Գնել Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնել Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 29, 1947(1947-12-29)
ԾննդավայրԿոտայք, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2008
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1967)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Գևորգյան Հոգևոր Ճեմարան և Սևանի Վազգենյան դպրանոց

Գնել Ստեփանի Գրիգորյան (դեկտեմբերի 29, 1947(1947-12-29), Կոտայք, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2008, Երևան, Հայաստան), հայ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնել Գրիգորյանը ծնվել է 1947 թ. դեկտեմբերի 29 - ին Կոտայքի մարզիի Կոտայք գյուղում։ 1963 թ. ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1967 թ. ավարտել է վերոնշյալ ինստիտուտը, ապա զորակոչվել խորհրդային բանակ։ 1969 թ. հունվարի 16 - ից աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում, մասնագիտացել միջնադարյան Հայաստանի պատմության հարցերով։ 1982 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Տարոնի Բագրատունիների ֆեոդալական իշխանությունը IX - X դդ.» թեմայով։ 1984 թ. նշանակվել է ավագ գիտաշխատողի պաշտոնում։ 2002 թ. դարձել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական հարցերի գծով փոխտնօրեն։ Գնել Գրիգորյանը Հայոց և Համաշխարհային պատմություն է դասավանդել Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, Սևանի Վազգենյան դպրանոցում և հանրապետության այլ բուհերում։ Վախճանվել է 2008 թ. Երևանում։

Գիտական հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տարոնի Բագրատունիների ֆեոդալական իշխանությունը IX - X դդ.», Երևան, 1983։

Ուսումնասիրությունը նվիրված է զարգացած միջնադարյան Հայաստանի պետական կարևոր կազմավորումներից մեկի պատմությանը։ Աշխատությունում լուսաբանվում են ոչ միայն Տարոնի և հայկական այլ իշխանությունների, այլև հարևան երկրների՝ Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության հետ հայկական այդ իշխանությունների ունեցած հարաբերություններին առնչվող կարևորագույն հարցեր։

  • «Նվիրատվություններ Անիի եկեղեցիներին ու վանքերին X - XIV դդ.», Ս. Էջմիածին, 2002։

Աշխատությունում Գնել Գրիգորյանը կիրառել է հարցի լուսաբանման այնպիսի մոտեցում, որի շնորհիվ որոշակի են դառնում հոգևոր մարմինների կալվածքների վերաբերյալ պատկերացումները, բացահայտվում նվիրատվությունների շարժընթացը, ցույց տրվում կալվածքների կառուցվածքն ու նշանակությունը, եկամտաբերությունը, գները, դրանց նկատմամբ իրավունքի հիմնական ձևերը և այլն։ Համակողմանի քննության են առնվում նվիրատվությունների արժեքն ու կառուցվածքը, նվիրատուների սոցիալական կազմը։ Այդ առումով սույն մենագրությունը հայ միջնադարագիտության բնագավառում եզակի է։

  • «ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի 60 տարին», Երևան, 2003։

Գրքում ի մի է բերվել ինստիտուտի 60-ամյա կենսագրությունը, նրա ունեցած ավանդը հայագիտության զարգացման գործում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ «Գնել Ստեփանի Գրիգորյան», պատմաբանասիրական հանդես № 1, 2009, էջ 304-305

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]