Հատկացուցիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հատկացուցիչ, նախադասության երկրորդական (ստորադաս) անդամ, գոյականով արտահայտված (նաև գոյականաբար առնված) գերադաս անդամի լրացում։ Արտահայտում է ստացականություն՝ պատկանելություն, հատկացում, վերաբերում, սերում (ծագում), ինչպես նաև ամբողջը` մասի հարաբերությամբ, պատճառ, տարածական, խնդրային, ենթակայական ու համատիպ այլ հարաբերություններ։ Սեռական հոլովի հիմնական կիրառություններից մեկն է։ Հատկացուցիչ ունեցող լրացյալը (գերադաս անդամը) կոչվում է հատկացյալ։ Շարադասությամբ հատկացուցիչը նախորդում է հատկացյալին։ Եթե հատկացուցչի և հատկացյալի միջև առկա է նախադասության այլ անդամ (օրինակ` որոշիչ), ապա հատկացուցիչն այդ անդամից տրոհվում է բութով։

Հատկացուցիչը պատասխանում է ու՞մ, ինչի՞, ինչերի՞ հարցերին։

Լինելով գոյականական անդամի լրացում՝ հատկացուցիչը ևս իր բնույթով գոյականական է։ Այն արտահայտվում է՝

  • գոյականով - Արևը չորացնում է գետի խոնավությունը: (Ակսել Բակունց)
  • դերանունով - Սակայն ձեր մայրերն անհամեմատ ավելի բախտավոր են... (Ավ. Իսահակյան)
  • գոյականաբար գործածված այլ բառերով (ածական, թվական, ոչ առարկայանիշ դերանուններ, որոշ դերբայներ և առհասարակ լեզվական ամեն արտահայտություն, տարր) - Կեղծավորի մի աստղ էր//Որ ձևացավ ամբողջ կյանքում//Առաքինի, ազգասեր... (Հովհ. Թումանյան

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]