«Ուրցագեղձ»–ի խմբագրումների տարբերություն
չ կետադրական և ներքին հղումների ճշտումներ, փոխարինվեց: : → ։ (40) oգտվելով ԱՎԲ |
չ →Կառուցվածք, տեղակայում: կետադրական և ներքին հղումների ճշտումներ, փոխարինվեց: է ։ → է։ oգտվելով ԱՎԲ |
||
Տող 7. | Տող 7. | ||
Ուրցագեղձը տեղակայված է կրծոսկրի հետևում, վերին առաջային [[միջնորմ]]ում։ Առջևից այն հպվում է [[կրծոսկր]]ի մարմնին /մինչև IV [[կող]]ի մակարդակ/, հետևից՝ [[պերիկարդ]]ի վերին հատվածին, որը ծածակում է [[աորտա]]յի սկզբնական հատվածն ու [[թոքային զարկերակ]]ը, աորտայի աղեղին ու [[բազկագլխային երակ]], իսկ կողքերից՝ [[միջնորմային պլևրա]]յին։ |
Ուրցագեղձը տեղակայված է կրծոսկրի հետևում, վերին առաջային [[միջնորմ]]ում։ Առջևից այն հպվում է [[կրծոսկր]]ի մարմնին /մինչև IV [[կող]]ի մակարդակ/, հետևից՝ [[պերիկարդ]]ի վերին հատվածին, որը ծածակում է [[աորտա]]յի սկզբնական հատվածն ու [[թոքային զարկերակ]]ը, աորտայի աղեղին ու [[բազկագլխային երակ]], իսկ կողքերից՝ [[միջնորմային պլևրա]]յին։ |
||
Մարդու ուրցագեղձը կազմված է երկու բլթերից, որոնք կարող են սերտաճած լինել կամ ամուր հպվել միմյանց։ Յուրաքանչյուր բլթի ստորին հատվածը լայն է, իսկ վերինը՝ ավելի նեղ։ Այն ծածկված է խիտ [[շարակցական հյուսվածք]]ով, որից դեպի օրգանի խորության մեջ անցնում են խտրոցներ՝ բաժանելով այն բլթակների, |
Մարդու ուրցագեղձը կազմված է երկու բլթերից, որոնք կարող են սերտաճած լինել կամ ամուր հպվել միմյանց։ Յուրաքանչյուր բլթի ստորին հատվածը լայն է, իսկ վերինը՝ ավելի նեղ։ Այն ծածկված է խիտ [[շարակցական հյուսվածք]]ով, որից դեպի օրգանի խորության մեջ անցնում են խտրոցներ՝ բաժանելով այն բլթակների, |
||
Կենդանիների շրջանում այն լավ է զարգացած պտղի և երիտասարդ կենդանիների մոտ։ Այն կազմված է կենտ կրծքային հատվածից, որը տեղակայված է սրտի առջևում և զույգ պարանոցային հատվածից, որոնք գերաճների տեսքով կողքերից շրջապատում է շնչափողը։ Տարիքի մեծացման զուգընթաց այն սկսում է ներծծվել, սիկ հետագայում անհետանում |
Կենդանիների շրջանում այն լավ է զարգացած պտղի և երիտասարդ կենդանիների մոտ։ Այն կազմված է կենտ կրծքային հատվածից, որը տեղակայված է սրտի առջևում և զույգ պարանոցային հատվածից, որոնք գերաճների տեսքով կողքերից շրջապատում է շնչափողը։ Տարիքի մեծացման զուգընթաց այն սկսում է ներծծվել, սիկ հետագայում անհետանում է։ |
||
=== Արյունամատակարարում, ավշաշրջանառություն և նյարդավորում=== |
=== Արյունամատակարարում, ավշաշրջանառություն և նյարդավորում=== |
14:29, 13 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ
Ուրցագեղձ լատին․՝ (thymus)- իմուն համակարգի մասնագիտացված օրգան է, որտեղ տեղի է ունենում T-լիմֆոցիների հասունացումը, տարբերակումն ու իմունաբանական «ուսուցումը»։
Անատոմիա
Կառուցվածք, տեղակայում
