Սուրսոկ (թանգարան)
Սուրսոկ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Լիբանան |
Տեղագրություն | Բեյրութ |
Ղեկավարության նստավայր | Բեյրութ, Լիբանան |
Հիմնադրվել է | 1961 |
Կայք | sursock.museum(անգլ.) |
Սուրսոկ թանգարան, ինչպես նաև, պաշտոնապես կոչվում է Սուրսոկ Նիկոլի թանգարան, ժամանակակից արվեստի թանգարան Բեյրութում (Լիբանան)։ Տեղակայված է Բեյրութի Աշրաֆի շրջանի Ռու Սուրոկ փողոցում։ Այդ փողոցում տեղակայված են Բեյրութում 18-րդ դարում Սարսոկով և Բուստրոսով հայտնի ընտանիքների կողմից կառուցված մի շարք ամրոցներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրսոկի թանգարանի շենքը լիբանանյան ճարտարապետության հիանալի օրինակ է, որը մեծապես կրել է իտալական, հատկապես, վենետիկյան և օսմանյան ճարտարապետությունների ազդեցությունը։ Բեյրութի ամենահաջողված և հարուստ ընտանիքներից մեկի անդամ Նիկոլա Սուրսոկը 19-րդ դարում կառուցել է թանգարանի այսօրվա շենքը որպես վիլլա։ Նիկոլա Սուրսոկը, ով մահացել է 1961 թվականին, իր վիլլան կտակել է Բեյրութ քաղաքին[1]։ Նրա ցանկության համաձայն` վիլլան վերաձևափոխվել է թանգարանի[2]։
Թանգարանը բացվել է 1961 թվականին, լիբանանյան ժամանակակից նկարիչների աշխատանքների ցուցահանդեսով` Բեյրութի մշակութային կյանքում նախադեպ ստեղծելով[3]։ Դրանից հետո թանգարանում անց են կացվել ինչպես լիբանանյան, այնպես էլ` արտասահմանցի նկարիչների աշխատանքների հարյուրավոր ցուցադրություններ։ Ժամանակակից արվեստի գործերից բացի, թանգարանում պահվում են նաև ճապոնական փորագրություններ և իսլամական արվեստի աշխատանքներ[4]։
Թանգարանի ընդլայնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի տարածքի ընդլայնումը ենթադրում էր չորս նոր ստորգետնյա հարկերի կառուցում` 12 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ[5]։ Ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտն ու լիբանանցի ճարտարապետ Ժակ Աբու Հալեդն ստեղծել են ընդլայնման նախագիծը[6]։ Ընդլայնման այդ նախագիծը թույլ էր տալիս մեծացնել թանգարանի տարածքը 2.000-7.000 քմ, ներառյալ նոր ցուցասրահները, գրադարանները, գրախանութը և երաժշտական սենյակներ։
Թանգարանի հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուն ներառում է արվեստի 5.000 նմուշ, որոնց մեջ մտնում են նկարներ, քանդակներ, ճենապակի, ապակե աշխատանքներ, որոնք թվագրվում են 18-20-րդ դարեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Daratalfunun.org
- ↑ Guides.hotelbook.com Արխիվացված 2007-09-29 Wayback Machine, Events Guide: Sursock Museum (Sursock Museum, Beirut, Lebanon)
- ↑ Galleries Beirut, Sursock museum, Georges Guv Aref Rayess, John Haddian, Levon Moumjian. Madi Hussein
- ↑ «Lebanon-tourism.gov.lb». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Annahar.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Jadesigns-architects.com». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրսոկ (թանգարան)» հոդվածին։ |
|