«Միխայիլ Տուխաչևսկի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: — → - (6) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: |thumb → |մինի, [[File: → [[Պատկեր: oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
[[File:Mikhail Tukhachevsky.jpg|thumb|Միխայիլ Տուխաչեվսկի]]
[[Պատկեր:Mikhail Tukhachevsky.jpg|մինի|Միխայիլ Տուխաչեվսկի]]
'''Տուխաչեվսկի''', Միխայիլ Նիկոլաևիչ ([[փետրվարի 16]], [[1893]]-[[հունիսի 12]], [[1937]]), սովետական ռազմական գործիչ, զորավար, Սովետական Միության մարշալ ([[1935]])։ ՄՄԿԿ անդամ [[1918]]-ից։
'''Տուխաչեվսկի''', Միխայիլ Նիկոլաևիչ ([[փետրվարի 16]], [[1893]]-[[հունիսի 12]], [[1937]]), սովետական ռազմական գործիչ, զորավար, Սովետական Միության մարշալ ([[1935]])։ ՄՄԿԿ անդամ [[1918]]-ից։



16:08, 15 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Միխայիլ Տուխաչեվսկի

Տուխաչեվսկի, Միխայիլ Նիկոլաևիչ (փետրվարի 16, 1893-հունիսի 12, 1937), սովետական ռազմական գործիչ, զորավար, Սովետական Միության մարշալ (1935)։ ՄՄԿԿ անդամ 1918-ից։

Ծնվել է Սմոլենսկի նահանգում, ազնվականական ընտանիքում։ Ավարտել է Ալեքսանդրյան ռազմական ուսումնարանը (1914 թ.)։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914 - 1918), 1915-ին գերի է ընկել, 1917-ին փախել Ռուսաստան։ 1918-ին մտել է կարմիր բանակ։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է արևելյան ռազմաճակատի 1-ին, հարավային ռազմաճակատի 8-րդ բանակների, արևելյան ռազմաճակատի 5-րդ բանակի (որը մյուս բանակ ների հետ հաջողությամբ կռվել է Կոլչակի զորքերի դեմ Ուրալն ու Սիբիրն ազատագրելու համար) հրամանատար։ Կովկասյան ռազմաճակատի զորքերի հրամանատարն Էր (1920-ի փետրվար-ապրիլ) դենիկինյան զորքերի ջախջախման ժամանակ, արևմտյան ռազմաճակատի հրամանատարը (1920 - 21) սովետա-լեհական պատերազմում, 7-րդ բանակի հրամանատարը Կրոնշտադտի խռովության ճնշման (1921-ի մարտ) և ջախջախման (1921-ի ապրիլ-մայիս) ժամանակ։

Քաղաքացիական պատերազմից հետո գործուն մասնակցություն է ունեցել 1924 - 25-ի ռազմական ռեֆորմին։ Եղել Է ԲԳԿԲ ռազմական ակադեմիայի պետ (1921), արևմտյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, 1925 - 28-ին՝ ԲԳԿԲ շտաբի պետ, 1928 - 31-ին՝ Պետերբուրգի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, 1934-ից՝ Տուխաչևսկին եղել է պաշտպանության ժողկոմի տեղակալ, 1936-ից՝ 1-ին տեղակալ և մարտական պատրաստության վարչության պետ։ Մեծ դեր է խաղացել կարմիր բանակի տեխնիկական վերազինման, զորքերի կազմակերպական կառուցվածքի փոփոխման, նոր զորատեսակների և զինված ուժերի տեսակների (ավիացիա, մեքենայացված և օդա-դեսանտային զորքեր, ռազմածովային ուժեր և այլն) զարգացման, բանակի հրամանատարական կազմի պատրաստման գործում։ Եղել է մի շարք ինքնուրույն ռազմական ակադեմիաների (մեքենայացման և մոտորավորման) ստեղծման նախաձեռնող։ Տուխաչեվսկին մեծ ներդրում է կատարել ռազմավարության, օպերատիվ արվեստի, տակտիկայի և ընդհանրապես ռազմական գիտության մշակման մեջ։

Տուխաչեվսկու գործունեությունը, հատկապես զինվածության պետի և պաշտպանության ժողկոմի տեղակալի պաշտոնում, կարևոր նշանակություն ունեցավ ապագա պատերազմին ԽՍՀՄ Զինված ուժերի կազմակերպական և տեխնիկական նախապատրաստման գործում։ 1934-ից ՀամԿ ԿԿ անդամության թեկնածու։ Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով։

Գրականություն

  • Избр․ произв․, т․ 1 - 2, М․, 1964․
  • Тодорский А․ И․, Маршал Тухачевский, М․, 1966․