցվող շենքից, մասամբ էլ՝ դրսից) օդային ջեռուցում։ Համակարգերում օդի տեղաշարժը կարող է լինել բնական (օդի ջերմաստիճանի և խտության տարբերության հաշվին) կամ հարկադրական (օդափոխիչների օգնությամբ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 518 CC-BY-SA-icon-80x15.png