«Ֆլեյտա»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 3. | Տող 3. | ||
== Առաջացում և օգտագործում == |
== Առաջացում և օգտագործում == |
||
⚫ | |||
Ֆլեյտան աշխարհում գոյություն ունեցող ամենահին գործիքներից մեկն է։ Գոյություն ունեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ ֆլեյտան գոյություն է ունեցել նույնիսկ [[նախնադար]]ում։ [[2008]] թվականին կատարվող հնէաբանական պեղումների ժամանակ մի [[քարանձավ]]ում հայտնաբերվել են մոտ 35.000 տարվա ֆլեյտայի մասեր։ Դա ապացուցել է, որ նույնիսկ ամենաառաջին [[մարդ]]իկ ստեղծել են ֆլեյտաներ և զբաղվել են երաժշտությամբ։ |

Տող 21. | Տող 23. | ||
* [[օկտոբասֆլեյտա]] |
* [[օկտոբասֆլեյտա]] |
||
* [[հիպերբասֆլեյտա]] |
* [[հիպերբասֆլեյտա]] |
||
⚫ | |||
Հիմնականում օգտագործվում են սովորական ֆլեյտան և [[պիկոլո]]ն։ Որոշ կոմպոզիտորներ օգտագործում են նաև [[ալտֆլեյտա]]ն։ Մյուս տարատեսակները ավելի քիչ օգտագործում ունեն։ [[Տերցֆլեյտա]]ն օգտագործվում է [[ջազ]]ում։ |

00:02, 6 Մարտի 2013-ի տարբերակ
Ֆլեյտա, փողային երաժշտական գործիք։ Ֆլեյտայի հնչողությունը ստեղծվում է ֆլեյտահարի առաջացրած ձայնային տատանումներից (վիբրացիա)։ Գոյություն ունեն տարբեր տեսակի ֆլեյտաներ։ Սովորական ֆլեյտաների դեպքում ֆլեյտահարը գործիքը պահում է աջ կողմում։ Ֆլեյտան համարվում է փայտյա-փողային գործիք, բայց հիմնականում ֆլեյտաները պատրաստվում են մետաղից։
Առաջացում և օգտագործում
Ֆլեյտան աշխարհում գոյություն ունեցող ամենահին գործիքներից մեկն է։ Գոյություն ունեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ ֆլեյտան գոյություն է ունեցել նույնիսկ նախնադարում։ 2008 թվականին կատարվող հնէաբանական պեղումների ժամանակ մի քարանձավում հայտնաբերվել են մոտ 35.000 տարվա ֆլեյտայի մասեր։ Դա ապացուցել է, որ նույնիսկ ամենաառաջին մարդիկ ստեղծել են ֆլեյտաներ և զբաղվել են երաժշտությամբ։
Ֆլեյտաները կարող են պատրաստված լինել փայտից, ոսկորից, քարից, թրծած կավից, պլաստմասայից, տարբեր տեսակի մետաղներից (ոսկի,արծաթ) և նույնիսկ ապակուց։
Հիմնականում այն պատրաստվում է մետաղից։ Մ. թ. ա. 7-րդ դարում, Հին Հունաստանում մեծ գործածություն էր վայելում պանի ֆլեյտան։ Իսկ բլոկֆլեյտան սկսել են օգտագործել 14-րդ դարից սկսած։
Գոյություն ունեն տարբեր ազգերին հատուկ ֆլեյտաներ և դրանցից ամեն մեկը ունի իր անվանումը։ Ֆլեյտան օգտագործվում է տարբեր ժանրերի երաժշտություններում։ Այն լայն օգտագործում ունի դասական երաժշտության մեջ (սիմֆոնիկ նվագախմբում 2 ֆլեյտա և հաճախ մեկ պիկոլո)։ Սովորական ֆլեյտան ունի բազմաթիվ տարատեսակներ։ Դրանք են՝ (ըստ ձայնի բարձրության)
Հիմնականում օգտագործվում են սովորական ֆլեյտան և պիկոլոն։ Որոշ կոմպոզիտորներ օգտագործում են նաև ալտֆլեյտան։ Մյուս տարատեսակները ավելի քիչ օգտագործում ունեն։ Տերցֆլեյտան օգտագործվում է ջազում։
Ֆլեյտան լայն օգտագործում ունի կամերային երաժշտության մեջ։ Այն հաճախ օգտագործվում է որպես մենակատար գործիք։ Ֆլեյտայի համար գրվել են բազմաթիվ կոնցերտներ։ Այն համարվում է աշխարհում ամենաշատ նվագվող գործիքներից մեկը։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆլեյտա կատեգորիայում։ |