Սուրճի թանգարան (Սանկտ Պետերբուրգ)
Արտաքին տեսք
Սուրճի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Վայր | Voskresenskaya Embankment? |
Հիմնադրվել է | 2008 |
Կայք | mcof.ru |
Սուրճի թանգարան (ռուս.՝ Музей кофе), թանգարան Սանկտ Պետերբուրգում` նվիրված սուրճ ըմպելիքին ու նրա պատմությանը։ Թանգարանը բացվել է 2008 թվականի նոյեմբերին։ Այն Ռուսաստանում բացված առաջին նմանատիպ թանգարանն է[1]։
Թանգարանի մեջ ընդգրկված են ցուցասրահը, համտեսման սրահը և այլն։ Թանգարանում անցկացվող էքսկուրսիայի ընթացքում ներկայացվում է սուրճի պատմությունը, նրա տեսակները, սուրճի պատրաստման գործընթացը, սուրճ խմելու` տարբեր ժամանակների ու տարբեր ժողովուրդների մոտ առկա ավանդույթները, տնային պայմաններում սուրճ պատրաստելու տարածված բաղադրատոմսերն ու դրանց պատրաստման եղանակները։
Թանգարանում անցկացվում են նաև սուրճի պատրաստման վարպետության դասեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Պետերբուրգում կազմակերպվել է սուրճի` Ռուսաստանում առաջին թանգարանը` ցուցադրման ու համտեսման համար նախատեսված սրահներով». АМИ-ТАСС. 16.4.2009. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 1–ին-ին.(չաշխատող հղում):
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի պաշտոնական կայքը
- «Музей кофе Санкт-Петербург Вконтакте». 19.01.2016. Վերցված է 19.01.2016-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրճի թանգարան (Սանկտ Պետերբուրգ)» հոդվածին։ |