«Վաչագան Բարեպաշտ»–ի խմբագրումների տարբերություն
հեռացվել է Կատեգորիա:Արցախ նահանգ, ավելացվեց Կատեգորիա:Արցախի պատմություն ՀոթՔաթ գործիքով |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Անձ}} |
|||
'''Վաչագան Գ Բարեպաշտ''' (ծն.թ. անհայտ–մոտ 510), [[Աղվանք]]ի (այդ շրջանում հիմնականում ընդգրկում էր [[Արցախ]]ի և [[Ուտիք]]ի) [[հայ]]ազգի թագավոր 480-ական թթ. վերջից։ Վաչագան թագավորի մասին գրում են հայ պատմագրեր [[Մովսես Կաղանկատվացի]]ն և [[Ստեփանոս Օրբելյան]]ը, նրա մասին հիշատակում են նաև ժողովրդական ավանդույթները։ Հայտնի է հատկապես դրանց հիման վրա գրված [[Ղազարոս Աղայան]]ի «Անահիտ» հեքիաթը։ |
'''Վաչագան Գ Բարեպաշտ''' (ծն.թ. անհայտ–մոտ 510), [[Աղվանք]]ի (այդ շրջանում հիմնականում ընդգրկում էր [[Արցախ]]ի և [[Ուտիք]]ի) [[հայ]]ազգի թագավոր 480-ական թթ. վերջից։ Վաչագան թագավորի մասին գրում են հայ պատմագրեր [[Մովսես Կաղանկատվացի]]ն և [[Ստեփանոս Օրբելյան]]ը, նրա մասին հիշատակում են նաև ժողովրդական ավանդույթները։ Հայտնի է հատկապես դրանց հիման վրա գրված [[Ղազարոս Աղայան]]ի «Անահիտ» հեքիաթը։ |
||
13:46, 4 Նոյեմբերի 2015-ի տարբերակ
Վաչագան Բարեպաշտ | |
---|---|
Մահացել է | 510 |
Գերեզման | Եղիշէ Առաքեալի վանք |
Կրոն | Զրադաշտականություն |
Մասնագիտություն | թագավոր |
Ծնողներ | հայր՝ Արսվաղեն |
Վաչագան Գ Բարեպաշտ (ծն.թ. անհայտ–մոտ 510), Աղվանքի (այդ շրջանում հիմնականում ընդգրկում էր Արցախի և Ուտիքի) հայազգի թագավոր 480-ական թթ. վերջից։ Վաչագան թագավորի մասին գրում են հայ պատմագրեր Մովսես Կաղանկատվացին և Ստեփանոս Օրբելյանը, նրա մասին հիշատակում են նաև ժողովրդական ավանդույթները։ Հայտնի է հատկապես դրանց հիման վրա գրված Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը։
Տոհմական պատկանելությունը
Մովսես Կաղանկատվացին, որ հիմնականում տեղեկություններ է հաղորդում Վաչագան Բարեպաշտի մասին, նրա տոհմաական պատկանելությունը հստակ չի նշում։ Որոշ պատմաբաններ համարում են, որ նա Աղվանից Արշակունիների տոհմից էր[1], այլ պատմաբաններ նրան Առանշահիկ են համարում[2]։
Իշխանությունը և գործունեությունը
Գահ է բարձրացել երկրամասում ավելի քան երկու տասնամյակ տիրած անիշխանությունից հետո, Պարսից արքա Վաղարշի օրոք (484-488)։ Ամրապնդելով Արցախ–ուտիքյան իշխանությունը՝ այն հռչակել է թագավորություն։ Թագավորանիստ է դարձրել Գյուտական ավանը։ Պայքարել է անիշխանության շրջանում տարածված հեթանոսական մնացուկների ու զանազան աղանդների դեմ, ծավալել եկեղեցական, լուսավորչական և քարոզչական բուռն գործնեություն։ Թագավորության վարչական հիմքերն ամրապնդելու նպատակով ձեռնամուխ է եղել ներքին կարգն ու կանոնն ապահովող օրենքների մշակմանը։ Նրա նախաձեռնությամբ հրավիրվել է Աղվենի եկեղեցական ժողովը։
Թաղված է Արցախում իր կառուցած Ջրվշտիկ վանքի մոտ։ Նրա գերեզմանին 1286–ին կառուցվել է մատուռ։
Աղբյուրներ
- Մովսէս Կաղանկատուացի, «Աղվանից պատմութիւն»
- Ստեփանոս Օրբելյան, «Պատմութիւն տանն Սիսական» (1299)
- Ուլուբաբյան Բ.Ս., «Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության iv-vii դդ.», Երևան, 1981
- Մ․Լ․ Շոմոն, Իրանիկա Հանրագիտարան, Աղվանք (M. L. Chaumont. Albania), 1986. (անգլերեն)
Ծանոթագրություններ
- ↑ Սվազյան Հ․Ս․ Աղվանից Վաչե Բ և Վաչագան Գ Բարեպաշտ արքաների դինաստիական պատկանելության հարցի շուրջ
- ↑ Ուլուբաբյան Բ.Ս., «Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության iv-vii դդ.», Երևան, 1981