Սոֆյա (ռոբոտ)
Տեսակ | հումանոիդ ռոբոտ |
---|---|
Լույս տեսավ՝ | 2016 |
Կայք | hansonrobotics.com/robot/sophia/(անգլ.) |
Sophia (robot) Վիքիպահեստում |
Սոֆյա (արաբ․՝ صوفيا, անգլ.՝ Sophia), մարդանման ռոբոտ կնոջ կերպարով (գենոիդ), ծրագրավորվել է հոնկոնգյան Hanson Robotics ընկերության կողմից[1]։ Այն նախագծվել է այնպես, որ սովորի և հարմարվի մարդկանց վարքագծին, ինչպես նաև աշխատի մարդկանց հետ։ Սոֆյայի հետ բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել ամբողջ աշխարհում։ 2017 թվականի հոկտեմբերին նա ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացի[2]՝ դառնալով առաջին ռոբոտը, որն ստացել է որևէ երկրի քաղաքացիություն[3]։
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆյան ակտիվացվել է 2015 թվականի ապրիլի 19-ին[4]։ Այն մոդելավորվել է դերասանուհի Օդրի Հեփբերնի արտաքին տեսքի նման[5] և ի տարբերություն նախորդ ռոբոտների, հայտնի է դարձել իր մարդկային տեսքի և վարքի շնորհիվ։ Ըստ ռոբոտին ստեղծող Դևիդ Հենսոնի խոսքերի՝ Սոֆյան տիրապետում է արհեստական ինտելեկտի, ունի տեսողական ինֆորմացիայի մշակման գործառույթներ և դեմքի ճանաչման տեխնոլոգիա։ Սոֆյան կարող է կրկնել մարդկային ժեստեր և դեմքի արտահայտություններ, պատասխանել որոշակի հարցերի և պարզ զրույցներ վարել նախապես որոշված թեմաներով (օրինակ եղանակի մասին)[6]։ Ընդհանուր առմամբ Սոֆյան կարող է արտահայտել 60 հույզեր[7]։ Ռոբոտն օգտագործում է խոսքի ճանաչման Alphabet տեխնոլոգիան (Գուգլի մայր ընկերությունը) և ժամանակի ընթացքում կատարելագործվում է՝ դառնալով ավելի խելացի[4]։ Սոֆյայի արհեստական ինտելեկտի ծրագրային պաահովումը մշակվել են SingularityNET ընկերության կողմից[8]։ Այն վերլուծում է տեղի ունեցած խոսակցությունները և նոր տվյալների հիման վրա բարելավում դրանց պատասխանները ապագայի համար[9]։
Հենսոնը նախագծել է Սոֆյա ռոբոտը, որպեսզի այն լավ օգնական լինի ծերանոցներում կամ կարողանա օգնել մարդկանց մեծ միջոցառումների ժամանակ կամ զբոսայգիներում։ Ռոբոտի ստեղծողը հույս ունի, որ ի վերջո Սոֆյան կկարողանա լիարժեք կերպով փոխազդել այլ մարդկանց հետ և ձեռք բերել սոցիալական հմտություններ[10]։
Գինոիդը մշտապես բարեփոխվում է ինչպես սարքավորումների, այնպես էլ ծրագրավորման տեսանկյունից։ 2018 թվականի հունվարին հայտարարվել է, որ Սոֆյան արդեն կարողանում է արտահայտել 62 հույզ, ինչպես նա արդեն ունի ոտքեր և կարող է ինքնուրույն քայլել[11]։
Իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարցազրույցներ Սոֆյայի հետ անցկացվում են այնպես, ինչպես սովորական մարդկանց հետ։ Նրա որոշ պատասխաններ եղել են անիմաստ, բայց միևնույն ժամանակ եղել են նաև տպավորիչ պատասխաններ։ Վերջինիս օրինակը Չառլի Ռոուզի հետ զրույցն է «60 րոպե» հեռուստաշուի ժամանակ[9]։ Սոֆյայի հետ ասուլիսում CNBC-ի լրագրողը մտահոգություն է հայտնել ռոբոտների վարքագծի կապակցությամբ, և ռոբոտը կատակել է, թե նա շատ է կարդում Իլոն Մասկ և շատ է դիտում հոլիվուդյան ֆիլմեր[12]։ Ի պատասխան Իլոն Մասկը Թվիթթերի իր էջում գրել է. «Տվեք նրան դիտելու «Կնքահայրի» տիպի ֆիլմեր։ Ի՞նչ կլինի ավելի վատ»[5][13][14]։ Էնդրյուն նաև հարցրել է, թե արդյոք ռոբոտներն ունեն միտք և ինքնագիտակցություն, իսկ Սոֆյան ասել է. «Թույլ տվեք ի պատասխան հարցնել, թե որտեղից դուք գիտեք, որ դուք մարդ եք»[14]։
2017 թվականի հոկտեմբերի 11-ին Սոֆյային ներկայացրել են ՄԱԿ-ում, որտեղ նա կարճատև զրույց է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի հետ[15]։
2018 թվականին Սոֆյան այցելել է Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին[16]։
Քաղաքացիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հոկտեմբերի 25-ին Էր Ռիյադում կայացած «Ապագայի ներդրումային նախաձեռնություն» գագաթաժողովում Սոֆյային տրվել Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն, և այդպիսով Սոֆյան դարձել է առաջին ռոբոտը, որը երբևէ ստացել է քաղաքացիություն[5][14][17]։ Քաղաքացիության շնորհման արարողությունից հետո խոսք է տրվել Սոֆյային, և նա ասել է․ «Ես ուրախ եմ, որ ինձ այդքան բարձրն են գնահատել։ Սա պատմական պահ է, և ես շատ ուրախ եմ, որ ես առաջին ռոբոտն եմ, որը պաշտոնապես քաղաքացիություն է ստացել»[13]։
Միջոցառումը բանավեճերի տեղիք է տվել, քանի որ որոշ մեկնաբանների մոտ հարց է առաջացել, թե արդյոք դա նշանակում է, որ Սոֆյան կարող է քվեարկել կամ ամուսնանալ, և արդյոք ռոբոտի կանխամտածված անջատումը կարելի է համարել սպանություն։ Սոցիալական ցանցերի օգտատերերը այս իրադարձությունն օգտագործել են Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների իրավիճակի քննադատության համար[18][19]։ Միջոցառումը սկանդալ է առաջացրել Սաուդյան Արաբիայում, քանի որ գագաթնաժողովում, երբ Սոֆյային քաղաքացիություն է շնորհվել, նա եղել է բաց գլխով ու դեմքով, առանց հիջաբի և առանց ուղեկցող տղամարդու[14]։
