Jump to content

Սուրեն Ասրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Սիմոնի Ասրյան (ծնվել է 10.03.1928, գ. Հոբարձի (Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ)–10.11.2001, Երևան), անասնաբույժ։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1993)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Ասրյանն վարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1951)։ 1959–1962 թվականներին աշխատել է Անասնաբուծական անասնաբուժական գիտահետազոտական ինստիտուտում, 1962–95 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում։ Աշխատանքները վերաբերում են գառների սպիտակամկանային հիվանդության, դրա կանխարգելման և բուժման խնդիրներին։ Ապացուցել է հիվանդության բուժման համար օգտագործված նատրիումի սելենատի՝ բենթոսելենի հաբերի արդյունավետությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։