«Գնել Գրիգորյան»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Դեկտեմբերի 29 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Կոտայք գյուղում ծնվածներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 42. | Տող 42. | ||
[[Կատեգորիա:1947 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:1947 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:Դեկտեմբերի 29 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:Դեկտեմբերի 29 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:Կոտայք գյուղում ծնվածներ]] |
08:00, 13 Մարտի 2015-ի տարբերակ
Գնել Ստեփանի Գրիգորյան | |
---|---|
Դիմանկար | |
Ծնվել է | 1947 դեկտեմբերի 29 |
Ծննդավայր | գ. Կոտայք, Կոտայքի մարզ |
Մահացել է | 2008 թ. |
Մահվան վայր | Երևան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1967) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Գևորգյան հոգևոր ճեմարան և Սևանի Վազգենյան դպրանոց |
Գնել Ստեփանի Գրիգորյան (1947, դեկտեմբերի 29, գ. Կոտայք, Կոտայքի մարզ - 2008, Երևան), հայ պատմաբան։
Կենսագրություն
Գնել Գրիգորյանը ծնվել է 1947 թ. դեկտեմբերի 29 - ին Կոտայքի մարզիի Կոտայք գյուղում։ 1963 թ. ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1967 թ. ավարտել է վերոնշյալ ինստիտուտը, ապա զորակոչվել խորհրդային բանակ։ 1969 թ. հունվարի 16 - ից աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում, մասնագիտացել միջնադարյան Հայաստանի պատմության հարցերով։ 1982 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Տարոնի Բագրատունիների ֆեոդալական իշխանությունը IX - X դդ.» թեմայով։ 1984 թ. նշանակվել է ավագ գիտաշխատողի պաշտոնում։ 2002 թ. դարձել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական հարցերի գծով փոխտնօրեն։ Գնել Գրիգորյանը Հայոց և Համաշխարհային պատմություն է դասավանդել Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, Սևանի Վազգենյան դպրանոցում և հանրապետության այլ բուհերում։ Վախճանվել է 2008 թ. Երևանում։
Գիտական հիմնական աշխատություններ
- «Տարոնի Բագրատունիների ֆեոդալական իշխանությունը IX - X դդ.», Երևան, 1983։
- «Նվիրատվություններ Անիի եկեղեցիներին ու վանքերին X - XIV դդ.», Ս. Էջմիածին, 2002։
- «ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի 60 տարին», Երևան, 2003։