Jump to content

«Ուրցագեղձ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 18. Տող 18.
Ուրցագեղձի կառուցվածքային միավորը բլթակն է։ Յուրաքանչյուր բլթակում առանձնացնում են հստակ տարբերակվող երկու զոնաներ՝ կեղևային և ուղեղային(կենտրոնում)։ Կեղևային նյութը տեղակայված է բլթակի ծայրամասում և միկրոպրեպարատում երևում է մուգ գույնով (այն հիմնականում կազմված է [[լիմֆոցիտ]]ներից)։ Կեղևային շերտում տեղակայված են զարկերակիկներն ու մազանոթներ, որոնք ստեղծում են հեմատոթիմիկ պատնեշ։
Ուրցագեղձի կառուցվածքային միավորը բլթակն է։ Յուրաքանչյուր բլթակում առանձնացնում են հստակ տարբերակվող երկու զոնաներ՝ կեղևային և ուղեղային(կենտրոնում)։ Կեղևային նյութը տեղակայված է բլթակի ծայրամասում և միկրոպրեպարատում երևում է մուգ գույնով (այն հիմնականում կազմված է [[լիմֆոցիտ]]ներից)։ Կեղևային շերտում տեղակայված են զարկերակիկներն ու մազանոթներ, որոնք ստեղծում են հեմատոթիմիկ պատնեշ։
Կեղևում տեղի են ունենում լիմֆոցիտների զարգացման սկզբնական փուլերը, երբ տեղի է ունենում T-բջիջների ռեցեպտոր գենի վերադասավորումն ու դրական ընտրությունը։
Կեղևում տեղի են ունենում լիմֆոցիտների զարգացման սկզբնական փուլերը, երբ տեղի է ունենում T-բջիջների ռեցեպտոր գենի վերադասավորումն ու դրական ընտրությունը։

Կեղևային նյութը կազմված է հետևյալ բջիջներից՝
Կեղևային նյութը կազմված է հետևյալ բջիջներից՝


*էպիթելյալ ծագման բջիջներ
*էպիթելյալ ծագման բջիջներ
# հենարանային բջջիջներ, որոնք ձևավորում են հյուսվածքի հենքը, առաջացնում հեմատոթիմիկ պատնեշ,
# հենարանային բջջիջներ, որոնք ձևավորում են հյուսվածքի հենքը, առաջացնում հեմատոթիմիկ պատնեշ,
Տող 30. Տող 27.
# մակրոֆագալ շարքի բջիջներ՝ տիպիկ [[մակրոֆագ]]եր, դենտրիտային և ինտեգրացվող բջիջներ։
# մակրոֆագալ շարքի բջիջներ՝ տիպիկ [[մակրոֆագ]]եր, դենտրիտային և ինտեգրացվող բջիջներ։


