«Պավել Կոգան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Bot: Migrating 5 interwiki links, now provided by Wikidata on d:q1398124 (translate me)
Տող 15. Տող 15.
[[Կատեգորիա:1952 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1952 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Ռուս դիրիժորներ]]
[[Կատեգորիա:Ռուս դիրիժորներ]]

[[de:Pawel Leonidowitsch Kogan]]
[[en:Pavel Kogan (conductor)]]
[[fr:Pavel Kogan (chef d'orchestre)]]
[[ru:Коган, Павел Леонидович]]
[[uk:Коган Павло Леонідович]]

10:45, 3 Ապրիլի 2013-ի տարբերակ

Պավել Կոգանը (ռուսերեն՝ Павел Леонидович Коган) ջութակահար և դիրիժոր է: Ծնվել է 1952 թվականի հունիսի 5-ին Մոսկվայում: Այժմ նա Մոսկվայի Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախմբի գլխավոր դիրիժորն է: Այս պաշտոնը նա ստանձնել է 1989 թվականից:


Կյանքը և Գործունեությունը

Ծնվել է Մոսկվայում` երաժիշտների ընտանիքում: Հայրը և մայրը հատնի ջութակահարներ Պավել Կոգանն ու Ելիզաբետա Գիլելսն են, մորեղբայրը դաշնակահար Էմիլ Գիլելսն է, իսկ քույրը դաշնակահարուհի է:

Նա երաժշտության մեջ է մտնում ջութակով, բայց միշտ մեծ ուշադրություն է դարձնում դիրիժորական արվեստին: 18 տարեկանում նա գրավում է Յան Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթի առաջին մրցանակը (1970 թ.): Շատ անգամ հանդես է եկել իր հոր հետ մեկտեղ: Հայր Կոգանի հետ կատարել է շրջագայություններ նաև որպես դիրիժոր: 1972 թվականին նա առաջին անգամ հանդես է գալիս որպես դիրիժոր և նվիրվում այս մասնագիտությանը: Նա գլխավորում է տարբեր առաջատար նվագախմբեր այդ թվում նաև՝ Զագրեբի, Սանկտ-Պետերբուրգի, Լոս Անջելեսի, Տորոնտոյի և այլ երկրների ֆիլհարմոնիկ նվագախմբեր, Ֆրանսիայի Պետական Նվագախումբ, Դրեզդենի Նվագախումբ, Լյուքսեմբուրգի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ և այլն:

1989 թվականից նա ստանձնել է Մոսկվայի Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը: Կատարել է բազմաթիվ ձայնագրություններ՝ Շոստակովիչի, Ռիմսկի-Կորսակովի, Բեռլիոզի, Չայկովսկու, Սերգեյ Պրոկոֆևի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններով: Իր ձայնագրությունների համար ստացել է բազմաթիվ մրցանակներ: