«Ուրցագեղձ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 11. Տող 11.
Ուրցագեղձի արյունամատակարարումը կատարվում է [[ներքին կրծքային զարկերակ]]ի թիմուսային ճյուղերից(rami thymici arteriae thoracicae internae), աորտայի աղեղի, [[բազկագլխային ցողուն]]ի և վերին ու ստորին [[վահանագեղձային զարկերակ]]ների թիմուսային ճյուղերից։ Երակային արտահոսքը տեղի է ունենում ներքին [[կրծքային երակ|կրծքային]] և բազկագլխային երակների ճյուղերով։
Ուրցագեղձի արյունամատակարարումը կատարվում է [[ներքին կրծքային զարկերակ]]ի թիմուսային ճյուղերից(rami thymici arteriae thoracicae internae), աորտայի աղեղի, [[բազկագլխային ցողուն]]ի և վերին ու ստորին [[վահանագեղձային զարկերակ]]ների թիմուսային ճյուղերից։ Երակային արտահոսքը տեղի է ունենում ներքին [[կրծքային երակ|կրծքային]] և բազկագլխային երակների ճյուղերով։
Ավշի արտահոսքը կատարվում է դեպի շնչափողաբրոնխային և հարկրծոսկրային [[ավշային հանգույց]]ներ։
Ավշի արտահոսքը կատարվում է դեպի շնչափողաբրոնխային և հարկրծոսկրային [[ավշային հանգույց]]ներ։
Ուրցագեղձի նյարդավորվում է աջ և ձախ [[թափառող նյարդ]]երի ճյուղերով<ref>Анатомия человека. В двух томах. Т.2/Авторы: М. Р. Сапин, В. Я. Бочаров, Д. Б. Никитюк и др./Под редакцией М. Р. Сапина. — 5-е издание, переработанное и дополненное. — М.: Медицина, 2001. — 640 с.: ил. ISBN 5-225-04586-3</ref>, ինչպես նաև վերին կրծքային և աստղաձև հանգույցների սիմպաթիկ նյարդերով, որոնք մտնում են օրգանը սնող անոթները շրջապատող նյարդային հյուսակների կազմի մեջ։ <ref>Курс лекций по патологической анатомии. Частный курс. Часть II, книги 1,2. / Под ред. академика РАН и РАМН, профессора М. А. Пальцева. — М.: ООО «Издательский дом „Русский врач“», 2003. — 210 с.</ref>
Ուրցագեղձը նյարդավորվում է աջ և ձախ [[թափառող նյարդ]]երի ճյուղերով<ref>Анатомия человека. В двух томах. Т.2/Авторы: М. Р. Сапин, В. Я. Бочаров, Д. Б. Никитюк и др./Под редакцией М. Р. Сапина. — 5-е издание, переработанное и дополненное. — М.: Медицина, 2001. — 640 с.: ил. ISBN 5-225-04586-3</ref>, ինչպես նաև վերին կրծքային և աստղաձև հանգույցների սիմպաթիկ նյարդերով, որոնք մտնում են օրգանը սնող անոթները շրջապատող նյարդային հյուսակների կազմի մեջ։ <ref>Курс лекций по патологической анатомии. Частный курс. Часть II, книги 1,2. / Под ред. академика РАН и РАМН, профессора М. А. Пальцева. — М.: ООО «Издательский дом „Русский врач“», 2003. — 210 с.</ref>


== Հիստոլոգիա ==
== Հիստոլոգիա ==

16:39, 13 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Ուրցագեղձ լատին․՝ (thymus)- իմուն համակարգի մասնագիտացված օրգան է, որտեղ տեղի է ունենում T-լիմֆոցիների հասունացումը, տարբերակումն ու իմունաբանական «ուսուցումը»։

Անատոմիա

Կառուցվածք, տեղակայում

Ուրցագեղձը վարդա-մոխրագույն, փափուկ կոնսիստենցիայի օրգան է, մակերեսը՝ բլթավոր։ Նորածինների մոտ այն մոտավոր 15գ է, երկարությունը միջինում՝ 5սմ, լայնությունը՝ 4սմ, իսկ հաստությունը՝ 6սմ։ Նրա աճը շարունակվում է մինչև սեռական հասունացումը, այդ ընթացքում նրա չափերը լինում են առավելագույնը, (երկարությունը հասնում է մինչև 7,5-16սմ, իսկ զանգվածը՝ 20-37գ )։ Տարիքի մեծացմանը զուգընթաց ուրցագեղձը ենթարկվում է ատրոֆիայի և ծերունական հասակում դժվարությամբ է տարբերվում այն շրջապատող ճարպային հյուսվածքից։ 75 տարեկանում ուրցագեղձի զանգվածը կազմում է ընդամենը 6գ։ Ինվոլյուցիայի ընթացքում այն կորցնում է իր գույնը, իսկ ստրոմայի և ճարպային բջիջների քանակի մեծացման հետևանքով ձեռք է բերում դեղին գունավորում։[1] Ուրցագեղձը տեղակայված է կրծոսկրի հետևում, վերին առաջային միջնորմում։ Առջևից այն հպվում է կրծոսկրի մարմնին /մինչև IV կողի մակարդակ/, հետևից՝ պերիկարդի վերին հատվածին, որը ծածակում է աորտայի սկզբնական հատվածն ու թոքային զարկերակը, աորտայի աղեղին ու բազկագլխային երակին, իսկ կողքերից՝ միջնորմային պլևրային։ Մարդու ուրցագեղձը կազմված է երկու բլթերից, որոնք կարող են սերտաճած լինել կամ ամուր հպվել միմյանց։ Յուրաքանչյուր բլթի ստորին հատվածը լայն է, իսկ վերինը՝ ավելի նեղ։ Այն ծածկված է խիտ շարակցական հյուսվածքով, որից դեպի օրգանի խորքն են անցնում խտրոցներ՝ բաժանելով այն բլթակների:

Արյունամատակարարում, ավշաշրջանառություն և նյարդավորում

Ուրցագեղձի արյունամատակարարումը կատարվում է ներքին կրծքային զարկերակի թիմուսային ճյուղերից(rami thymici arteriae thoracicae internae), աորտայի աղեղի, բազկագլխային ցողունի և վերին ու ստորին վահանագեղձային զարկերակների թիմուսային ճյուղերից։ Երակային արտահոսքը տեղի է ունենում ներքին կրծքային և բազկագլխային երակների ճյուղերով։ Ավշի արտահոսքը կատարվում է դեպի շնչափողաբրոնխային և հարկրծոսկրային ավշային հանգույցներ։ Ուրցագեղձը նյարդավորվում է աջ և ձախ թափառող նյարդերի ճյուղերով[2], ինչպես նաև վերին կրծքային և աստղաձև հանգույցների սիմպաթիկ նյարդերով, որոնք մտնում են օրգանը սնող անոթները շրջապատող նյարդային հյուսակների կազմի մեջ։ [3]

Հիստոլոգիա

Ուրցագեղձի միկրոսկոպիկ կառուցվածք Ուրցագեղձի ստռոման ունի էպիթելիալ ծագում, առաջանում է առաջնային աղիքի առաջնային էպիթելից։ Երկու ձգաններ սկիզբ են առնում երրորդ խռիկային աղեղից և ներաճում առաջային միջնորմ։ Երբեմն ուրցագեղձի ստրոմայում ձևավորվում են լրացուցիչ ձգաններ չորրորդ զույգ խռիկային աղեղներից։ Ուրցագեղձի կառուցվածքային միավորը բլթակն է։ Յուրաքանչյուր բլթակում առանձնացնում ենք հստակ տարբերակվող երկու զոնաներ՝ կեղևային և ուղեղային(կենտրոնում)։ Կեղևային նյութը տեղակայված է բլթակի ծայրամասում և միկրոպրեպարատում երևում է մուգ գույնով (այն հիմնականում կազմված է լիմֆոցիտներից)։ Կեղևային շերտում տեղակայված են զարկերակիկներն ու մազանոթները, որոնք ստեղծում են հեմատոթիմիկ պատնեշ։ Կեղևում տեղի են ունենում լիմֆոցիտների զարգացման սկզբնական փուլերը, երբ տեղի է ունենում T-բջիջների ռեցեպտոր գենի վերադասավորումն ու դրական ընտրությունը։

