«Արուսյակ Փափազյան»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Դերասան | Բնագիր անուն = Արուսյակ Փափազյան | պատկեր = | նկարագիր = | Բնագիր ԱԱՀ =Արուսյա...»: |
(Տարբերություն չկա)
|
07:36, 18 Մարտի 2015-ի տարբերակ
Արուսյակ Փափազյան | |
---|---|
Ծնվել է | 1841 մարտի 18 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացել է | ապրիլի 27, 1907 | (տարիքը 66)
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Արուսյակ Փափազյան (Մարիամ Պեզիրճյան) (1841, մարտի 18, Կոստանդնուպոլիս - 1927, ապրիլի 27, Կոստանդնուպոլիս), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2003)։
Եղել է նկարիչ Սոփոն Պեզիճյանի կինը:
Կենսագրություն
Արուսյակ Փափազյանը ծնվել է 1841 թվականին, Կոստանդնուպոլսի Գում–Գափու թաղամասում։ Իսակական անունը եղել է Մարիամ: Սովորել է Խասըգյուղի Ներսիսյան դպրոցում, Պեպեքի ֆրանսիական իգական դպրոցում: Որպես ուսուցչուհի աշխատել է Ենի-Գափուի Հայկանուշյան դպրոցում: 1858 թվականին մտնում է Հեքիմյանի խումբը, ընդունելով «Արուսյակ» բեմական անունը: Եղել է հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։ 1861 թւականի դեկտեմբեր 14-ին Կ. Պոլսում հիմնված հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացմանը խաղացել է առաջին կարևոր դերը՝ Թերեզա (Ռոթայի «Երկու հիսնապետ») պիեսում Պետրոս Մաղաքյանի բեմադրությամբ: 1857-1859 թթ. խաղացել է Սրապիոն Հեքիմյանի թատերախմբում: 1861-1863 թթ. եղել է «Արևելյան թատրոն»-ի առաջատար դերասանուհի: 1863 թվականից խաղացել է «Վասպուրական թաարոն»-ում: 1866 թվականին Ստեփան Էքշյանի հետ ստեղծել է սեփական թատերախումբը: Դերասանուհու գործունեությունը նպաստել է հայ երիտասարդության ազգային ինքնագիտակցության զարթոնքին[1][2]։
Դերեր
- Սանդուխտ` Թ. Թերզյանի «Սանդուխտ կույս»
- Ռոքսանա` Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»
- Փառանձեմ` Ռ. Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան»
- Սաֆո` Գրիլպարցերի «Սաֆո»
- Բլանշ` Հյուգոյի «Արքայն զբոսնու»
- Անտիգոնե` Սոֆոկլեսի «Անտիգոնե»
- Մերոպե` Ալֆիերիի «Մերոպե»
- Ֆրանչեսկա` Պելիկոյի «Ֆրանչեսկա դա Ռիմինի
- Էլիզա` Մոլիերի «Ագահը»
- Պամելա` Գոլդոնիի «Պամելա»
- Մեդեա՝ Եվրիպիդէսի «Մեդեա»
- Քլոտեդ՝ Շիլլերի «Ավազակներ»
- Լուկրեցիա՝ Վիկտոր Հյուգոյի «Լուկրեցիա Բորջիա»
- Բլանշ՝ Վիկտոր Հյուգոյի «Արքան զսսրճանում է»
- Սոֆի՝ Շիլլերի «Աւազակներ»
Մեջբերումներ Արուսյակ Փափազյանի մասին
Գրականություն
• Ալիս Նավասարդյան, «Բեմին նվիրված հայուհիներ»