Սուրբծննդյան վարունգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբծննդյան վարունգ

Սուրբծննդյան վարունգ, ամանորյա զարդարանք, որը, համաձայն ամերիկյան ավանդույթի, կախում են տոնածառից[1]։

Սովորույթի նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում, սովորույթի համաձայն, տոնածառը զարդարելու ընթացքում ընտանիքի մեծ անդամներից մեկը տոնածառից կախում է մեկ թթու վարունգ կամ ապակյա մեկ այլ խաղալիք՝ վարունգի տեսքով։ Սուրբծննդյան առավոտ առաջին երեխան, ով կգտնի վարունգը, ստանում է հավելյալ նվեր Ձմեռ պապից, իսկ հաջորդ տարին, ըստ ավանդության, հաջողակ է լինելու իր համար։ Քանի որ վարունգը և տոնածառը նույն գույնի են[2], ապա վարունգը գտնելը հեշտ գործ չէ։ Խաղալիք վարունգներ արտադրող ընկերություններն առաջարկում են վարունգի 3 տարբեր չափսեր՝ ըստ երեխաների տարիքի։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում համարում են, որ այդ սովորույթը եկել է Գերմանիայից[3], սակայն դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ Գերմանիայում նման սովորույթ չկա[4]։

Ենթադրություն կա, որ Սուրբծննդյան թթու վարունգի ավանդույթը գուցե հայտնվել է մարքեթինգային նպատակներով 1890-ականներին, երբ Գերմանիայից ԱՄՆ ներմուծվել են տոնածառի ապակյա զարդեր։ Woolworths-ը առաջին ընկերությունն էր, որ ներմուծել էր այդ տեսակի զարդեր Միացյալ Նահանգներ[5]։ Չնայած այն ապացույցներին, որ ավանդույթը չի եկել Գերմանիայից, այն այժմ երկրում ավանդաբար կապված է այդ երկրի հետ։

Եվս մի ենթադրություն կա, որ ավանդույթը ծագել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակներից։ Բավարիայում ծնված շարքային Ջոն Ս. Լոուերը զորակոչվել էր 103-րդ Փենսիլվանիայի հետևակային, այնուհետև 1864 թվականի ապրիլին գերի ընկել և տեղափոխվել գերիների ճամբար։ Սուրբ Ծննդյան նախօրեին սաստիկ քաղցած՝ նա աղաչում է պահակին մի թթու վարունգ տալ իրեն։ Պահակը տվել է նրան թթու վարունգը, իսկ Լոուերը հետագայում այն համարել է իր կյանքը փրկող հանգամանք։ Տուն վերադառնալուց հետո նա սկիզբ դրեց ամեն տարի տոնածառի վրա թթու վարունգ թաքցնելու ավանդույթին[6]։

Այս ավանդույթի ծագման մեկ այլ առասպել գալիս է Վիկտորյա թագուհու կառավարման դարաշրջանից, որ պատմում է Սուրբ Նիկոլասի մասին, որ փրկել էր երկու իսպանացի երեխաների, ովքեր պանդոկապետի թակարդն էին ընկել թթու վարունգի տակառի մեջ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «О рождественской елке и рождественском огурце | Великая Эпоха». Великая Эпоха (ռուսերեն). https://plus.google.com/+EpochtimesRussia/. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  2. Gregory, Leland (2010 թ․ սեպտեմբերի 14). Stupid Christmas (անգլերեն). Andrews McMeel Publishing. ISBN 9781449405632.
  3. «Legendary Pickle Ornaments». www.catholicsupply.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. «German Myth 11 - The German Christmas Pickle - Weihnachtsgurke». About.com German Language. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. https://www.questia.com/read/1P2-13661231/let-s-talk-antiques-german-gherkin-ornament-puts(չաշխատող հղում)
  6. http://www.nps.gov/ande/learn/historyculture/christmas-pickle.htm
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.