Ուրցագեղձը վարդա-մոխրագույն, փափուկ կոնսիստենցիայի օրգան է, մակերեսը՝ բլթավոր։ Նորածինների մոտ այն մոտավոր 15գ է, երկարությունը միջինում՝ 5սմ, լայնությունը՝ 4սմ, իսկ հաստությունը՝ 6սմ։ Նրա աճը շարունակվում է մինչև սեռական հասունացումը, այդ ընթացքում նրա չափերը լինում են առավելագույնը, (երկարությունը հասնում է մինչև 7,5-16սմ, իսկ զանգվածը՝ 20-37գ )։ Տարիքի մեծացմանը զուգընթաց ուրցագեղձը ենթարկվում է ատրոֆիայի և ծերունական հասակում դժվարությամբ է տարբերվում այն շրջապատող ճարպային հյուսվածքից։ 75 տարեկանում ուրցագեղձի զանգվածը կազմում է ընդամենը 6գ։ Ինվոլյուցիայի ընթացքում այն կորցնում է իր գույնը, իսկ ստրոմայի և ճարպային բջիջների մեծացման հետևանքով ձեռք է բերում դեղին գունավորում։[1] Ուրցագեղձը տեղակայված է կրծոսկրի հետևում, վերին առաջային միջնորմում։ Առջևից այն հպվում է կրծոսկրի մարմնին /մինչև IV կողի մակարդակ/, հետևից՝ պերիկարդի վերին հատվածին, որը ծածակում է աորտայի սկզբնական հատվածն ու թոքային զարկերակը, աորտայի աղեղին ու բազկագլխային երակ, իսկ կողքերից՝ միջնորմային պլևրային։ Մարդու ուրցագեղձը կազմված է երկու բլթերից, որոնք կարող են սերտաճած լինել կամ ամուր հպվել միմյանց։ Յուրաքանչյուր բլթի ստորին հատվածը լայն է, իսկ վերինը՝ ավելի նեղ։ Այն ծածկված է խիտ շարակցական հյուսվածքով, որից դեպի օրգանի խորության մեջ անցնում են խտրոցներ՝ բաժանելով այն բլթակների, Կենդանիների շրջանում այն լավ է զարգացած պտղի և երիտասարդ կենդանիների մոտ։ Այն կազմված է կենտ կրծքային հատվածից, որը տեղակայված է սրտի առջևում և զույգ պարանոցային հատվածից, որոնք գերաճների տեսքով կողքերից շրջապատում է շնչափողը։ Տարիքի մեծացման զուգընթաց այն սկսում է ներծծվել, սիկ հետագայում անհետանում է։
Արյունամատակարարում, ավշաշրջանառություն և նյարդավորում
Ուրցագեղձի արյունամատակարարումը կատարվում է ներքին կրծքային զարկերակի թիմուսային ճյուղերից(rami thymici arteriae thoracicae internae), աորտայի աղեղի, բազկագլխային ցողունի և վերին ու ստորին վահանագեղձային զարկերակների թիմուսային ճյուղերից։ Երակային արտահոսքը տեղի է ունենում ներքին կրծքային և բազկագլխային երակների ճյուղերով։ Ավշի արտահոսքը կատարվում է դեպի շնչափողաբրոնխային և հարկրծոսկրային ավշային հանգույցներ։ Ուրցագեղձի նյարդավորվում է աջ և ձախ թափառող նյարդերի ճյուղերով[2], ինչպես նաև վերին կրծքային և աստղաձև հանգույցների սիմպաթիկ նյարդերով, որոնք մտնում են օրգանը սնող անոթները շրջապատող նյարդային հյուսակների կազմի մեջ։ [3]
Հիստոլոգիա
Ուրցագեղձի միկրոսկոպիկ կառուցվածք Ուրցագեղձի ստռոման ունի էպիթելիալ ծագում, առաջանում է առաջնային աղիքի առաջնային էպիթելից։ Երկու ձգաններ սկիզբ են առնում երրորդ խռիկային աղեղից և ներաճում առաջային միջնորմ։ Երբեմն ուրցագեղձի ստրոմայում ձևավորվում են լրացուցիչ ձգաններ չորրորդ զույգ խռիկային աղեղներից։ Ուրցագեղձի կառուցվածքային միավորը բլթակն է։ Յուրաքանչյուր բլթակում առանձնացնում ենք հստակ տարբերակվող երկու զոնաներ՝ կեղևային և ուղեղային(կենտրոնում)։ Կեղևային նյութը տեղակայված է բլթակի ծայրամասում և միկրոպրեպարատում երևում է մուգ գույնով (այն հիմնականում կազմված է լիմֆոցիտներից)։ Կեղևային շերտում տեղակայված են զարկերակիկներն ու մազանոթները, որոնք ստեղծում են հեմատոթիմիկ պատնեշ։ Կեղևում տեղի են ունենում լիմֆոցիտների զարգացման սկզբնական փուլերը, երբ տեղի է ունենում T-բջիջների ռեցեպտոր գենի վերադասավորումն ու դրական ընտրությունը։
