Սուրբծննդյան վարունգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբծննդյան վարունգ
Weihnachtsgurke.jpg

Սուրբծննդյան վարունգ, ամանորյա զարդարանք, որը, համաձայն ամերիկյան ավանդույթի, կախում են տոնածառից[1]:

Սովորույթի նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում, սովորույթի համաձայն, տոնածառը զարդարելու ընթացքում ընտանիքի մեծ անդամներից մեկը տոնածառից կախում է մեկ թթու վարունգ կամ ապակյա մեկ այլ խաղալիք՝ վարունգի տեսքով։ Սուրբծննդյան առավոտ առաջին երեխան, ով կգտնի վարունգը, ստանում է հավելյալ նվեր Ձմեռ պապից, իսկ հաջորդ տարին, ըստ ավանդության, հաջողակ է լինելու իր համար։ Քանի որ վարունգը և տոնածառը նույն գույնի են,[2] ապա վարունգը գտնելը հեշտ գործ չէ։ Խաղալիք վարունգներ արտադրող ընկերություններն առաջարկում են վարունգի 3 տարբեր չափսեր՝ ըստ երեխաների տարիքի։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում համարում են, որ այդ սովորույթը եկել է Գերմանիայից[3], սակայն դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ Գերմանիայում նման սովորույթ չկա[4]:

Ենթադրություն կա, որ Սուրբ Ծննդյան թթու վարունգի ավանդույթը գուցե հայտնվել է մարքեթինգային նպատակներով 1890-ականներին, երբ Գերմանիայից ԱՄՆ ներմուծվել են տոնածառի ապակյա զարդեր։ Woolworths առաջին ընկերությունն էր, որ ներմուծել էր այդ տեսակի զարդեր Միացյալ Նահանգներ[5]։ Չնայած այն ապացույցների, որ ավանդույթը չի եկել Գերմանիայից, այն այժմ երկրում ավանդաբար կապված է այդ երկրի հետ։

Եվս մի ենթադրություն կա, որ ավանդույթը եկել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակներից։ Բավարիայում ծնված շարքային Ջոն Ս. Լոուերը զորակոչվել էր 103-րդ պենսիլվանիայի հետևակային, այնուհետև 1864 թվականի ապրիլին գերի ընկել և տեղափոխվել գերիների ճամբար։ Սուրբ Ծննդյան նախօրեին սաստիկ քաղցած՝ նա աղաչում է պահակին մի թթու վարոնգ տալ իրեն։ Պահակը տվել է նրան թթու, իսկ Լոուերը հետագայում այն համարել է իր կյանքը փրկող հանգամանք։ Տուն վերադառնալուց հետո նա սկիզբ դրեց թթու վարունգ ամեն տարի տոնածառի վրա թաքցնելու ավանդույթին[6]:

Այս ավանդույթի ծագման մեկ այլ առասպել գալիս է Վիկտորիա թագուհու կառավարման դարաշրջանից, որ պատմում է Սուրբ Նիկոլասի մասին, որ փրկել էր երկու իսպանացի երեխա, ովքեր պանդոկապետի թակարդն էին ընկել թթու վարունգի տակառի մեջ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]