Կեղևային նյութը կազմված է հետևյալ բջիջներից՝

  1. էպիթելյալ ծագման բջիջներ
  2. հենարանային բջջիջներ, որոնք ձևավորում են հյուսվածքի հենքը, առաջացնում հեմատոթիմիկ պատնեշ,
  3. աստղաձև բջիջներ՝ սինթեզում են լուծվող թիմիկ հորմոններ՝ թիմոպոետին, թիմոզին և այլն, որոնք կարգավորում են աճի գործընթացները, T-բջիջների հասունացումն ու տարբերակումը և իմուն համակարգի հասուն բջիջների ֆունկցիոնալ ակտիվությունը,
  4. բջիջ-«դայակներ»՝ ունեն ինվագինացիաներ, որոնց զարգանում են լիմֆոցիտները,
  5. հեմոպոետիկ բջիջներ
  6. լիմֆոիդ շարքի բջիջներ՝ հասունացող T-լիմֆոցիտներ,
  7. մակրոֆագալ շարքի բջիջներ՝ տիպիկ մակրոֆագեր, դենտրիտային և ինտեգրացվող բջիջներ։

Անմիջապես պատիճի տակ գերակշռում են բաժանվող T-լիմֆոբլաստները։ Ավելի խորը տեղակայված են հասունացող T-լիմֆոցիտները, որոնք աստիճանաբար արտագաղթում են դեպի ուղեղային նյութ։ Հասունացման պրոցեսը տևում է մոտ 20օր։ Հասունացման ընթացքում տեղի է ունենում TCR ռեցեպտորը կոդավորող գեների վերադասավորում և ձևավորում։ Զարգացման հաջորդ փուլում լիմֆոցիտները տարբերակվում են հելփերների և քիլլերների, այսինքն նրանց մակերեսին մնում են կամ CD4,կամ CD8 ռեցեպտորներ։ Հետագայում էպիթելյալ բջիջների հետ փոխազդեցության արդյունքում անցնում են դրական սելեկցիա՝ էպիթելիալ բջիջների հետ փոխազդեցության արդյունքում ընտրվում են «ֆունկցիոնալ պիտանի» լիմֆոցիտները, TCR-ն ու նրա կոռեցեպտորները, որոնք ընդունակ են փոխազդելու HLA-ի հետ։ CD8+ լիմֆոցիտները ընդունակ են փոխազդելու HLA I, իսկ CD4+՝ HLA II-ի հետ։

Հաջորդ փուլը լիմֆոցիտների բացասական սելեկցիան է, որը տեղի է ունենում ուղեղային նյութի սահմանին։

Դենտրիտային և ինտեգրացվող բջիջները, որոնք հանդիսանում են մոնոցիտար ծագման բջիջներ, ընտրում են այն լիմֆոցիտներին, որոնք ընդունակ են փոխազդելու օրգանիզմի սեփական անտիգենների հետ և թողարկում նրանց ապոպտոզը։ Ուղեղային նյութում հիմնականում գտնվում են հասուն Т-լիմֆոցիտներ։ Այստեղից նրանք արտագաղթում են երակիկների արյան մեջ և տարածվում օրգանիզմում։

Ուղեղային նյութի բջջային կազմը ներկայացված է հենարանային էպիթելյալ բջիջներով, աստղաձև բջիջներով, մակրոֆագերով։ Այստեղ գտնվում են նաև արտատար ավշային անթոներն ու Հասսալի մարմնիկները։

Ծանոթագրություններ

  1. Гистология, цитология и эмбриология (учебник для вузов). Кузнецов С. Л., Мушкамбаров Н. Н. М.: МИА, 2007.
  2. Анатомия человека. В двух томах. Т.2/Авторы: М. Р. Сапин, В. Я. Бочаров, Д. Б. Никитюк и др./Под редакцией М. Р. Сапина. — 5-е издание, переработанное и дополненное. — М.: Медицина, 2001. — 640 с.: ил. ISBN 5-225-04586-3
  3. Курс лекций по патологической анатомии. Частный курс. Часть II, книги 1,2. / Под ред. академика РАН и РАМН, профессора М. А. Пальцева. — М.: ООО «Издательский дом „Русский врач“», 2003. — 210 с.