Կեղևային նյութը կազմված է հետևյալ բջիջներից՝
էպիթելյալ ծագման բջիջներ
- Համարակալած ցանկի տարր
հենարանային բջջիջներ, որոնք ձևավորում են հյուսվածքի հենքը, առաջացնում հեմատոթիմիկ պատնեշ,
- Համարակալած ցանկի տարր
աստղաձև բջիջներ՝ սինթեզում են լուծվող թիմիկ հորմոններ՝ թիմոպոետին, թիմոզին և այլն, որոնք կարգավորում են աճի գործընթացները, T-բջիջների հասունացումն ու տարբերակումը և իմուն համակարգի հասուն բջիջների ֆունկցիոնալ ակտիվությունը,
- Համարակալած ցանկի տարր
բջիջ-«դայակներ»՝ ունեն ինվագինացիաներ, որոնց զարգանում են լիմֆոցիտները,
- Չհամարակալած ցանկի տարր
հեմոպոետիկ բջիջներ
- Համարակալած ցանկի տարր
լիմֆոիդ շարքի բջիջներ՝ հասունացող T-լիմֆոցիտներ,
- Համարակալած ցանկի տարր
մակրոֆագալ շարքի բջիջներ՝ տիպիկ մակրոֆագեր, դենտրիտային և ինտեգրացվող բջիջներ։ Անմիջապես պատիճի տակ գերակշռում են բաժանվող T-լիմֆոբլաստները։ Ավելի խորը տեղակայված են հասունացող T-լիմֆոցիտները, որոնք աստիճանաբար արտագաղթում են դեպի ուղեղային նյութ։ Հասունացման պրոցեսը տևում է մոտ 20օր։ Հասունացման ընթացքում տեղի է ունենում TCR ռեցեպտորը կոդավորող գեների վերադասավորում և ձևավորում։ Զարգացման հաջորդ փուլում լիմֆոցիտները տարբերակվում են հելփերների և քիլլերների, այսինքն նրանց մակերեսին մնում են կամ CD4,կամ CD8 ռեցեպտորներ։ Հետագայում էպիթելյալ բջիջների հետ փոխազդեցության արդյունքում անցնում են դրական սելեկցիա՝ էպիթելիալ բջիջների հետ փոխազդեցության արդյունքում ընտրվում են «ֆունկցիոնալ պիտանի» լիմֆոցիտները, TCR-ն ու նրա կոռեցեպտորները, որոնք ընդունակ են փոխազդելու HLA-ի հետ։ CD8+ լիմֆոցիտները ընդունակ են փոխազդելու HLA I, իսկ CD4+՝ HLA II- ի հետ։ Հաջորդ փուլը լիմֆոցիտների բացասական սելեկցիան է, որը տեղի է ունենում ուղեղային նյութի սահմանին։ Դենտրիտային և ինտեգրացվող բջիջները, որոնք հանդիսանում են մոնոցիտար ծագման բջիջներ, ընտրում են այն լիմֆոցիտներին, որոնք ընդունակ են փոխազդելու օրգանիզմի սեփական անտիգենների հետ և թողարկում նրանց ապոպտոզը։ Ուղեղային նյութում հիմնականում գտնվում են հասուն Т-լիմֆոցիտներ։ Այստեղից նրանք արտագաղթում են երակիկների արյան մեջ և տարածվում օրգանիզմում։ Ուղեղային նյութի բջջային կազմը ներկայացված է հենարանային էպիթելյալ բջիջներով, աստղաձև բջիջներով, մակրոֆագերով։ Այստեղ գտնվում են նաև արտատար ավշային անթոներն ու Հասսալի մարմնիկները։
- ↑ Гистология, цитология и эмбриология (учебник для вузов). Кузнецов С. Л., Мушкамбаров Н. Н. М.: МИА, 2007.
- ↑ Анатомия человека. В двух томах. Т.2/Авторы: М. Р. Сапин, В. Я. Бочаров, Д. Б. Никитюк и др./Под редакцией М. Р. Сапина. — 5-е издание, переработанное и дополненное. — М.: Медицина, 2001. — 640 с.: ил. ISBN 5-225-04586-3
- ↑ Курс лекций по патологической анатомии. Частный курс. Часть II, книги 1,2. / Под ред. академика РАН и РАМН, профессора М. А. Пальцева. — М.: ООО «Издательский дом „Русский врач“», 2003. — 210 с.