Jump to content

Սուրեն Ազիզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Ազիզյան
Ծնվել էմայիսի 9, 1922(1922-05-09)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ
Վախճանվել էփետրվարի 1, 1996(1996-02-01) (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ (1941) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1951)
Մասնագիտություննկարիչ
ԶավակներԽաչատուր Ազիզյան

Սուրեն Խաչատուրի Ազիզյան (մայիսի 9, 1922(1922-05-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - փետրվարի 1, 1996(1996-02-01), Երևան, Հայաստան), հայ նկարիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Նկարիչ Խաչատուր Ազիզյանի հայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1937-1941 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Պատերազմի ժամանակ Ազիզյանը մասնակցել է Կալինինյան, Առաջին Մերձբալթյան և Լենինգրադյան ռազմաճակատներում, երեք անգամ ծանր վիրավորվել է, կորցրել ոտքը և 1945 թվականի մարտի 7-ից հենակներ է կրել։ 1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը[1]։

Ստեղծել է ռեալիստական ուղղվածության գործեր՝

Կոմպոզիցիաներ՝

Դիմանկարներ`

Բնանկարներ`

  • «Կաղամբի դաշտը» (1962)[2]
  • «Երեք ծառ» (1964)
  • «Աշտարակ» (1977)[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Կաղամբի դաշտը», Սուրեն Ազիզյան
  3. «Աշտարակ», Սուրեն Ազիզյան