Սուրբ Մինաս եկեղեցի (Աշխալա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Մինաս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԱշկալա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
10,2 մետր
Երկարություն17,25 մետր
Լայնություն10,2 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մինաս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Մինաս եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի, Ծալկայի շրջանումի հայաբնակ Աշխալա գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

19-րդ դարի 30-40-ական թվականների տեղաբնակ հայերի պահանջով, հոգևոր խորհուրդը որոշում է կառուցել եկեղեցի բնակիչների հոգևոր կարիքները բավարարման համար։

Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի արխիվներում պահպանված տեղեկությունների, եկեղեցու մասին կան հիշատակումներ սկսած 19-րդ դարի 30-40-ական թվականներից, նաև հիշատակվում է որ եկեղեցին ունեցել է՝ 770 ծխական, մեկ քահանա՝ Տեր Խաչատուր Հովհաննիսյանը, և երկու դպիր՝ Պետրոս Հարությունյանը ու Խաչատուր Հարությունյանը[2]։

Եկեղեցին ունեցել է շարժական և անշարժ գույք։ Աշխալա գյուղում եղել է նաև մի քանի ուխտատեղի՝ Սուրբ Աստվածածին Մուղնե և Սուրբ Աղբյուր։

Սուրբ Մինաս եկեղեցին քարաշեն բազիլիկ կառույց է, նրա չափսերն են (17,25 x 10,2) մետր։ Ունի մեկ մուտք որը արևմտյան կողմից է, մուտքի վերևի մասում ագուցված է խաչ, ներսի սրահը հենված է 4 սյուների վրա, իսկ խորանի աջ և ձախ կողմերում ավանդատներ են, եկեղեցին ունի նաև զանգակատուն։

Եկեղեցու հոգևոր կազմը եղել է՝ Խաչատուր քհն. Հովհաննիսյանը, Հովսեփ քհն. Պողոսյանը, Հովսեփ քհն. Մազմանյանցը, Ղազար քհն. Սարգսյանը, որոնք ծառայել են 1840-1880-ական թվականներին։

Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է սակայն 1930 թվականին փակվել է և օգտագործվել է որպես պահեստ և որոշ ժամանակ անց կինոսրահ։

Հետխորհրդային տարիներին արդեն իսկ՝ 20-րդ դարի 90-ականներին, գյուղացիների և բարերարների ջանքերով եկեղեցին վերանորոգվել է և վերաբացվել, իսկ արդեն՝ 1994 թվականիից եկեղեցին գործում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aleks_El_Dia. «ԱՇԽԱԼԱ - ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)
  2. «Ջավախք Մեդիա». web.archive.org. 2020 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.