«Սեռական հոլով»–ի խմբագրումների տարբերություն
clean up, փոխարինվեց: : → ։ (10), ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ |
No edit summary |
||
Տող 23. | Տող 23. | ||
[[Կատեգորիա:Քերականություն]] |
[[Կատեգորիա:Քերականություն]] |
||
[[Կատեգորիա:Հոլովներ]] |
[[Կատեգորիա:Հոլովներ]] |
||
[[Կատեգորիա:Հոլովում]] |
09:10, 25 Նոյեմբերի 2013-ի տարբերակ
Սեռական հոլովը ցույց է տալիս պատկանելություն, վերաբերություն, սերում, ամբողջի և մասի հարաբերություն։
Արևելահայերենում սեռական հոլովը որոշիչ հոդ չի ստանում, ի տարբերություն արևմտահայերենի, և դրանով էլ հակադրվում է տրական հոլովին, իսկ թե ինչ վերաբերություն է՝ հասկացվում է կապակցությունից (հմմտ. Սարյանի նկարը)։ ։
Կազմությունը
Սեռական հոլովը կազմվում է՝
- համապատասխան հոլովիչներով (արտաքին հոլովում)
- հերթագայությամբ (ներքին հոլովում[1])
- Մի քանի բառերի սեռականը շեղվում է ընդգծված օրինաչափություններից և կազմվում է այլ կերպ՝ գալստյան, աղջկա, սիրո, մահվան, անվան, դստեր։ Սրանք սեռական վերջավորություններն են եզակի թվի դեպքում։
Հոգնակի թվի սեռականի հիմնական վերջավորությունն է ի՝ անտառների, ձիերի։ Մարդիկ և կանայք ձևերի հոգնակին կազմվում է իկ/անց, այք/անց հերթագայությամբ։ Եթե հոլովական վերջավորությունը ավելանում է եզակի ուղղականի հիմքին կամ կազմվում է վերջին ձայնավորի հերթագայությամբ, սեռականը կոչվում է վերջավոր (ի, վա, ան, ոջ, ց, ու հոլովումները (ընդ որում վերջինը լինում է 0/ու (ձիու), ի/ու (այգու))։ Իսկ եթե հնչյունափոխությունը (հերթագայությունը) կատարվում է բառի ներսում, սեռականը անվերջավոր է (հայր => հոր, շուն => շան)։
Գործածությունը
Հայերենում սեռական հոլովով դրվում են՝
- հատկացուցիչը՝ աղջկա ընկերուհին,
- որոշիչը՝ պատի ժամացույց,
- ստորոգելին՝ ժամացույցը պատի է,
- կողմնակի ենթական՝ Անահիտի ներս գալը։
Ծանոթագրություններ
- ↑ Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002, էջ 70: