«Սկայպ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: hi:स्काइप
չNo edit summary
Տող 15. Տող 15.
| latest preview date = <!-- {{Start date and age|YYYY|MM|DD}} -->
| latest preview date = <!-- {{Start date and age|YYYY|MM|DD}} -->
| հաճախակի ճշտումով = այո
| հաճախակի ճշտումով = այո
| ծրագրավորման լեզու = [[CodeGear Delphi]] / [[Objective-C]] ([[Mac OS X]]/[[iPhone]])
| ծրագրավորման լեզու = [[CodeGear Delphi]]([[Windows]]) / [[Objective-C]] ([[Mac OS X]]/[[iPhone]])/[[C++]] [[QT]]-ով ([[Linux]])
| օպերացիոն համակարգ = [[Միջ-Պլատֆորմ]]`<br>[[Windows]] / [[Linux]] / [[Mac OS X]] / [[Pocket PC]]
| օպերացիոն համակարգ = [[Միջ-Պլատֆորմ]]`<br>[[Windows]] / [[Linux]] / [[Mac OS X]] / [[Pocket PC]]
| պլատֆորմ =
| պլատֆորմ =

07:25, 30 Հուլիսի 2010-ի տարբերակ

Skype
Պատկեր:Skype logo2.svg
Տեսակկայք, VoIP phone?, առցանց համայնք և մեսենջեր
ՀեղինակՆիկլաս Զենստրոմ և Janus Friis?
Նախագծումը՝Skype Technologies
Գրված է՝CodeGear Delphi(Windows) / Objective-C (Mac OS X/iPhone)/C++ QT-ով (Linux)
ԻնտեսֆեյսQt
ՕՀWindows, մաքՕՍ, Անդրոիդ, iOS, Սիմբիան, Windows Phone, Լինուքս, BlackBerry OS և webOS
Առկա էԲազմալեզու
Լույս տեսավ՝Օգոստոս 2003
ՊլատֆորմiOS, Windows և Անդրոիդ
Կարդագող ֆայլերի ֆորմատSkype user data?, Skype Extras Manager log? և Skype chatsynch (old)?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատSkype user data?, Skype Extras Manager log? և Skype chatsynch (old)?
ԱրտոնագիրԱնվճար ծրագիր (որոշ վճարովի հատկանիշների հետ)
Կայքskype.com
 Skype Վիքիպահեստում

Սկայպը մասնավոր ծրագիր է, որը հնարավորություն է տալիս օգտագործողներին հեռաձայնել միմյանց համացանցի օգնությամբ: Զանգերը Սկայպից օգտվողների միջև անվճար է, մինչդեռ զանգերը դեպի ֆիքս և բջջային հեռախոսներ վճարովի են: Հավելյալ ֆունկցիաներն իրենց մեջ ընդգրկում են ակնթարթային հաղորդագրությունը (չատ), փաստաթղթերի փոխանցումը և խորհրդաժողովի անցկացումը:

Այն մշակվել է Էստոնացի ծրագրավորողներ Ահտի Հեյնլա-ի, Պրիիթ Կասեսալու-ի և Յան Թալին-ի կողմից՝[1] Kazaa-ի և Venice Project-ի (որն հետագայում վերանվանվեց Joost) ձեռներեցներ Նիկլաս Զենսթրոմի և Ջենուս Ֆրիսի համար: Երեք էստոնացիները նաև համարվում են Kazaa ծրագրի հիմնադիրները:

Գործողությունները

Այն հնարավորություն է տալիս անվճար հեռախոսային կապ հաստատել բացառապես երկու համակարգիչների և տերմինալների միջև, որոնք ունեն Սկայպ և միացված են համացանցին, ունեն խոսափող ու բարձրախոս, [ականջակալ]]ներ կամ USB-ով հեռախոս, որոնք միացված են համակարգչին: Այն ունի նաև արագ հաղորդագրության` ակնթարթային հաղորդագրության հնարավորություն, որը թույլ է տալիս օգտագործողներին հաղորդակցվել տեքստերի միջոցով և միմյանց փոխանցել տարբեր փաստաթղթեր :

Սկայպը միաժամանակ հնարավորություն է տալիս վճարովի հեռախոսակապ հաստատել ֆիքս և բջջային հեռախոսների հետ և վերջերս առաջարկում նաև ընդունել հեռախոսազանգեր ֆիքս և բջջային հեռախոսներից, սակայն դեռևս մի քանի երկրներում :

