Սուրճի թանգարան (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրճի թանգարան
Muziy SPb 2010 3280.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԼենինգրադ
ՎայրԼենինգրադ
Հիմնադրված է2008
Կոորդինատներ: 59°56′58″ հս․ լ. 30°21′45″ ավ. ե. / 59.94944° հս․. լ. 30.36250° ավ. ե. / 59.94944; 30.36250
Կայքmcof.ru

Սուրճի թանգարան (ռուս.՝ Музей кофе), թանգարան Սանկտ Պետերբուրգում` նվիրված սուրճ ըմպելիքին ու նրա պատմությանը։ Թանգարանը բացվել է 2008 թվականի նոյեմբերին։ Այն Ռուսաստանում բացված առաջին նմանատիպ թանգարանն է[1]։ Թանգարանի տնօրենն Իգոր Ամբարովն է[2].

Սուրճի հատիկի վերարտադրություն

Թանգարանի մեջ ընդգրկված են ցուցասրահը, համտեսման սրահը և այլն։ Թանգարանում անցկացվող էքսկուրսիայի ընթացքում ներկայացվում է սուրճի պատմությունը, նրա տեսակները, սուրճի պատրաստման գործընթացը, սուրճ խմելու` տարբեր ժամանակների ու տարբեր ժողովուրդների մոտ առկա ավանդույթները, տնային պայմաններում սուրճ պատրաստելու տարածված բաղադրատոմսերն ու դրանց պատրաստման եղանակները։

Թանգարանում անցկացվում են նաև սուրճի պատրաստման վարպետության դասեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պետերբուրգում կազմակերպվել է սուրճի` Ռուսաստանում առաջին թանգարանը` ցուցադրման ու համտեսման համար նախատեսված սրահներով»։ АМИ-ТАСС։ 16.4.2009։ Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 1–ին :
  2. «Պետերբուրգում բացվել է սուրճի թանգարան»։ Газета.СПб։ 22 апреля 2009։ Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 1–ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]