«Հովհաննես Այվազյան»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, replaced: |thumb → |մինի, [[File: → [[Պատկեր: oգտվելով ԱՎԲ |
ավելացվեց Կատեգորիա:Քիմիական գիտությունների դոկտորներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 32. | Տող 32. | ||
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ]] |
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ]] |
||
[[Կատեգորիա:1947 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:1947 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:Քիմիական գիտությունների դոկտորներ]] |
06:18, 13 Հունիսի 2015-ի տարբերակ
Հովհաննես Մնացականի Այվազյան (ծնվ. 1947, նոյեմբերի 7, Փոքր Խանչալի (այժմ` Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետում), հայ հրատարակիչ, խմբագիր, քիմիական գիտությունների դոկտոր (1998), Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե մեդալակիր (2002)։
Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիա-տեխնոլոգիական ֆակուլտետը (1971)։ 1972-74-ին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Գորիսի ֆիզ-տեխնիկական կենտրոնում, 1974-79-ին` Փորձարարական կենսաբանության ինստիտուտում, 1979-99-ին` Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալ, 1999-ից` «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» գլխավոր խմբագիր-տնօրեն։[1]
Հովհաննես Այվազյանի գլխավորությամբ «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»-ը հրատարակել է «Տնային տնտեսության» (1997), «Հանրամատչելի բժշկական» (2001), «Քրիստոնյա Հայաստան» (2002), «Հայ Սփյուռք» (2003), «Հայաստանի բնաշխարհ» (2006), «Ով ով է. հայեր» կենսագրական երկհատոր (2005–07), «Դպրոցական մեծ» (քառահատոր, 2007–10), «Հայաստան» (2012) հանրագիտարանները։
Եղել է «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության նախագահը (1994–2006), միության «Ասպնջակ» պաշտոնաթերթի խմբագրական խորհրդի նախագահը (2001–06)։ «Ասպնջակ»-ում տպագրել է Ջավախքում հայապահպանության խնդիրներին նվիրված բազմաթիվ հոդվածներ։
Երկեր
- Հայկական քիմիական անվանակարգության բարեփոխման հիմնախնդիրները, Երևան, 1998 (համահեղինակ)։
- Հաղթանակած բանակի գեներալը, Երևան, 2001։
- Զորավար Անդրանիկ և Հովհաննես Թումանյան, Երևան, 2004։
- Աշխարհի յոթ հրաշալիքներ և... Հայաստան, Երևան, 2005։ («Դպրոցական հանրագիտարան մատենաշարով»)
- Հաղթանակի և վերհուշի ճամփաներով, 2006։
- Մի հայտնագործության պատմություն, 2008։
- Հարսանիք, 2008։
- Տիեզերք, 2008։ («Դպրոցական հանրագիտարան մատենաշարով»)
- Էկոլոգիա, 2010։ («Դպրոցական հանրագիտարան մատենաշարով»)
- Հաղթելու արվեստը, 2011։
Պարգևներ
- Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի մեդալ (2002)։
- ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ (2012)։
Աղբյուրներ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 89-91.