Անմիջապես պատիճի տակ գերակշռում են բաժանվող T-լիմֆոբլաստները։ Ավելի խորը տեղակայված են հասունացող T-լիմֆոցիտները, որոնք աստիճանաբար արտագաղթում են դեպի ուղեղային նյութ։ Հասունացման պրոցեսը տևում է մոտ 20օր։ Հասունացման ընթացքում տեղի է ունենում TCR ռեցեպտորը կոդավորող գեների վերադասավորում և ձևավորում։ Զարգացման հաջորդ փուլում լիմֆոցիտները տարբերակվում են հելփերների և քիլլերների, այսինքն նրանց մակերեսին մնում են կամ CD4,կամ CD8 [[ռեցեպտոր]]ներ։ Հետագայում էպիթելյալ բջիջների հետ փոխազդեցության արդյունքում անցնում են դրական սելեկցիա՝ էպիթելիալ բջիջների հետ փոխազդեցության արդյունքում ընտրվում են «ֆունկցիոնալ պիտանի» լիմֆոցիտները, TCR-ն ու նրա կոռեցեպտորները, որոնք ընդունակ են փոխազդելու HLA-ի հետ։ CD8+ լիմֆոցիտները ընդունակ են փոխազդելու HLA I, իսկ CD4+՝ HLA II-ի հետ։
Անմիջապես պատիճի տակ գերակշռում են բաժանվող T-լիմֆոբլաստները։ Ավելի խորը տեղակայված են հասունացող T-լիմֆոցիտները, որոնք աստիճանաբար արտագաղթում են դեպի ուղեղային նյութ։ Հասունացման պրոցեսը տևում է մոտ 20օր։ Հասունացման ընթացքում տեղի է ունենում TCR ռեցեպտորը կոդավորող գեների վերադասավորում և ձևավորում։ Զարգացման հաջորդ փուլում լիմֆոցիտները տարբերակվում են հելփերների և քիլլերների, այսինքն նրանց մակերեսին մնում են կամ CD4,կամ CD8 [[ռեցեպտոր]]ներ։ Հետագայում էպիթելյալ բջիջների հետ փոխազդեցության արդյունքում անցնում են դրական սելեկցիա՝ էպիթելյալ բջիջների հետ փոխազդեցության արդյունքում ընտրվում են «ֆունկցիոնալ պիտանի» լիմֆոցիտները, TCR-ն ու նրա կոռեցեպտորները, որոնք ընդունակ են փոխազդելու HLA-ի հետ։ CD8+ լիմֆոցիտները ընդունակ են փոխազդելու HLA I, իսկ CD4+՝ HLA II-ի հետ։
Հաջորդ փուլը լիմֆոցիտների բացասական սելեկցիան է, որը տեղի է ունենում կեղևային և ուղեղային նյութերի սահմանին։

Հաջորդ փուլը լիմֆոցիտների բացասական սելեկցիան է, որը տեղի է ունենում ուղեղային նյութի սահմանին։

[[Դենտրիտային բջիջ|Դենտրիտային]] և ինտեգրացվող բջիջները, որոնք հանդիսանում են մոնոցիտար ծագման բջիջներ, ընտրում են այն լիմֆոցիտներին, որոնք ընդունակ են փոխազդելու օրգանիզմի սեփական անտիգենների հետ և թողարկում նրանց [[ապոպտոզ]]ը։
[[Դենտրիտային բջիջ|Դենտրիտային]] և ինտեգրացվող բջիջները, որոնք հանդիսանում են մոնոցիտար ծագման բջիջներ, ընտրում են այն լիմֆոցիտներին, որոնք ընդունակ են փոխազդելու օրգանիզմի սեփական անտիգենների հետ և թողարկում նրանց [[ապոպտոզ]]ը։
Ուղեղային նյութում հիմնականում գտնվում են հասուն Т-լիմֆոցիտներ։ Այստեղից նրանք արտագաղթում են երակիկների արյան մեջ և տարածվում օրգանիզմում։
Ուղեղային նյութում հիմնականում գտնվում են հասուն Т-լիմֆոցիտներ։ Այստեղից նրանք արտագաղթում են երակիկների արյան մեջ և տարածվում օրգանիզմում։
Ուղեղային նյութի բջջային կազմը ներկայացված է հենարանային էպիթելյալ բջիջներով, աստղաձև բջիջներով, մակրոֆագերով։ Այստեղ գտնվում են նաև արտատար ավշային անթոներ ու Հասսալի մարմնիկներ:

Ուղեղային նյութի բջջային կազմը ներկայացված է հենարանային էպիթելյալ բջիջներով, աստղաձև բջիջներով, մակրոֆագերով։ Այստեղ գտնվում են նաև արտատար ավշային անթոներն ու Հասսալի մարմնիկները։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

06:45, 14 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Ուրցագեղձ լատին․՝ (thymus)- իմուն համակարգի մասնագիտացված օրգան է, որտեղ տեղի է ունենում T-լիմֆոցիների հասունացումը, տարբերակումն ու իմունաբանական «ուսուցումը»։

