«Պինդարոս»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտը ավելացնում է․: scn:Pindaru |
չ Ռոբոտը ավելացնում է․: ml:പിണ്ടർ |
||
Տող 42. | Տող 42. | ||
[[lt:Pindaras]] |
[[lt:Pindaras]] |
||
[[lv:Pindars]] |
[[lv:Pindars]] |
||
[[ml:പിണ്ടർ]] |
|||
[[nl:Pindarus]] |
[[nl:Pindarus]] |
||
[[no:Pindar]] |
[[no:Pindar]] |
17:16, 28 Հոկտեմբերի 2010-ի տարբերակ
Պինդարոս (հին հունարեն` Πίνδαρος, մ. թ. ա. 521-441) - հին հույն բանաստեղծ, հանդիսավոր քնարերգության ամենախոշոր ներկայացուցիչը։
Ծնվել է Թեբեին մոտ գտնվող Կյունոսկեֆալես գյուղում։ Նրա մասին կենսագրական տեղեկություններ շատ քիչ են։ Ենթադրվում է, որ հայրը եղել է զինվորական, որը սիրել է երաժշտությունը։ Ապրել է արիստոկրատ ընտանիքում, որտեղ սիրվել է արվեստը։
Սկզբնական կրթությունը ստանում է Թեբեում. հայրը տեսնելով որդու ընդունակությունները` ուղարկում է Աթենք, որտեղ շարունակում է ուսումը և կատարելագործվում արվեստում։ Այստեղից վերադառնում է Թեբե։
Պինդարոսը սկսել է գրել 20 տարեկան հասակից։ Նա գրել է ներբողներ (օդաներ)։ Առաջին ստեղծագործությունը 10-րդ պյությական ներբողն է, որ գրել է 501 թվին։ Պինդարոսը բանաստեղծական արվեստով զբաղվում է մինչև իր կյանքի վերջը։ Նա ձեռք է բերում մեծ հանբավ, իսկ նրա 7-րդ Օլիմպիականը փորագևվում է Թեբերի տաճարում։
Պինդարոսը կյանքը մեծամասամբ անց է կացրել Թեբեում և այդտեղից ճանապարհորդել զանազան քաղաքներ։ Իր երգերի մեջ ներբողել է թե՛ Թեբեի, թե՛ Հռոդոսի, թե՛ Կորնթոսի և թե՛ այլ քաղաքների հերոսներին, որոնք մասնակցել են հույն-պարսկական կռիվներին։ Նա եղել է Սիցիլիայում, տեսել է Էտնան և նկարագրել այն։ Մեռել է 441 թվին 80 տարեկան հասակում։[1]
Աղբյուրներ
- ↑ Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմության. Երևան: «Լույս». էջ էջ 134-135.