Jump to content

Սուրբ Մինաս եկեղեցի (Աբլահ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Մինաս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և ավերակներ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունԱյգեստան, Կողթ և Գյոյգյոլի շրջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը17-րդ դար
Ներկա վիճակԱվերակ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ17-րդ դար
Կառուցման ավարտ17-րդ դար
Հիմնադրված17-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Church of Saint Minas (Ablakh) Վիքիպահեստում

Սուրբ Մինաս եկեղեցի, պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Կողթ գավառի (նախկին Խանլարի շրջան) Աբլահ գյուղում։

Սուրբ Մինաս եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում՝ ավելի հին և ավերված եկեղեցու տեղում։ Միևնույն դարավերջին նորոգվել է եկեղեցու մուտքն ու ավելացվել կրկնահարկ զանգակատուն։

Եկեղեցին գործել է մինչև 1928 թվականը և նույն թվականին իշխանությունների կարգադրությամբ փակվել։

1814 թվականին Սուրբ Մինաս եկեղեցու քահանա է ձեռնադրվել Տեր Պետրոս Ադիբեկյանցը (ծնված՝ 1782թ․)։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Մինասը եռանավ բազիլիկ եկեղեցի է։ Երեք զույգ սյուների վրա հենված կիսաշրջանաձև կամարները պահում են երկթեք ծածկի տակ առնված տանիքը։ Խորանի երկու կողմերում այն ուղղանկյունաձև հատակագծով մեկական ավանդատներ ունի։ Մկրտարանի ավազանը գտնվում է հյուսիսային պատի մեջ, իր ավադական տեղում։ Եկեղեցին լուսավորվում է արևելյան և հարավային ճակատներից բացված հինգ լուսամուտների միջոցով․ երկուսը՝ հարավից, երեքը՝ արևելքից։ Եկեղեցու մյուս երկու ճակատները՝ արևմտյան և հյուսիսային, ամբողջ բարձրությամբ լեռնալանջին են կպած։ մուտքը բացված է հարավային ճակատից։ Այն կառուցվել է սրբատաշ և կոփածո քարով, կրաշաղախով։ Եկեղեցու արտաքին չափերն են 18,85 × 10,30 մ․։

1892 թվականին մուտքի նորոգման ժամանակ տեղահանվել է հին եկեղեցու բարավորը, այնուհետև ագուցված վիճակում պահպանվել է եկեղեցու մուտքի մոտ՝ զանգակատան արևմտյան եզրին՝ հենապատի շարվածքի մեջ։

Հին եկեղեցու բարավորին գրված է․

ԹՎ(ին) ՌՃՁԱ (1732), յիշատակ է Պետրոսին, Յակոբին, Մրզ|ի (ն) տրո(ւ)բ Տ(է)ր Պօղ|օսին, որ էինք|որդիք Աւետիսի, |ի ազգէն՝ Հաս|անանց, որ էր ժամանակին Վալին Ահմատին, որ գոչի Թահմազ, որ թաք|աւորեցաւ ի երգրին Բարսից, բազում գաւառս աւերեաց

Եկեղեցու պատերը հարուստ են 17-18-րդ դարերի նվիրատվական հակիրճ նկարագրություններով։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]