«Հնչյուն (խոսքի միավոր)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: bo:སྒྲ་ཚན། փոփոխում է․: ar:فونيم; cosmetic changes
չ Ռոբոտը ավելացնում է․: et:Foneem
Տող 63. Տող 63.
[[eo:Fonemo]]
[[eo:Fonemo]]
[[es:Fonema]]
[[es:Fonema]]
[[et:Foneem]]
[[fa:واج]]
[[fa:واج]]
[[fi:Foneemi]]
[[fi:Foneemi]]

14:38, 26 Օգոստոսի 2010-ի տարբերակ

Հնչյունը բանավոր խոսքի նվազագույն միավորն է: Հնչյունը արտաբերվում է մարդու արտասանական գործարաններով և ընկալվում ականջով:

Հնչյունների ընդհանուր բնութագիրը

Հնչյունները լեզվի նյութական նվազագույն միավորներն են: Դրանք ինքնին նշանակություն չունեն, սակայն ծառայում են որպես միջոց իմաստակիր միավորներ, օրինակ՝ բառեր կազմելու համար: Այսպես՝ Հայաստան բառն արտաբերվում է ութ հնչյունների միջոցով՝ Հ, ա, յ, ա, ս, տ, ա, ն: Այս հնչյունները չենք կարող բաժանել ձայնային ավելի փոքր միավորների:

Տառերը հնչյունների պայմանական նշաններն են գրավոր խոսքում:

Հայերեն այբուբենի յուրաքանչյուր տառ նշանակում է մեկ հնչյուն, և յուրաքանչյուր հնչյուն արտահայտվում է մեկ տառով: Սակայն մի քանի հնչյունների և տառերի դեպքում այդ համապատասխանությունը խախտվում է:

Օրինակ՝ ժամանակակից հայերենում օ հնչյունի համար ունենք օ և ո տառերը, է հնչյունի համար՝ է և ե տառերը: Մյուս կողմից՝ բառասկզբում ո և ե տառերը կարող են արտահայտել երկուական հնչյուն՝ վօ և յէ, ինչպես՝ ոգի-վօգի, երաժիշտ-յէրաժիշտ: Իսկ և տառը մեկ առանձին հնչյունի չի համապատասխանում և արտահայտում է կա՛մ երեք՝ յէվ (նաև-նայէվ), կա՛մ երկու՝ էվ (կարևոր-կարէվոր), հնչյուններ: Երբեմն էլ տառը գրվում է, սակայն չի արտասանվում (աշխարհ, շնորհել), հաճախ էլ հնչյունը չի գրվում, բայց արտասանվում է (Մըկըրտիչ, կըկու)։ Այդ պատճառով արդի հայերենում տառերը և հնչյունները բառի մեջ կարող են քանակով իրար չհամապատասխանել: Օրինակ՝ Զվարթնոց բառի մեջ ունենք 8 տառ, բայց 9 հնչյուն (արտասանվում է Զ ը վ ա ր թ ն օ ց), նաև բառի մեջ՝ 3 տառ, 5 հնչյուն (արտասանվում է ն ա յ է վ), երգիչ բառի մեջ՝ 5 տառ, 6 հնչյուն (արտասանվում է յ է ր գ ի չ), կայսր՝ 5 տառ, 6 հնչյուն (արտասանվում է կ ա յ ս ը ր), աշխարհ՝ 6 տառ, 5 հնչյուն (արտասանվում է ա շ խ ա ր) և այլն: Մի շարք բաղաձայն հնչյուններ տարբեր դեպքերում գրվում են տարբեր տառերով (լախտ և բողկ, տուֆ և հարավ, գրիչ և վերջ, կաթ և վարդ), հետևաբար բաղաձայն նշանակող որոշ տառեր մի քանի դեպքերում տարբեր հնչյունների գրային նշաններ են դառնում (վարդ և դուռ, օձ և ձև, դարբին և լոբի, կարգին և գին, արջուկ և ջուր)։

