«Մուշկետ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
No edit summary
Տող 12. Տող 12.


[[Կատեգորիա:Հրացաններ]]
[[Կատեգորիա:Հրացաններ]]
[[Կատեգորիա:Հրազեն]]

15:35, 1 Հունիսի 2014-ի տարբերակ

Մուշկետների հավաքածո։

Մուշկետը միջնադարյան հրազեն է, որը լայն օգտագործում է ունեցել Եվրոպայի և Ասիայի զանազան երկրներում։

«Մուշկետ» բառը հայերենին է փոխանցվել ռուսերենից (мушкет), որն, իր հերթին, փոխառել է ֆրանսերենից (mousquet

Մուշկետը հարթափող հրացան էր՝ ստեղծված Իսպանիայում 16-րդ դարում։ Այն փոխարինեց ավելի պրիմիտիվ և փոքր կարողության արկեբուզը։ Մուշկետը լցվում էր փողաբերանից, վառոդի բռնկումը և գնդակի արձակումը կատարվում էր պատրույգի օգնությամբ։ 19-րդ դարում մուշկետներն արդեն գործածությունից դուրս եկան և նրանց տեղը գրավեցին ակոսավոր հրացանները։

Ամենավաղ տեսակի մուշկետները սովորաբար սպասարկվում էին երկու զինվորների («մուշկետակիրների») կողմից, և հրաձգությունը կատարվում էր շարժական հենակի վրայից։ Տիպիկ մուշկետը մեկ ու կես մետր երկարություն ուներ, կշռում էր մոտ 9 կգ։ Կրակում էր 70 գրամ կշիռ ունեցող գնդակ, խղճուկ դիպուկությամբ և մոտավորապես 150 մետր հեռավորությամբ։ Նոր տեսակները ավելի կատարյալ և ճշգրիտ էին, ավելի թեթև և փոքր, և կարող էին բավականին բարձր դիպուկությամբ հարվածել մարդաչափ թիրախի՝ 70-80 մետր հեռավորության վրա։ Տրամաչափը՝ 20 մմ։

Միջնադարում մուշկետները վճռական դեր են խաղացել զինված ուժերի ռազմական գործողություններում, այդ թվում՝ թուրքերի կողմից 1453 թ. Կոստանդնուպոլսի պաշարման և վերջնական գրավման գործողություններում։