Անատոմիա

Կառուցվածք, տեղակայում

Ուրցագեղձը վարդա-մոխրագույն, փափուկ կոնսիստենցիայի օրգան է, մակերեսը՝ բլթավոր։ Նորածինների մոտ այն մոտավոր 15գ է, երկարությունը միջինում՝ 5սմ, լայնությունը՝ 4սմ, իսկ հաստությունը՝ 6սմ։ Նրա աճը շարունակվում է մինչև սեռական հասունացումը, այդ ընթացքում նրա չափերը լինում են առավելագույնը, (երկարությունը հասնում է մինչև 7,5-16սմ, իսկ զանգվածը՝ 20-37գ )։ Տարիքի մեծացմանը զուգընթաց ուրցագեղձը ենթարկվում է ատրոֆիայի և ծերունական հասակում դժվարությամբ է տարբերվում այն շրջապատող ճարպային հյուսվածքից։ 75 տարեկանում ուրցագեղձի զանգվածը կազմում է ընդամենը 6գ։ Ինվոլյուցիայի ընթացքում այն կորցնում է իր գույնը, իսկ ստրոմայի և ճարպային բջիջների քանակի մեծացման հետևանքով ձեռք է բերում դեղին գունավորում։[1] Ուրցագեղձը տեղակայված է կրծոսկրի հետևում, վերին առաջային միջնորմում։ Առջևից այն հպվում է կրծոսկրի մարմնին /մինչև IV կողի մակարդակ/, հետևից՝ պերիկարդի վերին հատվածին, որը ծածակում է աորտայի սկզբնական հատվածն ու թոքային զարկերակը, աորտայի աղեղին ու բազկագլխային երակին, իսկ կողքերից՝ միջնորմային պլևրային։ Մարդու ուրցագեղձը կազմված է երկու բլթերից, որոնք կարող են սերտաճած լինել կամ ամուր հպվել միմյանց։ Յուրաքանչյուր բլթի ստորին հատվածը լայն է, իսկ վերինը՝ ավելի նեղ։ Այն ծածկված է խիտ շարակցական հյուսվածքով, որից դեպի օրգանի խորքն են անցնում խտրոցներ՝ բաժանելով այն բլթակների:

Արյունամատակարարում, ավշաշրջանառություն և նյարդավորում

Ուրցագեղձի արյունամատակարարումը կատարվում է ներքին կրծքային զարկերակի թիմուսային ճյուղերից(rami thymici arteriae thoracicae internae), աորտայի աղեղի, բազկագլխային ցողունի և վերին ու ստորին վահանագեղձային զարկերակների թիմուսային ճյուղերից։ Երակային արտահոսքը տեղի է ունենում ներքին կրծքային և բազկագլխային երակների ճյուղերով։ Ավշի արտահոսքը կատարվում է դեպի շնչափողաբրոնխային և հարկրծոսկրային ավշային հանգույցներ։ Ուրցագեղձը նյարդավորվում է աջ և ձախ թափառող նյարդերի ճյուղերով[2], ինչպես նաև վերին կրծքային և աստղաձև հանգույցների սիմպաթիկ նյարդերով, որոնք մտնում են օրգանը սնող անոթները շրջապատող նյարդային հյուսակների կազմի մեջ։ [3]

Հիստոլոգիա

Ուրցագեղձի ստրոման ունի էպիթելյալ ծագում, առաջանում է առաջնային աղիքի առաջնային էպիթելից։ Երկու ձգաններ սկիզբ են առնում երրորդ խռիկային աղեղից և ներաճում առաջային միջնորմ։ Երբեմն ուրցագեղձի ստրոմայում ձևավորվում են լրացուցիչ ձգաններ չորրորդ զույգ խռիկային աղեղներից։ Ուրցագեղձի կառուցվածքային միավորը բլթակն է։ Յուրաքանչյուր բլթակում առանձնացնում են հստակ տարբերակվող երկու զոնաներ՝ կեղևային և ուղեղային(կենտրոնում)։ Կեղևային նյութը տեղակայված է բլթակի ծայրամասում և միկրոպրեպարատում երևում է մուգ գույնով (այն հիմնականում կազմված է լիմֆոցիտներից)։ Կեղևային շերտում տեղակայված են զարկերակիկներն ու մազանոթներ, որոնք ստեղծում են հեմատոթիմիկ պատնեշ։ Կեղևում տեղի են ունենում լիմֆոցիտների զարգացման սկզբնական փուլերը, երբ տեղի է ունենում T-բջիջների ռեցեպտոր գենի վերադասավորումն ու դրական ընտրությունը։ Կեղևային նյութը կազմված է հետևյալ բջիջներից՝

