«Վիկտորյա Բոնյա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No edit summary
չ ArSeTe97 տեղափոխեց էջը «Վիկտորիա Անատոլևի Բոնյա»-ից «Վիկտորյա Բոնյա»: Ըստ Վիքիպեդիայի այլ էջերի անունների և հայերենի կանոնների այսպես ա...
(Տարբերություն չկա)

02:41, 7 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Վիկտորիա Անատոլիի Բոնյա
Դիմանկար
Ծնվել է1979 թվականի նոյեմբերի 27
ԾննդավայրԿրասնակամենսկ
Քաղաքացիություն Ռուսաստան
Ազգությունմոլդովուհի
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունդերասանուհի
ռադեո հյուրընկալող
հաղորդավարուհի
 Victoria Bonya Վիքիպահեստում

Վիկտորիա Անատոլիի Բոնյա (ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 27-ին, Կրանսնակամենսկում) ռուսական հեռուստատեսության և ռադեոյի հաղորդավարուհի, դորասանուհի, մոդել, նախկինում եղել է ՏՆՏ հեռուսատաընկերության «Տուն 2» շոուի մասնակից (այնտեղ եղել է 11 ամիս):

Կենսագրություն

Ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 27-ին, Կրասնակամենսկում: Վիկտորիան հայտնի մոդել է[1]:

16 տարեկանում նա տեղափոխվել է Մոսկվա, նա իր կարիերան սկսել է «Ամառային Բինգո»-ով, նա աշխատել է, որպես մատուցողուհի[2]: 2001 թվականի նա Միսս Երկիր մրցույթում ներկայացրել է Ռուսաստանը, բյաց նա դուրս չեկավ եզրափակիչ[3]:

2006 թվականի մայիսի 9-ից նա սկսեց մասնակցել «Տուն 2» հեռուսաշոուին, որից հեռացավ 2007 թվականի ապրիլի 12-ին: 2007 թվականի մայիսին նա ընդգրկված էր «Մոսկվայի 50 ամենագեղեցիկ մարդիկ» ամսագրին «TimeOut Մոսկվա»[4]:

2007 թվականի սեպտեմբերի 29-ին նա ներկայացրեց «Cosmopolitan. տեսանյութ» ծրագիրը (ՏՆՏ)[5]: 2007 թվականի սեպտեմբերին նկարահանվել է «Penthouse» ամսագրի համար[6], դեկտեմբերին նրա լուսանկարը դարձավ «Maxim» ամսագրի շապիկի լուսանկար[7]:

2008 թվականի մարտին նա դարձավ «Ռուսական մատրյոշկաները եկան» դեֆիլեի դեմքը (ռուս մոդելավորող Անտոնին Շապովալովոյի «Նորաձևության շաբաթ» Մոսկվայում)[8]: Հունիսին նա դարձավ «Goodyear» ավտոմեքենաների ընկերության գլխավոր մոդելը[9]:

2007 թվականին նա նկարահանվել է «Սիրո հմայքը» ֆիլմում, ռեժիսորներն էին՝ Մաքսիմ Վորոնկովա, Ելենա Պռոկոլովոյը, Էլեյ Չավեսը և Միխաիլ Վլադիմիրովիչը:

2008 թվականին նկարահանվել է Տիմատիի «Не сходи с ума» երգի տեսահոլովակում: 2009 թվականին Վիկտորիան նկարահանվեց Դիմա Բիլանի «Lady» ռոմանտիկ երգի տեսահոլովակում:

Բոնյան առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում 2010 թվականի սեպտեմբերին, ֆիլմի անունը՝ «Իսկ մայրիկը լավագույնն է!»: 2010 թվականին նա նկարահանվել է ռուս ռոք երգիչ GeKap-ի «Ты такая» երգգի տեսահոլովակում: Նույն տարում նա նկարահանվել է «Ունիվեր» հեռուստասերիալում (Պալինայի դերում):

2010 թվականի վերջին սկսեց «Cosmopolitan.տեսանյութ» ծրագիրը և Վիկտորիայի «Love-մեքենա» շրագիրը դարձավ ՄՏՎ հեռուստաալիքի առաջատար ծրագիրը:

2011 թվականի նա նկարահանվեց Մաքսիմի «Ինչպես թռչել» երգի տեսահոլովակում, իսկ 2013 թվականին՝ Միթ Ֆոմինի «Ես վերադառնում եմ տուն» երգի տեսահոլովակում:

2013 թվականին նա «Հանգիստ Մեքսիկայում 2» հաղորդման հաղորդավարուհին էր:

2014 թվականին երգչուհին նկարահանվել է Եգոր Կրիդի «Կգաս արդյոք» երգի տեսահոլովակում:

2015 թվականի գարնանը նա մասնակցել է Իսպանիայում տեղի ունեցող Season Fitness նախագծին[10]:

Անձնական կյանք

Վիկտորիան ամուսնացած է իռլանդացի միլիարդատեր Մայքլ Սմերֆիտի հետ, բայց նրանց ամուսնությունը գրանցված չէ: Աղջիկը՝ Անգելինա Լետիցիա Սմերֆիտը (2012 թվականի մարտի 17): Բնակվում է Մոնակոյում:

Ֆիլմոգրաֆիա

  • 2008 - Իմ սիրելի վհուկ - Անժելա (մեկ դրվագ տնտեսուհու առջև)
  • 2008 - Կանայք
  • 2010 - Իսկ մայրիկը լավագույնն է! - Լիզա
  • 2010 - Ունիվեր - Պալինա Ռոմանովա (Օքսանա Զազուլյա)
  • 2010 - Միսթր Ֆեյսի թատրոնը - Էմմի
  • 2011 - Մեծ հույս (մեկ դրվագում)
  • 2011 - Բոլոր ցավահար ուրախությունները (մեկ դրվագում)
  • 2011 - Ոսկե - Վլադ Տոպալովայի աղջիկը
  • 2012 - Ստապանչայի ուղևորությունը Մեքսիկա
  • 2013 - Ստուդիա 17 - կամեո

Ծանոթագրություններ

  1. «Виктория Боня» (ռուսերեն). 7days.ru. Վերցված է 2014-12-05-ին.
  2. Вика Боня рассказывает о том, как работала официанткой и о том, что было самым тяжелым в проекте «Дом 2» // cosmo.ru
  3. Виктория Боня на конкурсе Мисс Земля 2001 — YouTube
  4. 50 самых красивых людей Москвы // Time Out Москва № 18 / 7—13 мая 2007
  5. Cosmopolitan. Видеоверсия — в новом формате и с новыми ведущими // nashfilm.ru
  6. Виктория Боня оголилась для мужского журнала // dailyshow.ru, 10 сентября 2007
  7. Ушла из «Дома» и не вернулась! // Maxim, декабрь 2007
  8. Хрусталёва С. Пришло время любить русское! // Комсомольская правда, 31 марта 2008
  9. Цупер Н. Предел функции // Автопилот, июнь, 2008, № 06 (171)
  10. Ольга Хохлова. (23.04.2015). «Виктория Боня прилетела в Испанию, где ее ждут йога и здоровое питание» (ռուսերեն). bloknot.ru. Վերցված է 2015-04-29-ին.

Արտաքին հղումներ