«Աֆղանական պատերազմ (1979-1989)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: → (2), է: → է։, ը: → ը։ (5), ի: → ի։ (2), ն: → ն։ (6), վ: → վ։ (2), տ: → տ։, ր: → ր։ (4), ց: → ց։ (4), ք: → ք։ oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզեր|...
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:SovietInvasionAfghanistanMap.png|thumb|300px|1979 թվականի դեկտեմբերին խորհրդային զորքերի մուտքը [[Աֆղանստան]]]]
[[Պատկեր:SovietInvasionAfghanistanMap.png|մինի|300px|1979 թվականի դեկտեմբերին խորհրդային զորքերի մուտքը [[Աֆղանստան]]]]


==Ապրիլյան հեղաշրջում==
==Ապրիլյան հեղաշրջում==

22:10, 12 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

1979 թվականի դեկտեմբերին խորհրդային զորքերի մուտքը Աֆղանստան

Ապրիլյան հեղաշրջում

1978թ. ապրիլին Աֆղանստանում տեղի ունեցավ հեղաշրջում, որը հետագայում անվանվեց Ապրիլյան։ Իշխանության եկան կոմունիստները։ Կառավարության գլուխ բարձրացավ գրող Նուր Մուհամեդ Թարաքին։ Սակայն մի քանի ամիս անց իշխող կուսակցության ներսում ծագեց սուր պայքար։ 1979թ. օգոստոսին կուսակցության երկու առաջնորդների` Թարաքիի և Ամինի միջև հակամարտություն սկսվեց, որի արդյունքում Թարաքիին հանեցին իր պաշտոնից և կուսակցության անդամակցությունից, որից հետո նրան ձերբակալեցին։ Շուտով նա մահացավ։ Այս իրադարձությունները Մոսկվայում դժգոհություն առաջացրին։ Կուսակցության շարքերի մասսայական զտումներն ու գնդակահարությունները հիշեցնում էին Չինաստանի մշակութային հեղափոխությունը, ուստի Մոսկվայում մտավախություններ կային, որ Ամինը կարող է խզել իր հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ և մերձենալ Չինաստանի հետ։

Աֆղանական պատերազմ

Ամինը բազմիցս դիմել էր Մոսկվային խորհրդային զորքերը մտցնել Աֆղանստան, որպեսզի ամրապնդվի հեղափոխական կառավարությունը։ 1979թ. վերջին խորհրդային իշխանությունը որոշեց ընդառաջ գնալ այդ խնդրանքին և միաժամանակ վերացնել Ամինին։ Խորհրդային զորքերը մտան Աֆղանստան, իսկ Ամինը նախագահական պալատի գրոհման ժամանակ սպանվեց նռնակի պայթյունից։ Խորհրդային թերթերում նրան սկսեցին ներկայացնել որպես դավաճանի։ Արևմուտքում խորհրդային զորքերի մուտքը Աֆղանստան բողոքի մեծ ալիք առաջացրեց։ 1980 թ. հունվարի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան պահանջեց այդ զորքերը դուրս բերել Աֆղանստանից։ Այդ որոշման համար քվեարկեցին 104 պետություն։ Միևնույն ժամանակ Աֆղանստանում ուժեղացավ խորհրդային զորքերին ցուցադրվող զինված դիմադրությունը` նրանց դեմ կռվում էին հակահեղափոխականները։ Սկզբում ԽՍՀՄ-ում հայտարարեցին, որ Աֆղանստանում խաղաղ է։ Սակայն պատերազմը ձգձգվում էր, և ի վերջո Խորհրդային Միությունում ստիպված եղան ընդունել այդ փաստը, հայտարարելով, որ երկրում անկարգություններ են անում ավազակները։ Նրանց անվանում էին «դուշմաններ», այսինքն` թշնամիներ։ Վերջիններիս ԱՄՆ-ը օժանդակում էր և՛ ֆինանսապես, և՛ մատակարարում էր զենք և զինամթերք։ ԱՄՆ-ն օգտագործում էր Վիետնամում ձեռք բերած փորձը, միայն թե այս դեպքում նրանք փոխվել էին դերերով։ Երկրի զգալի մասը ապստամբների տիրապետության տակ էր։ Նրանց միավորում էր ջիհադի` մահմեդականների սրբազան պատերազմի, գաղափարը։ Իրենք իրենց կոչում էին մոջահեդներ` այսինքն հավատի մարտիկներ։ Ապստամբական խմբավորումները մնացած հարցերում խիստ տարբերվում էին միմյանցից։ Պատերազմը տևեց 9 տարի։