  • էպիթելյալ ծագման բջիջներ
  1. հենարանային բջջիջներ, որոնք ձևավորում են հյուսվածքի հենքը, առաջացնում հեմատոթիմիկ պատնեշ,
  2. աստղաձև բջիջներ՝ սինթեզում են թիմիկ հորմոններ՝ թիմոպոետին, թիմոզին և այլն, որոնք կարգավորում են աճի գործընթացները, T-բջիջների հասունացումն ու տարբերակումը և իմուն համակարգի հասուն բջիջների ֆունկցիոնալ ակտիվությունը,
  3. բջիջ-«դայակներ»՝ ունեն ինվագինացիաներ, որտեղ զարգանում են լիմֆոցիտները,
  • հեմոպոետիկ բջիջներ
  1. լիմֆոիդ շարքի բջիջներ՝ հասունացող T-լիմֆոցիտներ,
  2. մակրոֆագալ շարքի բջիջներ՝ տիպիկ մակրոֆագեր, դենտրիտային և ինտեգրացվող բջիջներ։

Անմիջապես պատիճի տակ գերակշռում են բաժանվող T-լիմֆոբլաստները։ Ավելի խորը տեղակայված են հասունացող T-լիմֆոցիտները, որոնք աստիճանաբար արտագաղթում են դեպի ուղեղային նյութ։ Հասունացման պրոցեսը տևում է մոտ 20օր։ Հասունացման ընթացքում տեղի է ունենում TCR ռեցեպտորը կոդավորող գեների վերադասավորում և ձևավորում։ Զարգացման հաջորդ փուլում լիմֆոցիտները տարբերակվում են հելփերների և քիլլերների, այսինքն նրանց մակերեսին մնում են կամ CD4,կամ CD8 ռեցեպտորներ։ Հետագայում էպիթելյալ բջիջների հետ փոխազդեցության արդյունքում անցնում են դրական սելեկցիա՝ էպիթելյալ բջիջների հետ փոխազդեցության արդյունքում ընտրվում են «ֆունկցիոնալ պիտանի» լիմֆոցիտները, TCR-ն ու նրա կոռեցեպտորները, որոնք ընդունակ են փոխազդելու HLA-ի հետ։ CD8+ լիմֆոցիտները ընդունակ են փոխազդելու HLA I, իսկ CD4+՝ HLA II-ի հետ։ Հաջորդ փուլը լիմֆոցիտների բացասական սելեկցիան է, որը տեղի է ունենում կեղևային և ուղեղային նյութերի սահմանին։ Դենտրիտային և ինտեգրացվող բջիջները, որոնք հանդիսանում են մոնոցիտար ծագման բջիջներ, ընտրում են այն լիմֆոցիտներին, որոնք ընդունակ են փոխազդելու օրգանիզմի սեփական անտիգենների հետ և թողարկում նրանց ապոպտոզը։ Ուղեղային նյութում հիմնականում գտնվում են հասուն Т-լիմֆոցիտներ։ Այստեղից նրանք արտագաղթում են երակիկների արյան մեջ և տարածվում օրգանիզմում։ Ուղեղային նյութի բջջային կազմը ներկայացված է հենարանային էպիթելյալ բջիջներով, աստղաձև բջիջներով, մակրոֆագերով։ Այստեղ գտնվում են նաև արտատար ավշային անթոներ ու Հասսալի մարմնիկներ:

Ծանոթագրություններ

  1. Гистология, цитология и эмбриология (учебник для вузов). Кузнецов С. Л., Мушкамбаров Н. Н. М.: МИА, 2007.
  2. Анатомия человека. В двух томах. Т.2/Авторы: М. Р. Сапин, В. Я. Бочаров, Д. Б. Никитюк и др./Под редакцией М. Р. Сапина. — 5-е издание, переработанное и дополненное. — М.: Медицина, 2001. — 640 с.: ил. ISBN 5-225-04586-3
  3. Курс лекций по патологической анатомии. Частный курс. Часть II, книги 1,2. / Под ред. академика РАН и РАМН, профессора М. А. Пальцева. — М.: ООО «Издательский дом „Русский врач“», 2003. — 210 с.