«Իսլանդերենի քերականություն»–ի խմբագրումների տարբերություն
Տող 9. | Տող 9. | ||
! Հարցական նախադասություն |
! Հարցական նախադասություն |
||
|- |
|- |
||
| Þú átt bók. |
|||
| Átt þú bók? |
|||
|- |
|- |
||
| ''Դու գիրք ունես:'' |
|||
| ''Դու գիրք ունե՞ս:'' |
|||
|- |
|- |
||
| Við borðum kjöt. |
|||
| Borðum við kjöt? |
|||
|- |
|- |
||
| ''Մենք միս ենք ուտում:'' |
|||
| ''Մենք մի՞ս ենք ուտում:'' |
|||
|} |
|} |
||
Տող 28. | Տող 28. | ||
! Հայերեն |
! Հայերեն |
||
|- |
|- |
||
| Segðu mér ekki, hvað ég nú þegar. |
|||
| ''Ինձ մի՛ ասա այն, ինչ ես արդեն գիտեմ:'' |
|||
|} |
|} |
||
17:42, 19 հունվարի 2016-ի տարբերակ
Իսլանդերենը ունի բարդ բառակազմության համակարգ, քանի որ գոյականները, ածականները, դերանունները, թվականները և որոշյալ հոդը փոփոխվում են ըստ սեռի, թվի և հոլովի, իսկ բայերը փոփոխվում են ըստ անձի, թվի, ժամանակի, սեռի և եղանակի։ Ի տարբերություն դանիերենի, նորվեգերենի և շվեդերենի՝ իսլանդերենը պահպանել է հին նորվեգերենի բառակազմական կաղապարները։
Բառերի դասավորությունը
Իսլանդերենում նախադասությունում բառերի դասավորությունը նման է գերմանական լեզուների կաղապարին՝ ենթակա-ստորոգյալ-լրացում։ [1] Հարցական նախադասություններում բառերի հերթափոխությունը հետևյալն է. ստորոգյալ-ենթակա-լրացում:[2]
Պատմողական նախադասություն | Հարցական նախադասություն |
---|---|
Þú átt bók. | Átt þú bók? |
Դու գիրք ունես: | Դու գիրք ունե՞ս: |
Við borðum kjöt. | Borðum við kjöt? |
Մենք միս ենք ուտում: | Մենք մի՞ս ենք ուտում: |
Ժխտական նախադասությունները կազմվում են ekki մասնիկի օգնությամբ, որը տեղադրվում է ստորոգյալից հետո:[2]
Իսլանդերեն | Հայերեն |
---|---|
Segðu mér ekki, hvað ég nú þegar. | Ինձ մի՛ ասա այն, ինչ ես արդեն գիտեմ: |
Գոյական
Իսլանդերենում գոյականը ունի երեք սեռ` արական (իսլ.՝ karlkyn), իգական (իսլ.՝ kvenkyn), չեզոք (իսլ.՝ hvorugkyn)։ Գոյականի՝ այս կամ այն սեռին պատկանելությունը որոշվում է ոչ թե բառի ձևից (օրինակ՝ վերջավորություններից, ինչպես ռուսերենում), այլ դրա հոլովման ձևից։ Իսլանդերենում գոյականները հոլովվում են ըստ չորս հոլովների՝ ուղղական հոլով (իսլ.՝ nefnifall), սեռական հոլով (իսլ.՝ eignarfall), տրական հոլով(իսլ.՝ þágufall) և հայցական հոլով (իսլ.՝ þolfall), ընդ որում՝ հոլովումների թիվը, ըստ որոշ լեզվաբանների, անցնում է 70-ից։ Ըստ հոլովվելու իրենց հատկության գոյականները լինում են թույլ և ուժեղ։ Իսլանդերենում գոյականները ունեն երկու թիվ՝ եզակի (իսլ.՝ eintala) և հոգնակի (իսլ.՝ fleirtala)։ Ընդ որում հոգնակու կազմությունը կախված է գոյականի սեռից, հոլովումից և թույլ կամ ուժեղ լինելուց։[3]
Ծանոթագրություններ
- ↑ An Icelandic minigrammar Իսլանդերենի համառոտ քերականություն (անգլ.)
- ↑ 2,0 2,1 Riccardo Venturi: Moderno Kennslubók í Nútíma Íslensku handa Ítölum. 1981-2004 645p.
- ↑ Исландско-русский словарь: Берков В.П., Бёдварссон А. Իսլանդերեն-ռուսերեն բառարան (ռուս.)