Խորհրդաժողովի անցկացումը հնարավոր դարձավ 2006-ի հունվարից և Windows-ի համար Skype v2-ի դուրս գալուց հետո:

Սկայպը դարձել է համակարգչի միջոցով ամենաշատ օգտագործվող ձայնային հաղորդակցման ծառայություններից մեկը, որը հավասարազոր է Windows Live Messenger-ին, չնայած որ առաջացնում է փոխադարձ խնդիրներ (ծրագրի և բանաձևի փոխադարձ մենաշնորհ) և վստահության մտահոգություն (անորոշ անվտանգություն, էականորեն անճշտելի):

2008-ի փետրվարից Սկայպի մի տարբերակ էլ հավասարապես հասանելի է Playstation Portable համակարգչի վրա, և 2009-ի մարտի 23-ից՝ նաև AppleiPhone-ի վրա:

Գործելակերպի սկզբունքը

Սկայպն օգտագործում է P2P VoIP տեխնոլոգիան, որը հանդիսանում է peer-to-peer-ի (փոստ առ փոստ) և VoIP-ի (ձայն IP-ի վրա) համադրությունը` Սկայպի մյուս օգտագործողների հետ կապ հաստատելու և միևնույն նպատակով օգտագործվող տեղեկատվությունը կիսելու համար: Նրանք միաժամանակ հնարավորություն են տալիս անվտանգության սարքի հետևում գտնվող օգտագործողներին կապ հաստատել միմյանց միջև: Մուտք TCP-ին 1024-ից բարձր բոլոր ուղղություններով կամ դեպի 80-րդ պորտը, պարտադիր է: Ձայնային բարձր որակ ունենալու համար նախընտրելի է օգտագործել Սկայպի ընտրություններում տրված պորտը: Բայց քանի որ ինֆորմացիայի հոսքը ծածկագրված է, դժվար է հասկանալ թե ինչպիսի տեղեկություններ են փոխանցվում Սկայպ օգտագործողի համակարգիչ, որն էլ առաջացնում է անվտանգության հետ կապված խնդիրներ:

Այս ծրագիրն աշխատում է Microsoft Windows-ի ներքո, ինչպես նաև GNU/Linux (x86-ի վրա), Mac OS X և Pocket PC համակարգերով: Այն օգտագործում է TCP և UDP բանաձևերը և թույլ տալիս կազմակերպել ձայնային կոնֆերանսներ մինչև հարյուր հոգու մասնակցությամբ :

Windows օգտագործող փոխշփումը վերամշակվել է Pascal Object Delphi Win32 հետ, Linux տարբերակը` C++ Qt հետ, իսկ Mac OS XObjective-CCocoa հետ:

Սկայպը ստեղծեց մի հակասություն, քանի որ օգտագործեց ոչ օրինաչափ և մասնավոր բանաձև, որը արգելք է հանդիսանում փոխազդեցությանը, որն էլ համացանցի հաջողության մասն է կազմում և գործում բաց հաղորդակցման ստանդարտների վրա` թույլ տալով բոլորին կապի մեջ լինել` օգտագործելով տարբեր, բայց համապատասխան ծրագրերի գրառումները :


P2P VoIP տեխնոլոգիան ներկայացրեց բոլոր ապացույցները տեխնիկական և կոմերցիոն տեսանկյունից, IETF հասատատությունը սահմանեց մի օրինաչափություն (անգլերենով) այդ թեմայի վերաբերյալ, այն է` Session Initiation Protocol (հապավումը` SIP) :

Հաղորդակցության անվտանգություն

  • Սկայպի տվյալների ամբողջ ընթացքը ծածկագրված է:
  • Սկայպը հավակնում է օգտագործել ծածկագրության հայտնի ալգորիթմները, որոնց դժվար է կոտրել:
  • Օգտագործողին հասանելի չեն ծածկագրման պարամետրերը և հետևաբար նա չի կարող տեխնիկական որոշումներ կայացնել, որոնք վերաբերվում են հանրային բանալիներով ենթակառուցվածքին:

Ծածկագրման նպատակներից մեկն էլ անվտանգության հարցերի առաջ քաշելն է` հաղորդակցման նպատակով, որոնք փոխ առ փոխ աշխատում են այլ օգտագործողների կողմից:

Հաղորդակցությունների ծածկագրումը մի թեմա է, որը հետաքրքրություն է առաջացրել օգտագործողների շրջանում:

Աղբյուրներ