«Մարգար Սեդրակյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 20. | Տող 20. | ||
[[1927]] թվականից աշխատել է հայկական կոնյակի նոր տեսակների ստեղծման վրա։ [[1935]] թվականից [[ԽՍՀՄ]]-ի Կենտրոնական դեգուստացյոն հանձնաժողովի անդամ էր։ [[1940]] թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է [[Երևանի կոնյակի գործարան]]ում՝ որպես գլխավոր տեխնոլոգ։ 1940-ական թթ-ի վերջին աքսորվել է Օդեսա, որտեղ որոշ ժամանակ աշխատել է կոնյակի գործարանում: |
[[1927]] թվականից աշխատել է հայկական կոնյակի նոր տեսակների ստեղծման վրա։ [[1935]] թվականից [[ԽՍՀՄ]]-ի Կենտրոնական դեգուստացյոն հանձնաժողովի անդամ էր։ [[1940]] թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է [[Երևանի կոնյակի գործարան]]ում՝ որպես գլխավոր տեխնոլոգ։ 1940-ական թթ-ի վերջին աքսորվել է Օդեսա, որտեղ որոշ ժամանակ աշխատել է կոնյակի գործարանում: |
||
Սեդրակյանը [[ԽՍՀՄ]]-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ Ստեղծել է «Հոբելյանական» ([[1937]] թ., ԽՍՀՄ-ում առաջին բաձրագույն որակի կոնյակը), |
Սեդրակյանը [[ԽՍՀՄ]]-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ Ստեղծել է «Հոբելյանական» ([[1937]] թ., ԽՍՀՄ-ում առաջին բաձրագույն որակի կոնյակը), «Ընտիր» ([[1939]] թ.), «Հայաստան» ([[1940]] թ.), «Արտաշատ» ([[1941]] թ.), «Դվին» ([[1942]] թ.), «Երևան» ([[1947]] թ.), «Օդեսա» ([[1948]] թ.), «Ուկրաինա» ([[1949]] թ.), «Արարատ» ([[1955]] թ.), «Տոնական» ([[1957]] թ.), «40-ամյա» ([[1957]] թ.), «Ախթամար» ([[1967]] թ.), «Նաիրի» ([[1967]] թ.), «50-ամյա» ([[1967]] թ.), «Վասպուրական» ([[1977]] թ.) կոնյակները: |
||
Մարգար Սեդրակյանի շնորհիվ Հայաստանում ընդարձակվեցին կոնյակագործության ծավալները, նոր տարածքներ հատկացվեցին խաղողի հումքի մշակման և մթերման համար: Նրա ստեղծած բարձր որակի կոնյակների շնորհիվ ամբողջ աշխարհը ճանաչեց, որ հայկական կոնյակը ֆրանսիականի արժանի մրցակից է: |
Մարգար Սեդրակյանի շնորհիվ Հայաստանում ընդարձակվեցին կոնյակագործության ծավալները, նոր տարածքներ հատկացվեցին խաղողի հումքի մշակման և մթերման համար: Նրա ստեղծած բարձր որակի կոնյակների շնորհիվ ամբողջ աշխարհը ճանաչեց, որ հայկական կոնյակը ֆրանսիականի արժանի մրցակից է: |
17:29, 23 Հուլիսի 2014-ի տարբերակ
Մարգար Սեդրակի Սեդրակյան | |
---|---|
Ծնվել է | 31 մարտի 1907 |
Ծննդավայր | Խառակոնիս, Վասպուրական |
Մահացել է | 10 հոկտեմբերի 1973 |
Մահվան վայր | Երևան ՀԽՍՀ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ակադեմիկոս և ճարտարագետ-տեխնոլոգ |
Պարգևներ և մրցանակներ | | |
Markar Sedrakyan Վիքիպահեստում |
Սեդրակյան Մարգար Սեդրակի (մարտի 31, 1907 թ., Խառակոնիս, Վասպուրական - հոկտեմբերի 10, 1973 թ., Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ) հայ կոնյակագործ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971 թ.), Հայաստանի վաստակավոր ինժեներ (1961 թ.)։ Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը (1940 թ.)։
Կենսագրությունը
Վերապրել է Հայոց ցեղասպանությունը, նախնական կրթությունը ստացել է մանկատանը:
1927 թվականից աշխատել է հայկական կոնյակի նոր տեսակների ստեղծման վրա։ 1935 թվականից ԽՍՀՄ-ի Կենտրոնական դեգուստացյոն հանձնաժողովի անդամ էր։ 1940 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Երևանի կոնյակի գործարանում՝ որպես գլխավոր տեխնոլոգ։ 1940-ական թթ-ի վերջին աքսորվել է Օդեսա, որտեղ որոշ ժամանակ աշխատել է կոնյակի գործարանում:
Սեդրակյանը ԽՍՀՄ-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ Ստեղծել է «Հոբելյանական» (1937 թ., ԽՍՀՄ-ում առաջին բաձրագույն որակի կոնյակը), «Ընտիր» (1939 թ.), «Հայաստան» (1940 թ.), «Արտաշատ» (1941 թ.), «Դվին» (1942 թ.), «Երևան» (1947 թ.), «Օդեսա» (1948 թ.), «Ուկրաինա» (1949 թ.), «Արարատ» (1955 թ.), «Տոնական» (1957 թ.), «40-ամյա» (1957 թ.), «Ախթամար» (1967 թ.), «Նաիրի» (1967 թ.), «50-ամյա» (1967 թ.), «Վասպուրական» (1977 թ.) կոնյակները:
Մարգար Սեդրակյանի շնորհիվ Հայաստանում ընդարձակվեցին կոնյակագործության ծավալները, նոր տարածքներ հատկացվեցին խաղողի հումքի մշակման և մթերման համար: Նրա ստեղծած բարձր որակի կոնյակների շնորհիվ ամբողջ աշխարհը ճանաչեց, որ հայկական կոնյակը ֆրանսիականի արժանի մրցակից է:
1971թ-ին Սեդրակյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը նրան շնորհել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը՝ պարգևատրելով Լենինի մեդալով և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալով: Նաև արժանացել է «Պատվո նշան» և «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանների, ինչպես նաև ֆրանսիական կոնյակի «Կամյու» տան բարձրագույն պարգևի՝ «Դեգուստացիայի ասպետ» մեծ մեդալի:
Կոնյակի գործարանի տարածքում տեղադրված է Մարգար Սեդրակյանի արձանը, իսկ իր 100-ամյակի կապակցությամբ 2007թ-ին թողարկվել է նրան նվիրված հայկական նամականիշ:
Պատմական ակնարկ
1937թ-ին Իվան Պապանինի գլխավորությամբ մի խումբ մասնագետներ ուղևորվեցին դեպի Հյուսիսային բևեռ: Յուրաքանչյուր խորհրդային հանրապետություն ինչ-որ բան նվիրաբերեց այդ գիտարշավի մասնակիցներին. Բելառուսը տրամադրեց տաք շորեր, Ուկրաինան՝ սալ, Հայաստանը՝ կոնյակ: «Պրավդա» թերթում տպագրվեց հոդված և գիտարշավի մասնակիցների լուսանկարը, որում նրանք պատկերված էին կոնյակի տակառը ձեռքերին: Հոդվածում նրանք պատմում էին, որ արշավն անցնում է այնքան սաստիկ ցրտի պայմաններում, որ անգամ 42 աստիճանի թնդության հայկական կոնյակը նրանց չէր տաքացնում: Դրա պատճառով խնդիր դրվեց՝ արդյո՞ք հնարավոր է ստեղծել ավելի թունդ աստիճան ունեցող կոնյակ: Վարպետ Մարգարի ստեղծագործական տաղանդը արարեց 50 աստիճանի թնդության «Դվին», իսկ 1947թ-ին էլ՝ կոնյակի արտադրության մեջ ամենաթունդ՝ 57 աստիճան ունեցող «Երևան» կոնյակը:
Ինչպես հայտնի է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը նախընտրում էր միայն հայկական «Դվին» կոնյակը։ Այն ժամանակ երբ Չերչիլը հայտնաբերում է, որ «Դվին» կոնյակի որակը զգալիորեն ընկել է, բողոքում է Ստալինին այդ մասին։ Պարզվում է, որ «Դվին»-ի և այլ կոնյակների գլխավոր տեխնոլոգ Մարգար Սեդրակյանին Ստալինը արտաքսել է Սիբիր։ Չերչիլի բողոքից անմիջապես հետո Ստալինը ազատ է արձակում Մարգար Սեդրակյանին ու վերականգնում է նրա նախկին պաշտոնը։