«Լուցիուս Աննեուս Սենեկա»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 11. | Տող 11. | ||
== Մահը == |
== Մահը == |
||
65 թ. բացահայտվում է Ներոնի դեմ սենատոր Գայոս Կալպուրնիոս Պիսոնի կազմակերպած սպանության դավադրությունը։ Թեև Սենեկան ուղղակիոորեն չէր մասնակցում դրան, Ներոնն օգտագործում է առիթը փիլիսոփայի հետ հաշվեհարդար տեսնելու համար։ Նա դատապարտվում է մահվան` ինքնասպանություն գործելու ձևի ընտրության իրավունքով։ Կյանքին վերջ է տալիս լոգարանում երակները կտրելու միջոցով։ |
65 թ. բացահայտվում է Ներոնի դեմ սենատոր Գայոս Կալպուրնիոս Պիսոնի կազմակերպած սպանության դավադրությունը։ Թեև Սենեկան ուղղակիոորեն չէր մասնակցում դրան, Ներոնն օգտագործում է առիթը փիլիսոփայի հետ հաշվեհարդար տեսնելու համար։ Նա դատապարտվում է մահվան` ինքնասպանություն գործելու ձևի ընտրության իրավունքով։ Կյանքին վերջ է տալիս լոգարանում երակները կտրելու միջոցով։ |
||
* Սենակայի պատվին իր անունն է ստացել [[(2608) Սենեկա]] աստերոիդը: |
|||
== Ստեղծագործությունները == |
== Ստեղծագործությունները == |
05:56, 24 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ
Լուկիոս Անեուս Սենեկա (Սենեկա կրտսեր, լատիներեն` Lucius Annaeus Seneca minor, մ.թ.ա 4- մ.թ. 65) ստոիկ փիլիսոփա, պոետ և պետական գործիչ։ Եղել է հռոմեական կայսր Ներոնի խնամակալը եւ դաստիարակը, թողել է բազմաթիվ երկեր։ Հայացքները մոտ են քրիստոնեությանը, կրել է նաև Էպիկուրոսի ազդեցությունը։
Նշանավոր հռետոր և պատմիչ Լուկիոս Անեուս Սենեկա ավագի որդին է, պատկանել է հեծյալների դասին։
Կենսագրությունը
Ծնվել է Հիսպանիայի Կորդոբա քաղաքում, վաղ հասակում հայրը նրան տարել է Հռոմ, որտեղ ուսանել է պյութագորյան դպրոցի փիլիսոփա Սոտիոնի, այնուհետև` ստոիկյաններ Ատալոսի, Սեքստիոսի և Պապինիոսի մոտ։
33 թ. դառնում է քվեստոր, 41 թ. Կլավդիոս կայսեր գահակալության առաջին տարում պալատական խարդավանքին մասնակցելու պատճառով աքսորվում է Կորսիկա կղզի, որտեղ անցկացնում է 8 տարի։
Մասնակցությունը պետական կառավարման գործերին
49 թ. Կլավդիուսի նոր կինը` Ագրիպինա Կրտսերը, կարողանում է հասնել Սենեկայի ներմանը։ Վերադառնալով աքսորից` Սենեկան նշանակվում է Ագրիպինայի որդի` ապագա Ներոն կայսեր դաստիարակը։ 54 թ. Կլավդիոսի թունավորումից հետո իշխանության է գալիս Ներոնը, իսկ նրա դաստիարակներ` Սենեկան եւ պրետորիայի պրեֆեկտ Ափրանիոս Բուրոսը դառնում են նոր կայսրի խորհրդականները։ Սենեկան մեծ ազդեցություն է ստանում պետական կառավարման գործերում։ 57 թ. դառնում է կոնսուլ. այդ ժամանակ նրա կարողությունը հասնում էր 300 միլիոն սեստերցիումի։
59 թ. Ներոնը պարտադրում է Սենեկային և Բուրոսին անուղղակի կերպով մասնակցել իր մոր` Ագրիպինայի սպանությանը։ Սենեկան Ներոնի համար գրում է սենատի առաջ այդ հանցագործության համար արդարացման ճառի տեքստը։ Դրանից հետո կայսրի հետ նրա հարաբերությունները լարվում են։ 62 թ. Բուրոսի մահից հետո Սենեկան պաշտոնից հեռանալու խնդրագիր է ներկայացնում` թողնելով Ներոնին իր կարողության մեծ մասը։
Մահը
65 թ. բացահայտվում է Ներոնի դեմ սենատոր Գայոս Կալպուրնիոս Պիսոնի կազմակերպած սպանության դավադրությունը։ Թեև Սենեկան ուղղակիոորեն չէր մասնակցում դրան, Ներոնն օգտագործում է առիթը փիլիսոփայի հետ հաշվեհարդար տեսնելու համար։ Նա դատապարտվում է մահվան` ինքնասպանություն գործելու ձևի ընտրության իրավունքով։ Կյանքին վերջ է տալիս լոգարանում երակները կտրելու միջոցով։
- Սենակայի պատվին իր անունն է ստացել (2608) Սենեկա աստերոիդը:
Ստեղծագործությունները
Սենեկան ունեցել է բեղուն գրիչ, թողել է գրական բազմաբովանդակ ու հարուստ ժառանգություն, գրել է գիտական, փիլիսոփայական, գեղարվեստական աշխատություններ, որոնցից մի մասը մեզ չի հասել։
Սենեկայի մեզ հասած գործերն են`
- Փիլիսոփայական` «Պարտականության մասին», «Վաղաժամ մահվան մասին», «Սնոտիապաշտության մասին», «Ամուսնության մասին», «Թշվառության մասին», «Կամայականության մասին», «Բարեկամության մասին», «Պարտականությունների միջոցների մասին».
- Աշխարհագրական` «Եգիպտոսի դիրքի և աստվածների մասին», «Երկրագնդի ձևի մասին», «Երկրների շարժման մասին».
- Բնագիտական` «Քարերի ծագման մասին», «Ձկների ծագման մասին».
- Փիլիսոփայական-բարոյախոսական երկխոսություններ` «Մխիթարություն Մարկիային», «Մխիթարություն իմ մայր Հելիային», «Մխիթարություն Պոլիբիուսին», «Կյանքի կարճատևության մասին», «Հոգու անդորրության մասին», «Իմաստունի անսասանության մասին», «Իմ եղբայր Գալլիուսին` Երջանիկ կյանքի մասին», «Ներոն կայսրին` գթասրտության մասին», «Սերենուսի պարապ ժամանակի մասին», «Նախախնամության մասին», «Պաուլինուսին` կյանքի կարճատևության մասին».
- Ողբերգություններ` «Մեդեա»,«Թիեստես»,«Փեդրա»,«Էդիպուս»,«Տրոյուհիներ»,«Ագամեմնոն»,«Մոլեգին Հերքուլեսը»,«Հերքուլես Էտայցի»։ Սենեկայի անունով մեզ է հասել նաև «Օկտավիա» ողբերգությունը, որը սակայն նրա գրչին չի պատկանում, այլ գրվել է նրա մահից որոշ ժամանակ հետո
- Երգիծական` «Դդմացում» (Apocolocyntosis divi Claudii)
- Գիտական` «Առ Լուկիլիուս` բնագիտական խնդիրներ»
- Այլ` «Էբուտիուս Լիբերալուսին` բարերարության մասին» (7 գիրք), «Բարոյական նամակներ Լուցիլիուսին» (20 գիրք)։
Աղբյուր
- Ա. Առաքելյան, Հռոմեական գրականության պատմություն, Երևան, 1975։