«Կաշի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:Կաշի ՀոթՔաթ գործիքով
Տող 11. Տող 11.
Գալանտերեա-հագուստեղենի կաշին փափուկ է, ստացվում է դաբաղման քրոմային և համակցված մեթոդների կիրառմամբ: Հագուստեղենի շերետը, որն աչքի է ընկնում ձգելիությամբ, ստանում են ոչխարի մաշկից: Հագուստեղենի կաշին ստանում են նաև [[խոզ]]ի մաշկից: Գալանտերեային արտադրանքի կաշին պետք է լինի հավասարաչափ ներկված, ոչ դյուրաբեկ, շփակայուն: Երբեմն ենթարկում են տպադրոշմման: Ձեռնոցների կաշին ստանում են [[ոչխար]]ների, [[այծ]]երի, մտրուկների, [[գոճի]]ների, [[Շուն|շն]]երի մաշկից՝ քրոմային, ալյումինա-քրոմային և ճարպային դաբաղմամբ:
Գալանտերեա-հագուստեղենի կաշին փափուկ է, ստացվում է դաբաղման քրոմային և համակցված մեթոդների կիրառմամբ: Հագուստեղենի շերետը, որն աչքի է ընկնում ձգելիությամբ, ստանում են ոչխարի մաշկից: Հագուստեղենի կաշին ստանում են նաև [[խոզ]]ի մաշկից: Գալանտերեային արտադրանքի կաշին պետք է լինի հավասարաչափ ներկված, ոչ դյուրաբեկ, շփակայուն: Երբեմն ենթարկում են տպադրոշմման: Ձեռնոցների կաշին ստանում են [[ոչխար]]ների, [[այծ]]երի, մտրուկների, [[գոճի]]ների, [[Շուն|շն]]երի մաշկից՝ քրոմային, ալյումինա-քրոմային և ճարպային դաբաղմամբ:
[[Կատեգորիա:Նյութեր]]
[[Կատեգորիա:Նյութեր]]
[[Կատեգորիա:Կաշի]]
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

11:27, 10 հունվարի 2014-ի տարբերակ

Պատրաստի կաշիներ
Կաշվե ձեռնոցներ

Կաշի, կենդանիների մորթուց մշակվող նյութ: Ըստ նշանակման Կ. ստորաբաժանվում է 4 դասի, կոշկեղենի, թամբալծասարքի, տեխնիկական և գալանտերեա-հագուստեղենի:

Կոշկեղեն

Կոշկեղենի կաշին լինում է երեսացու և ներբանացու: Կոշիկի ներբանի Կաշին ամրացվում է պտուտակներով և թելակարա-սոսնձային մեթոդներով (զարդեզրով, միջնակարով, սոսնձային): Մշակվում է խոշոր եղշերավոր անասունների, ուղտի, խոզի, ծովային կենդանիների, ձիու մաշկից՝ տարբեր դաբաղանյութերի կիրառմամբ: Կիրառվում է համակցված դաբաղում (քրոմի, տանիդի, սինտանամի, երբեմն նաև ցիրկոնիումի, ալյումինի միացություններով): Կոշիկի ներբանացու կաշին ստորաբաժանվում է ըստ դաբաղման, վերջնամշակման բնույթի, հաստության, տեսակի (4 տեսակ), ընհանուր տեսքի (ամբողջական կաշի, կիսակաշի): Ներբանացու կաշվից պատրաստում են ներբան, միջատակ և այլ մասեր: Կոշիկի երեսացու կաշին փափուկ նյութ է, որը շահագործման ընթացքում (ինչպես նաև կոշիկի մասեր պատրաստելիս) ձգվում է, սեղմվում, ծռվում, ենթարկվում փոշու, կեղտի, քիմիական նյութերի ներգործության: Պետք է ունենա բավականաչափ օդա և գոլորշիաթափանցելիություն, անջրթափանցելիություն: Երեսացու կաշին լինում է յուխտային և քրոմային դաբաղմամբ: Յուխտից պատրաստում են աշխատանքային, զինվորական կոշիկներ և սանդալներ: Կոշիկի յուխտը պետք է լինի նաև քրտնակայուն և գոլորշիաթափանցելի: Ռետինե ներբաններով, տաք վուլկանացման մեթոդով ամրացվող կոշիկների համար կիրառվում է ջերմակայուն յուխտ: Սանդալների յուխտը պետք է լինի առավել առաձգական, բայց փափուկ, քիչ ճարպածծված (8-16% ճարպ), ունենա լավ դրվագծված արտաքին մակերեույթ: Թողարկվում են նաև լաքային և աստառացու կաշիներ, որոնք պետք է լինեն փափուկ, հավասարաչափ ներկված, առանց բծերի և այլ արատների: Լաքային կաշին պետք է լինի փափուկ, ունենա հավասարաչափ փայլուն, չթափվող լաքե թաղանթ, պարզ արտահայտված մերեա, խնամքով մշակված մորթափառ: Առավելապես կիրառվում է մոդելային կոշիկների և գալանտերեային արտադրանքի համար: Աստառացու կաշին ստանում են դաբաղած կիսաֆաբրիկատի խոտանման ժամանակ՝ շատ արատներ ունեցող կաշիներից:

Թամբալծասարք

Թամբալծասարքի կաշվից պատրաստում են գոտի, պատյան, պայուսակ, պլանշետ, հանդերձանք, լծասարք (օգտագործում են չդաբաղված կաշի): Թամբալծասարքի կաշին ստանում են խոշոր եղջերավոր անասունների մաշկից: Կիրառվում են դաբաղման համակցված մեթոդներ:

Տեխնիկական

Տեխնիկական կաշվից պատրաստում են շարժաբեր փոկեր (մշակվում է խոշոր եղջերավոր անասունների մաշկից), մեքենամասեր և այլ տեխնիկական շինվածքներ: Տեխնիկական կաշին աչքի է ընկնում ձգման մեծ ամրությամբ, խտությամբ, մեծ առաձգականությամբ, հավասար հաստությամբ: Դրանից ստանում են մաքոքամղիչ, կցորդիչներ, թեզանիքներ, բաժանարար փոկեր և այլ մեքենամասեր:

Գալանտերեա-հագուստեղեն

Գալանտերեա-հագուստեղենի կաշին փափուկ է, ստացվում է դաբաղման քրոմային և համակցված մեթոդների կիրառմամբ: Հագուստեղենի շերետը, որն աչքի է ընկնում ձգելիությամբ, ստանում են ոչխարի մաշկից: Հագուստեղենի կաշին ստանում են նաև խոզի մաշկից: Գալանտերեային արտադրանքի կաշին պետք է լինի հավասարաչափ ներկված, ոչ դյուրաբեկ, շփակայուն: Երբեմն ենթարկում են տպադրոշմման: Ձեռնոցների կաշին ստանում են ոչխարների, այծերի, մտրուկների, գոճիների, շների մաշկից՝ քրոմային, ալյումինա-քրոմային և ճարպային դաբաղմամբ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։