Սուրբ Մինաս եկեղեցի (Աշխալա)
Սուրբ Մինաս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Աշկալա |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 19-րդ դար |
Հիմնադրված | 19-րդ դար |
10,2 մետր | |
Երկարություն | 17,25 մետր |
Լայնություն | 10,2 մետր |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մինաս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Մինաս եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի, Ծալկայի շրջանումի հայաբնակ Աշխալա գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։
19-րդ դարի 30-40-ական թվականների տեղաբնակ հայերի պահանջով, հոգևոր խորհուրդը որոշում է կառուցել եկեղեցի բնակիչների հոգևոր կարիքները բավարարման համար։
Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի արխիվներում պահպանված տեղեկությունների, եկեղեցու մասին կան հիշատակումներ սկսած 19-րդ դարի 30-40-ական թվականներից, նաև հիշատակվում է որ եկեղեցին ունեցել է՝ 770 ծխական, մեկ քահանա՝ Տեր Խաչատուր Հովհաննիսյանը, և երկու դպիր՝ Պետրոս Հարությունյանը ու Խաչատուր Հարությունյանը[2]։
Եկեղեցին ունեցել է շարժական և անշարժ գույք։ Աշխալա գյուղում եղել է նաև մի քանի ուխտատեղի՝ Սուրբ Աստվածածին Մուղնե և Սուրբ Աղբյուր։
Սուրբ Մինաս եկեղեցին քարաշեն բազիլիկ կառույց է, նրա չափսերն են (17,25 x 10,2) մետր։ Ունի մեկ մուտք որը արևմտյան կողմից է, մուտքի վերևի մասում ագուցված է խաչ, ներսի սրահը հենված է 4 սյուների վրա, իսկ խորանի աջ և ձախ կողմերում ավանդատներ են, եկեղեցին ունի նաև զանգակատուն։
Եկեղեցու հոգևոր կազմը եղել է՝ Խաչատուր քհն. Հովհաննիսյանը, Հովսեփ քհն. Պողոսյանը, Հովսեփ քհն. Մազմանյանցը, Ղազար քհն. Սարգսյանը, որոնք ծառայել են 1840-1880-ական թվականներին։
Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է սակայն 1930 թվականին փակվել է և օգտագործվել է որպես պահեստ և որոշ ժամանակ անց կինոսրահ։
Հետխորհրդային տարիներին արդեն իսկ՝ 20-րդ դարի 90-ականներին, գյուղացիների և բարերարների ջանքերով եկեղեցին վերանորոգվել է և վերաբացվել, իսկ արդեն՝ 1994 թվականիից եկեղեցին գործում է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Aleks_El_Dia. «ԱՇԽԱԼԱ - ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
{{cite web}}
: Missing|author1=
(օգնություն) - ↑ «Ջավախք Մեդիա». web.archive.org. 2020 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.