Հնչյունների տեսակները

Հաղորդակցման գործընթացում մարդու արտաբերած հնչյունները արտաշնչվող օդի պարբերական և ոչ պարբերական տատանողական շարժման արդյունք են: Ըստ որում, պարբերական տատանումները (պիրկ ձգված ձայնալարերը թրթռում են) ընկալվում են որպես ձայն, ոչ պարբերականները (բերանի խոռոչում առաջանում են փակվածքներ կամ նեղվածքներ)՝ աղմուկ:

Անցնելով բերանային արձագանքարանով՝ ձայնի և աղմուկի տատանողական հաճախականությունների մի մասն ուժեղանում է, մյուս մասը՝ թուլանում: Որպես արդյունք՝ ըստ ձայնի և աղմուկի հարաբերության՝ ստացվում են չորս կարգի հնչյուններ.

  • ա. մաքուր ձայնային հնչյուններ (մարդկային բնականոն լսողությունը սրանց աննշան աղմուկը չի ընկալում).
  • բ. հնչյուններ, որոնց մեջ ձայնը գերակշռում է աղմուկին.
  • գ. հնչյուններ, որոնց մեջ աղմուկն է գերակշռում ձայնի նկատմամբ.
  • դ. մաքուր աղմկային կամ անձայն հնչյուններ:

Առաջին խմբի հնչյունները ձայնավորներն են, մյուս երեք խմբերինը՝ բաղաձայնները: Հայերենի ձայնավոր հնչյունները վեցն են՝ ա, է (ե), ը, ի, օ (ո), ու, բաղաձայն հնչյունները՝ երեսունը՝ բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր ց, փ, ք, ֆ։

Ըստ ձայնի և աղմուկի պարունակության՝ ժամանակակից հայերենում բաղաձայնները լինում են ձայնորդ (բ խումբ), ձայնեղ (գ խումբ), խուլ (դ խումբ): Դ խմբի հնչյուններն իրենց հերթին բաժանվում են երկու ենթախմբի՝ պարզ խուլեր և շնչեղ (իրենց մեջ շունչ՝ հագագ, ունեցող) խուլեր:

  • Ձայնորդ բաղաձայններ՝ լ, մ, ն, ր, ռ, յ:
  • Ձայնեղ բաղաձայններ՝ բ, գ, դ, ձ, ջ, վ, ղ, զ, ժ:
  • Խուլ բաղաձայններ՝ պ, կ, տ, ծ, ճ, փ, ք, թ, ց, չ, ֆ, խ, ս, շ, հ.
  • շնչեղ խուլեր՝ փ, ք, թ, ց, չ,
  • պարզ խուլեր՝ պ, կ, տ, ծ, ճ, ֆ, խ, ս, շ, հ:

Հնչյունների ուսումասիրությունը

Հնչյունները ուսումնասիրվում են արտաբերական, լսողական և գործառական տեսակետից: Հնչյունների արտաբերական և ձայնային կողմերի ուսումնասիրությամբ զբաղվում է հնչյունաբանությունը, գործառականով՝ հնչույթաբանությունը, արտաբերականով և լսողականով՝ խոսքի ֆիզիոլոգիան: Ձայնաբանական կողմի ուսումնասիրությամբ, հատկաապես կիրառական նպատակներով, զբաղվում են ֆիզիկայի և տեխնիկայի (կապ, ինֆորմացիա, կիբեռնետիկա) մի շարք բնագավառներ:

Այլ հնչյուններ

Խոսքում հանդիպում են նաև այնպիսի հնչյուններ, որոնք լոկ անցումային ձայներ են: Դրանց թվին են պատկանում հայերենի յ հոդակապը, օրինակ, վերցնեյի, Նայիրի, ձիյով: Կան նաև հարալեզվական ձայներ (հայերենում «տծ» հիշեցնող հնչյունը «ոչ»-ի իմաստով), որոնք մի շարք լեզուներում ունեն լեզվական միավորի՝ հնչույթի արժեք:

Գրականություն

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 6
  • Ավետիսյան Յու., Զաքարյան Հ., Հայոց լեզու: Հնչյունաբանություն, ուղղախոսություն, ուղղագրություն: Եր. 2008