Մեկնաբանները նշում են, որ Սաուդյան Արաբիան հանդիսանում է այն երկիրը, որտեղ կանայք զրկված են քաղաքացիական իրավունքներից, իսկ ռոբոտը, որն իրեն նույնացնում է կնոջ հետ, ստանում է քաղաքացիություն։ Տարբերակներից մեկն այն է, որ Սոֆյայի փաստաբանները կարողացել են «բացթողումներ» գտնել երկրի օրենսդրության մեջ, ինչը թույլ է տվել ռոբոտ կնոջն ստանալ լիարժեք քաղաքացիական իրավունքներ, որոնցից զրկված են Սաուդյան Արաբիայի կանայք[13][14]։ Բացի այդ, քննադատները նշել են, որ քաղաքացիությունը հեշտությամբ է տրվել ռոբոտին այն դեպքում, երբ երկրում կան միլիոնավոր աշխատանքային ներգաղթյալներ, որոնք իրավունքները խիստ սահմանափակված են, մասնավորապես Սաուդյան Արաբիայի օրենքների համաձայն, օտարերկրացի աշխատողներին թույլ չի տրվում դուրս գալ երկրից առանց իրենց գործատուի համաձայնության[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «IT TREND ™ | Սոֆյա ռոբոտ». ittrend.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Робот-андроид София стала подданной Саудовской Аравии». ТАСС (ռուսերեն). 2017 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Пообещавшая уничтожить человечество робот София получила гражданство». lenta.ru. 2017 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 4,0 4,1 Taylor, Harriet (2016 թ․ մարտի 16). «Could you fall in love with robot Sophia?». CNBC. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Hatmaker, Taylor. «Saudi Arabia bestows citizenship on a robot named Sophia». TechCrunch (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «News - Hanson Robotics Ltd» (անգլերեն). www.hansonrobotics.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ ntv.ru. «Человекоподобный робот София получила гражданство Саудовской Аравии» (անգլերեն). НТВ. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «I met Sophia, the world's first robot citizen, and the way it said goodbye nearly broke my heart». Business Insider (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 9,0 9,1 «Charlie Rose interviews…a robot?» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Meet the first-ever robot citizen — a humanoid named Sophia that once said it would 'destroy humans'». Business Insider (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Вячеслав Ларионов (2018 թ․ հունվարի 10). «Робогражданка Саудовской Аравии встала на ноги». Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Kharpal, Arjun (2017 թ․ հոկտեմբերի 26). «A robot threw shade at Elon Musk so the billionaire hit back». CNBC. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 «Саудовская Аравия стала первой в истории страной, предоставившей официальное гражданство роботу Sophia » DailyTechInfo - Новости науки и технологий, новинки техники» (ռուսերեն). www.dailytechinfo.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Николай Кудрявцев (2017 թ․ հոկտեմբերի 27). «Человекоподобный робот получил гражданство Саудовской Аравии». Популярная механика (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ TV, Source: UN Web (2017 թ․ հոկտեմբերի 13). «'Sophia' the robot tells UN: 'I am here to help humanity create the future' – video». The Guardian (անգլերեն). 0261-3077. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Աշխարհահռչակ Սոֆիա ռոբոտը Հայաստանում պատասխանում է լրագրողների հարցերին». 10.10.2018.
- ↑ «Saudi Arabia gives citizenship to a talking robot named Sophia who may be too secular to be Saudi». Newsweek (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ A. B. C. News (2017 թ․ հոկտեմբերի 26). «Saudi Arabia criticized for giving robot citizenship, as it restricts women's rights». ABC News. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Barsanti, Sam. «Saudi Arabia takes terrifying step to the future by granting a robot citizenship». The A.V. Club (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոֆյա ռոբոտի պաշտոնական կայքը
- Interview With The Lifelike Hot Robot Named Sophia (Full) | CNBC
- Tonight Showbotics: Jimmy Meets Sophia the Human-Like Robot
- Meet Sophia: The first robot declared a citizen by Saudi Arabia
- Humanoid Robot Tells Jokes on GMB! | Good Morning Britain
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա (ռոբոտ)» հոդվածին։ |
|